Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԼԻՆԹՈՆԸՙ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Wikileaks-ի վարկաբեկիչ հրապարակումը

Անցյալ շաբաթ Wikileaks կայքը նոր տեղեկություններ հրապարակեց ԱՄՆ նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրա նախընտրական շտաբի գործունեության մասին: Այդ հերթական հրապարակումը բազմաթիվ հետաքրքրական փաստեր է պարունակում Չինաստանը հակահրթիռային պաշտպանության միջոցներով շրջապատելու դիտավորության, Քաթարից Բիլ Քլինթոնի ստացած 1 մլն դոլարանոց նվերի եւ նույնիսկ այն մասին, որ Հիլարին սկսում է ժպտալ միայն իր օգնականների հուշումներից հետո:

Սակայն Հիլարի Քլինթոնի համար առավել տհաճ փաստերը կապված են կաթոլիկ եկեղեցու հետ, որը լատինամերիկացի միլիոնավոր ներգաղթյալների շնորհիվ ներկայումս ԱՄՆ-ի խոշորագույն կրոնական համայնքն է:

Ինչպես պարզվում է Wikileaks-ի հրապարակումից, Հ. Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան սերտորեն շփվել է «Առաջընթացի ձայներ» կազմակերության առաջնորդ Սենդի Նյումանի հետ, որը իր նամակներից մեկում գրել է «կաթոլիկական գարուն» կազմակերպելու անհրաժեշտության մասին եւ հորդորել է «հեղափոխության սերմեր ցանել» ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոսների միջավայրում: Խոսքը փաստորեն կաթոլիկ եկեղեցու սպասավորների «մայդան» կազմակերպելու մասին է:

Կայքի հրապարակման մեջ այնուհետեւ արվում է հետեւյալ բացահայտումը: Պատրվակ բերելով, թե հավատացյալները «միջնադարյան բռնապետության ավարտման եւ ժողովրդավարության սկզբնավորման, ինչպես նաեւ սեռերի իրավահավասարության սկզբունքի հարգման կարիքն ունեն», անհրաժեշտ է համարվում «հղիության կանխման եւ վիժեցումների հարցում սեպ խրել շարքային հավատացյալների եւ եպիսկոպոսների միջեւ», ինչպես նաեւ աշխատել «միասեռական միությունների հանդեպ վերաբերմունքի» թեմայի վրա:

Այլ կերպ ասած, առաջարկվում էր երկրի խոշորագույն եկեղեցուն պարտադրել բոլոր վերոհիշյալ երեւույթների հանդեպ սեփական, «ազատական» վերաբերմունքը: Ոչ թե տարհամոզել (ինչը անհնար է), այլ հենց պարտադրել: Ձեւացնել, թե դա հենց կաթոլիկների դիրքորոշումն է: Որպես դրան հասնելու միջոցներ առաջարկվում էր օգտագործել «մայդանի» եւ «Արաբական գարնան» հնարքների հանրահայտ հավաքածուն. «հասարակ մարդիկ», շաղակրատանք, արժանապատվության եւ իրավունքների մասին, կազմակերպում եւ վերահսկողություն ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի միջոցով: Սադրանք, շահարկություն, կեղծիքՙ ամեն ինչ սովորականի պես:

Այս մերկացումը կարող է նախորդներից շատ ավելի մեծ չափով վնասել Հիլարի Քլինթոնի ընտրարշավին: Եթե հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամպի շտաբում եւ հենց Եկեղեցում կարողանան տասնյակ միլիոնավոր կաթոլիկների գիտակցությանը հասցնել Քլինթոնի գործողությունների իմաստը, ապա հավատացյալների զգալի մասը ոչ մի պարագայում չի քվեարկի նրա օգտին:

Հարցի էությունը հետեւյալն է. ինչպես ուղղափառ, այնպես էլ կաթոլիկ եկեղեցին հույժ միանշանակ դիրքորոշում ունի թե՛ վիժեցումների եւ թե՛ համասեռամոլության հանդեպ: Այդ դիրքորոշումը չի վերանայվի, քանի որ ձեւակերպված է Եկեղեցու հիմնադրի եւ իր առաքյալների կողմից: Վիժեցումը սպանություն է: Համասեռամոլությունը հակաբնական է: Այո, վիժեցում կատարած անձանց եւ համասեռամոլներին հարկավոր է վերաբերվել մարդկայնորեն, բայց դրանից վիժեցումը չի դադարում լինել սպանություն, իսկ համասեռամոլությունըՙ հակաբնականություն, որն իրավունքներով ընտանիքին հավասարեցնելը անհեթեթություն է:

Այժմՙ ժողովրդավարության մասին: Եթե ժողովրդավարություն ասելով հասկանում ենք «բոլոր սուբյեկտները հավասար են, բոլոր դիրքորոշումները թույլատրելի են» դրույթը, ապա եկեղեցու որեւէ ժողովրդավարություն չի եղել, չկա եւ չի լինի: Քանզի կա բացարձակ ճշմարտություն, կա այդ ճշմարտության Հեղինակը, եւ կան մյուս բոլորը, որոնք կոչված են իրացնելու այդ ճշմարտությունը կոնկրետ սեփական կյանքում:

Եվ վերջապես, «սեռերի իրավահավասարության սկզբունքի հարգումը»: Եթե խոսքը վերստին կանանց ձեռնադրության հնարավորության մասին է, ապա դա եւս չի լինի: Եվ դարձյալ նույն պատճառով: Եկեղեցու Հիմնադիրը թեեւ ընկերություն էր անում կանանց հետ, տասներկու առաքյալներին ընտրեց միայն տղամարդկանցից: Նրա հիմնավորումների առնչությամբ կարելի է լոկ ենթադրություններ անել, բայց փաստը մնում է փաստ, եւ դիրքորոշումը չի փոխվի:

Հիլարի Քլինթոնը եւ իր շտաբի աշխատակիցները հասկանո՞ւմ են արդյոք այդ պարզ բաները: Հարցի պատասխանն անորոշ է, բայց դա կարեւոր էլ չէ: Քանզի պարզ է գլխավորը. նա թքած ունի թե՛ քրիստոնեության եւ թե՛ քրիստոնյաների վրա: Նրա նպատակն էՙ շահարկել, սադրել եւ ստել իշխանություն ձեռք բերելու եւ ամրապնդեու համար:

Նման պայմաններում Դոնալդ Թրամպըՙ կրոնասիրությունից անսահման հեռու, ցինիկ, գործամետ, ոչ այնքան նրբանկատ մարդը ակնհայտորեն «չարյաց փոքրագույնի» տպավորություն է գործում: Թրամպին նույնքան դժվար է պատկերացնել կաթոլիկ եկեղեցում «մայդան» սարքելիս, որքան քարոզ լսելիս (Հիլարիինՙ նույնպես): Թեմայի հանդեպ կատարյալ անտարբերությունը անհամեմատ նախընտրելի է ակնհայտ վտանգից:

Վատիկանում զգուշավորությամբ են արտահայտվում ամերիկյան ընտրությունների առնչությամբ: Դեռ վերջերս իբրեւ «չարյաց փոքրագույն» ներկայանում էր հենց Հիլարին, մանավանդՙ ներգաղթյալների մասին Թրամպի կոշտ արտահայտությունների պատճառով: Հիմա իրավիճակը հավանաբար կփոխվի, քանի որ եկեղեցին ներսից քանդելու Քլինթոնի դիտավորությունը միանգամայն անկարեւոր է դարձնում ներգաղթյալներին վերաբերող բանավեճը:

Նախորդ գրառումը

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ «ՍՏՈՒԳԻՉ» ՔԱՅԼԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԹԵՅԻ ՍԵԶՈՆԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԲԱՑՎԱԾ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹԵՅԻ ՍԵԶՈՆԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԲԱՑՎԱԾ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական