Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը. Զախարովան՝ Փաշինյանին

Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել  է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Լաչինի միջանցքի վերահսկողությանը վերաբերող իրենց պարտավորությունները:

«ՌԴ խաղաղապահներն աշխատում են իրավիճակը կայունացնելու համար։

Կողմերի միջև նախկինում ևս եղել են խնդիրներ և սրացումներ, որոնք կարգավորել են հենց ռուս խաղաղապահները։

Այդ պատճառով մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Զախարովան։