Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ափսոս, որ Հայաստանը բաց թողեց այսպիսի հնարավորությունը

Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը։

«Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, ափսոս, որ բաց թողնվեց այսպիսի հնարավորությունը։ Ինչպիսի խնդիրներ էլ առաջանան երկրում, ես համոզված եմ, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել բոլոր հարցերը լուծելու համար»,-ասել է Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօրվա հանդիպմանը։