Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքը ոչ ոք չի փակել, Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջան գոյություն չունի. ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան

21/12/2022
- Միջազգային, Նորություններ

Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Դեկտեմբերի 21-ի գիշերը Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Ստեղծված իրավիճակում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանը լիարժեք հարգանք ցուցաբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հանդեպ և անմիջապես ու առանց նախապայմանների ապաշրջափակի Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային երթևեկության բոլոր խոչընդոտները։ Կոչ ենք անում նաև փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված հումանիտար կացությունը գնահատելու և ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների անարգել մուտքը ապահովելու համար», – հայտարարեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը հայտարարեց, թե Լաչինի միջանցքը որևէ մեկը չի արգելափակել։

Նա հակադարձեց Մհեր Մարգարյանին՝ Արցախն անվանելով Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան և խոսքը տանելով «բնապահպանական» դաշտ. «Ըստ ամենայնի՝ Հայաստանին և որոշ երրորդ պետություններին տեղում արձանագրվող այս դրական զարգացումները գնալով ավելի ու ավելի են մտահոգում, ուստի նրանք դիմում են ամեն տեսակի սադրանքների՝ լարվածություն ստեղծելու և կարգավորման փխրուն գործընթացը խափանելու նպատակով։ Ադրբեջանի բնական պաշարների անօրինական շահագործման մեջ ուղղակիորեն ներքաշված և տարածաշրջանի հետ որևէ կապ չունեցող տխրահռչակ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ի հայտ գալը, ինչպես նաև որոշ արտաքին դերակատարների ապակայունացնող գործողությունները այս ամենի վառ վկայությունն են»։

Յաշար Ալիևը մեկ անգամ ևս պնդեց, որ Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածաշրջան գոյություն չունի։ Նրա պնդմամբ՝ Բաքուն արդեն իսկ ուղղակի շփումների մեջ է տեղի հայության հետ։ Որպես «հաջողված շփումների» օրինակ՝ ադրբեջանցի դիվանագետը խոսեց Լաչինի նոր ճանապարհի կառուցման ու ադրբեջանցի մասնագետների՝ Սարսանգի ջրամբար այցելելու մասին։

Նախորդ գրառումը

Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը շեշտեց Բերձորի միջանցքի փակման ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական հետևանքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը շեշտեց Բերձորի միջանցքի փակման ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական հետևանքները

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական