Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿՐԱԿՎԵՑ, ԵՎ Ի՞ՆՉ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Բունդեսթագի ընդունած բանաձեւը շարունակում է տարաբնույթ արձագանքների տեղիք տալ: Իհարկե, գերակշռում են զգացական մեկնաբանությունները: Բայց կգա պահը, երբ զգացականը կպաղի, ու կտեսնենք, որ բացի բարոյական գնահատականից, Գերմանիան որեւէ ծանրակշիռ, վճռորոշ դիրքորոշում իրականում չի ցուցաբերել, առավել եւսՙ Թուրքիայի գլխից մի մազ անգամ չի պակասել: Այսպիսով, Գերմանիան փորձեց իր քաղաքական խնդիրները, պետական շահերն առաջ քաշել: Ու առհասարակ մեկընդմիշտ պետք է հիշենք, որ յուրքանչյուր երկիր, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նախ եւ առաջ առաջնորդվում է իր պետական, քաղաքական շահերովՙ շահարկելով մեր ազգային մեծագույն ողբերգությունը: Միայն ճանաչումն ու ընդունումը շատ քիչ է որեւէ արդյունքի հասնելու համար: Կոնկրետ Գերմանիայի դեպքում այդ շահը Թուրքիային ստիպելն է, որ մի քանի միլիարդ եվրոյի դիմաց իր սահմաններից ներս ընդունի փախստականներին:

Նկատի ունենանք, որ Գերմանիան 2005 թվականին եւս ընդունել է նմանատիպ բանաձեւ, իսկ 2015-ին Բուդեսթագում շրջանառվում էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող չորս փաստաթուղթ, որոնցից երկուսի հենց միայն վերնագրերում արդեն իսկ նշված էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Իսկ, օրինակ, 2005 թվականի բանաձեւում այդ բառակապակցության փոխարեն օգտագործվել է ժողովրդասպանություն բառը, որն, իհարկե, ամենեւին էլ ցեղասպանություն չի նշանակում: Այսինքնՙ ակնհայտ առաջընթաց ու փոփոխություն վերջին երկու տարվա բանաձեւերում կան, թեեւ պետք է նշելՙ որքան էլ սպասում էինք, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության 100 ամյակին կընդունի բանաձեւը, այնուամենայնիվ, այն չընդունեց:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար Արմեն Մարուքյանն , անդրադառնալով բունդեսթագյան զարգացումներին ու արձագանքներին, տեղին է համարում հիշել անցյալ տարի գերմանացի պատգամավորներից մեկի պատասխանն այն հարցին, թե ինչու 2015-ին չընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Գերմանացին շատ պատկերավոր է ձեւակերպել իր խոսքը. «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ատրճանակում վերջին փամփուշտն է: Իսկ կրակելու համար հարմար պահ է պետք»: Գերմանիայի նախագահը Հռոմի պապի մատուցած պատարագից հետո Բեռլինի Մայր տաճարում իր հիշարժան ելույթով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, նշեց, որ Գերմանիան մեղսակից է այդ ոճրին, բայց բանաձեւն ընդունվեց միայն այս տարի: Այսինքնՙ մեկ տարի առաջ այդ փաստաթուղթն ընդունելը Գերմանիայի քաղաքական շահերից չէր բխում, փամփուշտը կրակելու ժամանակը դեռ չէր եկել, իսկ հիմա եկել է, եւ փաստաթուղթն ընդունվեց: Եվ այդքանից հետոՙ այդ բանաձեւում միայն բարոյական վերաբերմունք ու գնահատական, իհարկե, նաեւ խոստովանություն, որ Գերմանիան Թուրքիայի մեղսակիցն է…ու վերջ: Ավելի ճիշտՙ ….ու վերջ չէ: Հաջորդիվ կոչ ու քարոզ էՙ վերականգնել ու վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները, հաշտության եզրեր գտնել, ներող ու հանդուրժող լինել: Ի դեպ, 2005 թվականի բանաձեւում եւս Գերմանիան ընդունել էր իր մեղսակցությունը, այնպես որ 11 տարվա ընդմիջումից հետո փաստաթուղթն իմաստային ու նպատակային առանձնապես փոփոխված խնդիրներ չի շոշափել: Մանավանդ որ հայերիս համար ամենակարեւոր հարցը դուրս է մնացել փաստաթղթիցՙ հատուցումը : Բունդեսթագի բանաձեւը, ինչպես եւ նմանատիպ մյուս փաստաթղթերն, իրավական ուժ չունեն, թույլ են ու նվազ ազդեցություն ունեցող: Այն չի կարող որեւէ մեկին որեւէ պատասխանատվության ենթարկել, այդ թվումՙ թուրքերին կամ գերմանացիներին:

Արմեն Մարությանը նկատում է. «Մենք տեսնում ենք, որ մի երկիր, որը ճանաչել է Հոլոքոստը 1952 թվականի լյուքսեմբուրգյան համաձայնագրով, առ այսօր հատուցում է այդ հանցագործության համար, իր բանաձեւում բացարձակապես չի նշում հայերի ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի հատուցման մասին: Խնդիրը բերելով բարոյական հարթություն եւ առաջ քաշելով ներման գաղափարըՙ հարցերն այսքանով ավարտվում են: Ճանաչումներում սխեման է գործում Բունդեսթագի ընդունած բանաձեւում»:

Փաստաթուղթը միայն օրենսդրի կարծիքն է, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ գործադիրն այն ընդունի: Ոչ մի երաշխիք չկա, որ Գերմանիայի կառավարությունն այս բանաձեւը կկիրառի: Հետեւաբար, փաստաթղթի ազդեցության ու նշանակության վերաբերյալ մեծ սպասումներ չենք կարող ունենալ: Գործնականում այն մեզ որեւէ օգուտ չի տա, եթե հաջորդ քայլը չձեռնարկենք:

Պատմաբան Արմեն Մարուքյանը բանաձեւի թերի կամ երկակի ձեւակերպումների պատճառը համարում է այն, որ հայկական կողմըՙ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Գերմանիայի հայ համայնքը եւ Հայ դատի հանձնախմբերը չեն աշխատել փաստաթղթի վրա: «Միշտ ունենալու ենք նման արդյունք, քանի դեռ չենք փորձում ներգրավվել նմանատիպ փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներում, առաջ չենք քաշում մեր շահերից բխող տեսակետներ ու գաղափարներ: 2015 թվականին մենք ունեցանք ԵԺԿ-իՙ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցության բանաձեւըՙ հայ ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից մի փայլուն փաստաթուղթ, որտեղ նշվում են հայ ժողովրդիՙ նյութական ու տարածքային հատուցման դրույթները: Այսպիսի արդյունք ստացանք, որովհետեւ մեր մի քանի կուսակցություններ աշխատել են այս փաստաթղթի վրա: Պետք է ամեն ինչ նախօրոք մշակել, նախօրոք լրջորեն աշխատել, քանի որ արդեն ընդունված փաստաթուղթը փոփոխելը շատ դժվար է»:

Ուրեմն ի՞նչ ակնկալել Բունդեսթագի փաստաթղթից. միայն բարոյական ինքնաբավարարվածությո՞ւն: Կդառնա՞ այն Թուրքիայի դեմ կիրառվող ճնշման գործիք, որով հայ ժողովուրդը կպաշտպանի իր իրավունքները, հատուցում կստանա, կվերականգնի ցեղասպանության հետեւանքները:

Թուրքիան այն երկիրն է, որի հետ շատերն ունեն խնդիրներ. պրոբլեմատիկ, ագրեսիվ, անպատժելի պահվածք ընդունած այդ երկիրը կամայականություններ ու ամբիցիաներ է ներկայացնում անգամ իր դաշնակիցներին: Իսկ դաշնակիցներն էլ երբեմն-երբեմն նրան կարգի հրավիրելու թույլ ապտակներ են հասցնում: Մենք էլ միշտ դիտորդի դերում ենք. սպասում ենք, թե ով է իր շահերից ելնելովՙ նորից ու նորից շահարկելու Հայոց ցեղասպանության խնդիրը, այն օգտագործելուՙ որպես զսպաշապիկ ու շանտաժի միջոց Թուրքիայի հետ իր հարցերը կարգավորելու, Թուրքիայից իր հասանելիքը պոկելու համար: Մինչդեռ հնարավոր է տարբեր երկրների շահերի բախումից քաղել նաեւ մե՛ր օգուտը, այդ շահը ծառայեցնել մե՛ր շահին: Եթե զգոն, հեռատես, դիվանագետ ու պետական շահով առաջնորդվող լինենք…: Արմեն Մարուքյանը հորդորում է Բունդեսթագի ընդունած բանաձեւըՙ որպես ոչ նվազ արդյունք, ծառայեցնել ավելի կարեւոր ու արդյունավետ նպատակների: «Մենք անմիջապես պետք է մշակենք Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Երկաթը պետք է տաք-տաք ծեծել, քանի դեռ գերմանաթուրքական հարաբերություններում լարվածությունը մեծ է: Բունդեսթագը մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ»-ով ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը. պետք է անհապաղ կատարել հաջորդ քայլը: Եթե Գերմանիան համարում է, որ դա ցեղասպանություն է, ուրեմն պետք է քրեականացնի իր իսկ ընդունած ցեղասպանության ժխտումը, ինչը գործում է Հոլոքոստի պարագայում: Այդ օրինագիծը մենք կարող ենք շատ արագորեն առաջարկել Բունդեսթագին, մանավանդ որ այն պատրաստի կա: Կարելի է ֆրանսերեն տարբերակը թարգմանել գերմաներեն ու ներկայացնել Բունդեսթագին»:

Մի պահ պատկերացնենք, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ինչ ռեզոնանս կառաջացնի Գերմանիայում, որտեղ ապրում է 3,5 միլիոն թուրք: Իսկ Թուրքիայո՞ւմ…:

Նախորդ գրառումը

ՆԵՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ ԳԼԽԱՏԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԵՇՏԸ ՈՒՐԻՇԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՆ Է

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԵՇՏԸ ՈՒՐԻՇԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՆ Է

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական