Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ավանդույթի համաձայն, Մկրտության օրը Մերձմոսկվայում սուզվել է սառցաջրում. լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք գիտեք, որ այսօր Մկրտության տոնն է, նախագահը մասնակցել է Մկրտության սուզումներին Մերձմոսկվայում։ Այս անգամ ոչ մի տեսա-լուսանկարահանում չկա, պարզապես տեղեկացնում ենք, որ նա հետևել է իր ավանդույթին»,- ասել է նա։
Տիրոջ Մկրտության տոնն ուղղափառ քրիստոնյաները նշում են հունվարի 19-ին, Ռուսաստանում այն ավանդաբար ուղեկցվում է զանգվածային սուզումներով սառցաջրափոսերում, որոնք հատուկ փորվում և օծվում են։








