Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄ, ԲԱՅՑ ՈՉ «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարեն Կարապետյանը չի սահմանափակվում միայն անձերի փոփոխությամբ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է ձեւավորել իր գլխավորած կառավարության նոր կազմը: Արդեն հայտնի են նախագահի հրամանագրերով նշանակված նախարարները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյան, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան, գյուղատնտեսության նախարար Իգնատ Առաքելյան: Բացի առաջինից, նրանք բոլորն էլ հասարակությանը անհայտ անձինք են, որոնք, սակայն, իրենց ոլորտներում հայտնի են որպես կայացած եւ հաջողությունների հասած մարդիկ:

Եթե նկատի ունենանք, որ վերանշնակվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտերգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ապա առաջին եզրակացությունն այն է, որ վարչապետն աշխատելու է միասնական թիմով, ոչ թե իշխանական այս կամ այն ուժի ազդեցությամբ նախարարական պորտֆել զբաղեցնողներով, իսկ երկրորդ եզրակացությունը, որ նա հավաքում է ինտելեկտուալների եւ իրենց ոլորտում արհեստավարժ համարվողների:

«Արհեստավարժ» անվանումը հիշեցնում է 18 տարի առաջ նման անվանում ստացած Արմեն Դարբինյանի գլխավորած կառավարությանը, որը թերեւս Հայաստանի Հանարպետությկան պատմության ամենաանհաջող կառավարություններից էր: Սակայն, բնականաբար, դա չի կարող նույնականացվել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հետՙ ժամանակներն են տարբեր եւ ամենակարեւորըՙ վարչապետները:

Միեւնույն ժամանակ, նոր կառավարությունը «ազգային համաձայնության կառավարություն» համարել չի կարելի: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ ստեղծելու է ոչ թե «ազգային համաձայնության», այլ «արմատական բարեփոխումների» կամ «փոփոխությունների» կառավարություն: Այլապես, դարձյալ անհասկանալի է մնում, թե ի՞նչ նկատի ուներ նախագահը «ազգային համաձայնության կառավարություն» ասելով, եթե նոր ձեւավորվող կառավարությունը կազմված չէ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Նման կառավարությունները սովորաբար կազմվում են այդ ձեւով, ինչը եղել է նաեւ գործող նախագահի օրոք: Միաժամանակ, «ազգային համաձայնության» կամ կոալիցիոն կառավարությունները ամենակաշկանդված եւ անաարդյունավետն են լինում, եւ լավ է, որ նոր կազմվող կառավարությունն այդպիսին չէ:

Ինչ մնում է նոր վարչապետին, ապա այն, որ նա գնալու է ոչ միայն անձերի փոփոխության ճանապարհով, պարզ դարձավ կառավարության երեկվա նիստից, որտեղ որոշում ընդունվեց Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել կառավարության կառուցվածքային փոփոխություններըՙ իրականացվելիք ծրագրերին համապատասխան:

Այսպես, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների եւ ձեռնարկատիրութան աջակցության նախարարության, որից դուրս են գալու զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Առաջինը նախատեսվում է դարձնել առանձին կոմիտե, որի առաջ, ըստ Կարեն Կարապետյանի, պետք է դրվեն զբոսաշրջային հոսք ապահովելու խնդիրները եւ որը պետք է ներկայացնի, թե ինչն է խանգարում դրան: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մտնելու է դարձյալ վերափոխվողՙ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մեջ: Վերջինիս կազմում նախատեսում է ընդգրկել նաեւ քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

Վերադառնալով ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարությանը, այն, ինչպես նշել է վարչապետը, պետք է լինի նախարարություն, որը գործարարի կամ ներդրողի «ձեռքից բռնած» ուղեկցի նրան, որպեսզի տարբեր օղակներում վերջինս խոչընդոտների չհանդիպի:

Քաղաքաշինության նախարարությունը եւս վերակազմակերպվում է եւ ստեղծվելու է կոմիտե, որը ենթադրվում է, որ կզբաղվի ճարտարապետության եւ մշակութային հուշարձանների պահպանության խնդիրներով:

էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, որին փոխանցվելու է ջրային տնտեսության պետական կոմիտեն: «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի», մանրամասնել է Կարեն Կարապետյանը:

Սպասվում է, որ մնացած նախարարները կնշանակվեն կամ կվերանշանակվեն առաջիկա օրերին: Սակայն, ակնհայտ է, որ նոր կառավարության «կորիզը» արդեն ձեւավորված է, տնտեսական բլոկի նախարարները արդեն հայտնի են եւ նրանք հնարավորինս շուտ սկսելու են նախանշված ծրագրերի իրականացմամբ զբաղվել:

Հարկ է նշել նաեւ, որ ուժային նախարարների փոփոխությունը կամ վերանշանակումը վարչապետի թիմի համար թերեւս այդքան էական չեն, քանի որ երկրի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտները ղեկավարվում եւ համամարգվում են նախագահի կողմից: Նրանց գործառույթներից դուրս են տնտեսական քաղաքականության վրա ազդեցություն ունենալը:

Մնում է միայն սպասել նոր կառավարության ծրագրին եւ հետեւել դրա արդյունավետությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀՈԳԵՎՈՐ ԱԳՐԵՍՈՐ» . ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․Իրեն Սուլթան համարող Էրդողանը կրկին իր ագրեսիվ...

ԿարդալDetails

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը. Բագրատ Սրբազան

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական