Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ շվեդական ռադիոյին

07/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը. տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շվեդական ազգային ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով ադրբեջանական կողմից  ներկայացվող՝ միջանցքի փակման բնապահպանական պատճառների և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին հարցին՝  Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Ադրբեջանի պնդումները ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում, քանի որ ողջ աշխարհին է հայտնի, որ ավտորիտար երկրում  ոչինչ  «բնապահպանների պատասխանատվությամբ»  տեղի չի ունենում: «Կարո՞ղ եք հիշել վերջին 10 տարում քանի էկոլոգիական բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում,-հարցադրում է արել նա: -Մենք Արցախում մեխանիզիմներ չունենք, որպեսզի ճնշում գործադրենք մի երկրի վրա, որն ստորագրել է միջանցքից ազատ օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ այսօր այն խախտում է: Մենք  պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն  ապահովի, որպեսզի կարողանանք սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ բերել։ Սակայն Ադրբեջանը սա ևս թույլ չի տալիս։ Ուստի մենք սա ընկալում ենք որպես պետական քաղաքականություն, պետական դիրքորոշում, որը շատ հստակ ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են մեզ բոլորիս դուրս հանել այստեղից և էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար»։

Բրիտանական Byline Times պարբերականին տված հարցազրույցում  Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը. «Քսանչորս օր մենք այս շրջափակման մեջ ենք: Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա»։

Պետնախարարը պարբերականին ասել է, որ ինքը նույնպես այն 5000 արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանված են. «Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էության, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:

Ներկայացնելով Արցախի պետնախարարի կոչը միջազգային հանրությանը՝ շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, հոդվածագիրը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը  «Արևմուտքին նետել է Ադրբեջանի «գիրկը»՝ էներգետիկ անվտանգության հուսահատ որոնումներից մղված»: «Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը ևս մեկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողության մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգության, կրոնի, մշակույթի և պատմական ինքնության մաս»,-եզրակացնում է հեղինակը:

Նախորդ գրառումը

Հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը

Հաջորդ գրառումը

Ծափողջույններ Թուրքիային՝ Հայաստանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ծափողջույններ Թուրքիային՝ Հայաստանից

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական