Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում. թուրք պատմաբան

«Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:

Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։

Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է թուրք պատմաբան Թաներ  Աքչամը։