Դամասկոսում «Al Watan»-ի աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, որին մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Սիրիայի պաշտպանության նախարար Իմադ Ալի Մահմուդ Աբասը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ներկայությամբ, որոշվել է, որ Թուրքիան հեռանա Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքներից։
Աղբյուրը նաև ընդգծել է, որ PKK-ի զինյալները «Ամերիկայի և Իսրայելի գործակալներն են» և «մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայի և Թուրքիայի համար»։
Հիշեցնենք, որ թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում «Ճանկեր-սուր» գործողության շրջանակում մի քանի օդային հարվածներ է հասցրել քրդական բազաներին։
Անկարան հայտարարել է, որ նպատակ է դրվել ոչնչացնել Իսթիքլալ փողոցում Ստամբուլի ահաբեկչության համար պատասխանատու քուրդ զինյալների ճամբարները, որտեղ զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ։