Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԲԻԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Թուրքական զորքը հեռանում է Իրաքից

Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմի հետ հանդիպումից հետո նրա իրաքցի պաշտոնակից Հայդեր ալ-Աբադիի արած հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել: Ալ-Աբադին հայտարարեց, որ Բաղդադին եւ Անկարային հաջողվել է կարգավորել իրաքյան տարածքիցՙ Բաշիկ քաղաքին մերձակա ճամբարից թուրքական զորակազմի դուրսբերման հարցը: Նրա խոսքերովՙ «այդ հարցը պատշաճ կերպով կլուծվի կարճ ժամանակամիջոցում»:

Ավելի վաղ այդ շրջանում հենց թուրքական զորքի ներկայությունն էր դարձել թուրք-իրաքյան հարաբերությունների լարվածության պատճառ: Անկարան հայտարարում էր, թե թուրք զինվորականներն այդ ճամբարում են Թուրքիան ահաբեկիչներից պաշտպանելու եւ տեղացի մարտիկներին հակաահաբեկչական պայքարի նախապատրաստելու նպատակով: Ավելի ստույգՙ Անկարան մեծ ուշադրություն էր դարձնում Իրաքի հյուսիսում գտնվող եւ առավելապես էթնիկ թուրքոմաններով բնակեցված Սինջարի շրջանին, որպեսզի այն չանցնի PKK-ի վերահսկողության տակ: Դա պաշտոնական պատճառաբանությունն էր: Իսկ իրականում թուրք հրահանգիչները Բաշիկի ճամբարն օգտագործում էին ռազմականացված սուննի արաբական ուժերին մարզելու համար, ինչը մեծ լարվածություն էր ստեղծել Անկարա-Բաղդադ հարաբերություններում: Եվ ահա հունվարի 9-ին Թուրքիայի վարչապետը ընդգծեց ոչ միայն Իրաքի ինքնիշխանության պահպանման, այլեւ այն բանի կարեւորությունը, որ Բաղդադը «թույլ չի տա PKK-ի կողմից իր տարածքի օգտագործումը Թուրքիային վնաս պատճառելու նպատակով», քանի որ ծավալվում է «համատեղ հակաահաբեկչական պայքար»:

Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլում ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի եւ Թուրքիայի վարչապետ Յըլդրըմի հանդիպումից հետո հայտարարվեց, որ Էրբիլը պատրաստ է օժանդակել Սինջարի շրջանից PKK-ի ջոկատների դուրսբերմանը: «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի տվյալներով, PKK-ն թաքստոցներ ունի Կանդիլ լեռներում, Իրանի, Թուրքիայի եւ Իրաքի սահմաններին գտնվող եռանկյունում: Այստեղ թուրքական օդանավերն ու հրետանին գնդակոծում էին PKK-ի հենակետերը: Ուստի այժմ հարց է ծագում. Անկարան եւ Էրբիլը դեպի ո՞ւր եւ ի՞նչ ուղղությամբ են ուզում դուրս մղել PKK-ին Իրաքի հյուսիսից: Անկարան քանիցս ընդգծել է, որ սիրիացի քրդերի գլխավոր քաղաքական ուժըՙ Ժողովրդավարական ուժերի կուսակցությունը իբր սերտաճել է PKK-ի հետ, ուստի ինքը այդ երկու կազմակերպությունները դասում է «ահաբեկչականների» շարքին եւ դրանց դեմ մարտնչում է Սիրիայում, իսկ Թուրքիայում իրականացնում է ռազմական ու ոստիկանական գործողություններ: Բայց բարդությունն այն է, որ քրդերը գլխավոր խնդիր եւ քաղաքացիական պատերազմի աղբյուր չեն Սիրիայի եւ Իրաքի համար: Ավելին, սիրիացի քրդերը եւ Էրբիլը ռազմական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից եւ արեւմտյան այլ գործընկերներից: Եթե PKK-ն իրաքյան ճամբարներից դուրս մղվի դեպի Սիրիայի տարածք, ապա դա կարող է նկատելիորեն փոխել ուժերի զուգակշռությունը նախ եւ առաջ բուն Սիրիայում: Ըստ որում, Անկարան ձգտում է Իրաքում Էրբիլի հետ հարաբերություններն ամրապնդել Բաղդադի հետ երկխոսության միջոցով, մինչդեռ Սիրիայում մարտնչում է սիրիացի քրդերի դեմ, անտեսելով Դամասկոսին: Առկա է այսպես կոչված «զուգահեռ ընթացք», որը Թուրքիայի դեպքում կապված չէ «Իսլամական պետության» դեմ պայքարելու հետ:

Թուրքական այս քաղաքականության ընդդիմախոսները դիմում են հակահարձակումների: Այսպես, Իրաքի նախկին վարչապետ, շիաների «Դավա» իսլամական կուսակցության առաջնորդ Նուրի ալ-Մալիքին Թեհրանում օրերս մամլո ասուլիսում հայտարարեց, թե «ԻՊ գրոհայիններից Իրաքի տարածքի ազատագրումից հետո «Խաղդ աշ-Շաաբիի» շիա աշխարհազորայինները կհատեն Սիրիայի սահմանը, որպեսզի օգնեն այդ երկրի կառավարական ուժերին»: Նա նաեւ գտնում է, որ քուրդ աշխարհազորայինները պարտավոր են վերադառնալ Իրաքյան Քրդստանի մինչեւ 2003 թ. եղած սահմաններին: Ի պատասխանՙ Իրաքյան Քրդստանի աշխարհազորայինների նախարարությունը հայտարարել է, որ այդ կարծեցյալ սահմանը եղել է լոկ աշխարհազորայինների եւ բաասյան վարչակարգի «բախումների բնագիծ», եւ որ «ԻՊ-ից ազատագրված շրջանների բնակիչները իրենց ապագան կորոշեն հանրաքվեով»: Առկա են Իրաքում ազգային քրդական պետության ստեղծմանն ուղղված լուրջ պայքարի բոլոր նշանները: Սիրիացի քրդերի համար դա առայժմ օրակարգի գլխավոր հարցը չէ, բայց նրանք իրավունք ունեն պահանջելու ինքնավարություն, ինչին կտրականապես դեմ է Թուրքիան, վախենալով իր տարածքում ապրող քրդերի համանման պահանջից:

Այս կապակցությամբ թուրք քաղաքագետ Սերխաթ Սերմենը ուշադրություն է հրավիրում 2016 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստան-Թուրքիա-Իրան հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարության վրա, որտեղ Թուրքիայի դերը սահմանող գլխավոր գործոն համարվում է ոչ թե «Եփրատի վահան» հակաքրդական եւ հակաջիհադիստական գործողությունը, այլ սիրիական ընդդիմության վրա Անկարայի ազդեցությունը: Վաշինգտոնն առայժմ «խաղից դուրս» է, մինչդեռ ձեւավորվում են բարդ եւ աներեւակայելի դաշինքներ, ազդելով ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում հակամարտության զարգացումների վրա:

Հայտարարելով Հյուսիսային Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերման մասին, Թուրքիան կատարեց լուրջ քայլ, որի հետեւանքներն առայժմ դժվար է գնահատել: Պարզ է միայն, որ Անկարան ձեռնարկում է կանխիչ բնույթի գործողություններ, քանի դեռ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդական կազմակերպությունները չեն որոշել այն սկզբունքները, թե ինչպիսին եւ ինչ սահմաններում պետք է լինի քրդական պետությունը: Քրդերն առայժմ միջազգային ահաբեկչության ուժերի դեմ մղվող պայքարի առաջնագծում են, բայց բացառված չէ, որ տվյալ փուլում Իրաքյան Քրդստանը առաջին օղակը դառնա Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում քրդերի հետագա ինքնորոշումների շղթայում: Շատ բան կախված կլինի Մերձավոր Արեւելքում եւ այլուր ձեւավորվող ուժերի նոր դասավորությունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ 110 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԱՔՉԱՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՆՏՈՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՔՉԱՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՆՏՈՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական