«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ հայերի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հայկական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը՝ Արցախի ձայնն ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար»,- նկատել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա շնորհակալություն է հայտնել շրջափակված Արցախի խնդիրները բարձրաձայնող աշխարհահռչակ հայերին, միջազգային կազմակերպություններին, տարբեր պետությունների կառավարություններին, առանձին գործիչներին։
«Այս ծանր շրջանում նրանք սատարում են մեզ ու մեր պայքարին։ Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում: Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։