Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե օլիգարխները նախկինում հանցանքներ էին գործել, ապա ինչո?ւ են նրանք մնացել անպատիժ

25/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիրիժոր, <Հիմնադիր խորհրդարան>-ի անդամ, <Սասնա ծռեր> ջոկատի համակիր Վարդան Հակոբյանը 2015թ., ընդունելով աշխատանքային հրավերը, մեկնել է ԱՄՆ.  այժմ նա <Նյու Յորք- Լոնդայլ> կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Այս օրերին նա գտնվում է Երեւանում: Վարդան Հակոբյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

-Կարո?ղ ենք Ձեզ անվանել սփյուռքահայ:

Երեւանցի հայ եմ, ի?նչ սփյուռքահայ: Ինձ նման բազմաթիվ հայեր կան, որոնք աշխատանքի հրավերով կամ ժամանակավոր մեկնել են ԱՄՆ:

-2018թ. թավշյա հեղափոխությունը շատերի համար էր սպասված եւ ողջունելի: Ինչպե?ս արձագանքեցիք այդ իրադարձությանը:

-Հեղափոխություն չի եղել, չեն եղել նաեւ ազատ ընտրություններ: Չխաբենք մենք մեզ: Տեղի ունեցածը պարզ իշխանափոխություն էր, ընտրություններն էլ վավերացվել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ձեռքով: Եթե կան մարդիկ, որոնք հավատում են այդ արդյունքներին, ապա կարող եմ նրանց շնորհավորել: Ինչպե?ս  կարող է լինել հեղափոխություն, երբ գործում է նույն համակարգը: Առանց համակարգային փոփոխությունների չի լինում հեղափոխություն: Չէ? որ դատական համակարգն էլ է մնացել նույնը:

-2018թ. իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարեց, որ պետք է լինի անցումային արդարադատություն, փոխվի Սահմանադրությունը, պայքար իրականացվի կոռուպցիայի դեմ: Որքանո?վ է իշխանությունը իրականացրել իր խոստումները:

-Եթե չի իրականացվում լյուստրացիա, չեն հրաժարվում հին համակարգից, նորը չի ներդրվում, ավելորդ է այլ բաների մասին խոսելը: Իսկ համակարգային փոփոխություններ հնարավոր է իրականացնել միայն լյուստրացիայի միջոցով: Նույն մարդկանցով հնարավոր չէ փոխել համակարգը:

-Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների միավորումը որքանո?վ էր արդարացված:

-Արդարացված չէ: Մշակույթի նախարարությունն իջեցրին ամենացածր կարգավիճակի: Իսկ կրթական համակարգը շարունակաբար դեգրադացվում է:

-Դուք նշեցիք, որ Ձեզ չեք համարում սփյուռքահայ: Մտադի?ր եք առաջիկայում վերադառնալ Հայաստան:

-Խնդիրը միայն ես չեմ, բազմաթիվ մասնագետներ այսօր Հայաստանից դուրս են գտնվում, նրանք կվերադառնան այն ժամանակ, երբ նրանց կարիքը զգացվի մեր երկրում: Նույն կոռուպցիոն համակարգն է գործում տարբեր ոլորտներում. ինչպես կար, այնպես էլ պահպանվել է: Եթե ժամանակին այդ համակարգի գլխին կանգնած էր Ռիտա Սարգսյանը, ապա հիմա՝ Աննա Հակոբյանը: Իսկ ինձ նման մարդիկ Հայաստանում անելիք չունեն առայժմ: Երբ այդ համակարգը կփոխվի, այն ժամանակ էլ կսկսվի մասնագետների ներհոսքը:

-Իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ պետք է օգտագործվի սփյուռքի ներուժը, արտերկրում ապրողները պետք է գան, իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինեն մեր երկրին: Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի հանձնակատարի պաշտոնում  այս առումով եւս որոշակի ուղերձ է պարունակում:

-<Սփյուռքի ներուժ> ասելով՝ հասկանում են սփյուռքի կապիտալը, ֆինանսը: Սփյուռքի ներուժն օգտագործելու համար չեն փակում սփյուռքի նախարարությունը, այլ այն դարձնում են սփյուռքի հետ տնտեսական կապերի նախարարություն: Եթե դու փակում ես այդ նախարարությունը, սփյուռքի հետ կապերն իրականացնում հանձնակատարի մակարդակով, նշանակում ղեկավար, որը զբաղված է փոքրամասնությունների քարոզչությամբ, անպտուղ գործունեությամբ, անիմաստ է սփյուռքի ներուժն օգտագործելու մասին խոսելը: Եվ եթե դու չունես անկախ դատական համակարգ, պետք է մոռանաս սփյուռքի ներուժի մասին: Սփյուռքը միջոցներ չի ներդնի մի միջավայրում, որտեղ չկա անկախ դատական համակարգ: Եթե նրա սեփականությունը պաշտպանված չի լինելու մի տարածքում, նա այնտեղ ներդրում չի անի:

Իսկ Հայաստանում մարդիկ տեսնում են միայն նոր փռած ասֆալտ, ինչը պարբերաբար փռում էին նաեւ հանրապետականները:

-Իշխանությունները կարող են հակադարձել, որ այսօր չկա նախկին քրեաօլիգարխիկ համակարգը, նախկին օլիգարխներն այլեւս եղանակ չեն ստեղծում:

-Եթե այսօր կան ավելի անորակ ԱԺ պատգամավորներ, որոնք հեղինակում եւ ընդունում են անորակ օրենքներ, ո?րն է տարբերությունը: Եթե այսօր Շմայսը կամ Գալուստ Սահակյանն ԱԺ-ում չեն, ապա նրանց փոխարեն նստած են ուրիշները: Եթե այդ օլիգարխները նախկինում հանցանքներ էին գործել, ապա ինչո?ւ են նրանք մնացել անպատիժ: Նրանց մոնոպոլիաները, կապիտալը պահպանվել են, ի?նչն է փոխվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոսպոտրեբնադզոր․ ՌԴ-ում դեռ շարունակվում է COVID-19-ի առաջին ալիքը

Հաջորդ գրառումը

Մոսկվայում վերադարձնում են տարեցների համար սահմանափակումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվայում վերադարձնում են տարեցների համար սահմանափակումները

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական