Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Թաներ Աքչամը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:
Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։
Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ։