Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Նորշենցի Ալեքսանդր Պողոսյանը 12 տարի է, ինչ աշխատում է խանութում: Նման իրավիճակ չի հիշում: Խանութը դատարկվել է, լցնելու հույս էլ չկա:
Գյուղի տղամարդիկ էլ բողոքում են դիզվառելիքի և բենզինի պակասից: Բայց ամենապահանջվածը ծխախոտն է: Չկա:
Նորշեցիներն աշխատասեր ժողովուրդ են՝ ժամանակին ցանել ու այսօր էլ ստացած բերքն են օգտագործում: Հարեւաններին էլ բաժին հանում:
Անհաղթահարելի դժվարություններ էլ ունեն: Դեղը չես ցանի: Պետք է ներմուծվի:
Նոր մարտահրավեր ունեն՝ ի դեմս հովհարային անջատումների: Այն արդեն խնդիրներ է ստեղծում:
Բլոկադայից մեկ ամիս անց՝ նորշենցիները չեն հուսալքվում: Հաստատակամ են՝ այս դժվարություններն էլ կհաղթահարեն: