ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով:
Ցույցի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն՝ «ֆեյսբուք»-ի իր Էջում:
Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում», «Քայլեր ձեռնարկեք», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Պատժել ցեղասպան Ադրբեջանին» գրություններով: