Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼԸ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. Ա.

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանի չընդգրկվելը (ոչ թե հնգյակում, կամ տասնյակում, այլ առհասարակ) հիմնավորվեց այն հանգամանքով, որ պարոն վարչապետը վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, հետեւաբար չի կարող լինել պատգամավորի թեկնածու, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անձը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն ՀՀԿ-ն վարչապետի մասով որոշեց չխախտել Սահմանադրությունը, ընդ որում ունենալով Սահմանադրությունը խախտելու ե՛ւ հնարավորություն, ե՛ւ փորձ:

Սա, ընդունենք, հասկանալի եւ անգամ գովելի է: Միեւնույն ժամանակ, սակայն, հայտարարվեց, որ ՀՀԿ-ի կենտրոնական ընտրական շտաբը ղեկավարելու է Սերժ Սարգսյանն անձամբ: Իրավունք ունի՞, նկատի ունեմ գործող նախագահը իրավունք ունի՞ ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբ: Սահմանադրությունն այս կապակցությամբ լռում է, ուրեմնՙ ունի: Ընդ որում, նախագահիՙ նախընտրական շտաբ ղեկավարելու մասին լռում են ինչպես հին Սահմանադրության գործող դրույթները, այնպես էլ նոր Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները: Մինչդեռ ընտրությունները կանոնակարգող օրենսդրության մեջ կարդում ենք մի խիստ ուշագրավ ձեւակերպված դրույթ. «Նախընտրական շտաբը կարող է ղեկավարել թեկնածուն, թեկնածուի, կուսակցության վստահված անձանցից մեկը, կուսակցության ղեկավարը»: Դե քանի որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության ղեկավարն է, ուրեմն ըստ օրենքի իրավունք ունի ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ավելինՙ ամենեւին էլ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի խնդիրը չէ, որ օրենքը չի հստակեցնում հետեւյալ տրամաբանական հարցի պատասխանըՙ իսկ եթե կուսակցության ղեկավարը նաեւ երկրի ղեկավարն է, ուրեմն նա կարո՞ղ է ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբը: Քանի որ չի հստակեցնում, չի էլ ասում, ուրեմն կարող է: Ամեն դեպքում, եթե ինչ-որ բան օրենքով արգելված չէ, ուրեմն թույլատրելի է:

Բայց կներեք, այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկրի նախագահին, այլ կերպՙ պետության խորհրդանիշերից մեկին, պետք է հաշվի առվեն բոլոր մանրուքները: Օրինակ, եթե նախագահը ղեկավարելու է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, այն էլ շուրջ մեկ ամիս ժամկետով, կնշանակի շուրջ մեկ ամիս, ավելի կոնկրետՙ մարտի 5-ից ապրիլի 1-ը, կա՛մ ՀՀԿ-ի նախընտրական շտաբն է վատ աշխատելու, ինչը ՀՀԿ-ի խնդիրն է, կա՛մ էլ երկրի բարձրագույն ղեկավարումն է թույլ լինելու, ինչն արդեն, պետությա՛ն խնդիրն է, մեր բոլորիս խնդիրը: Բանն այն է, որ անկախ կոնկրետ Սերժ Սարգսյանի աշխատունակության մակարդակից, հնարավոր չէ երկու շատ պատասխանատու աշխատանքները մեկտեղել, օրինակ երկիրը ղեկավարել մինչեւ ժամը 18:00-ն, իսկ 18:00-ից հետո եւ շաբաթ-կիրակի օրերինՙ կուսակցության նախընտրական շտաբը: Սա ֆիզիկապես հնարավոր չէ, կա՛մ աշխատանքներից մեկն է տուժելու, կա՛մ էլ երկուսն էլ: Լավ, մի՞թե երկիրը, այն էլ մերի նման երկիրը այդքան հեշտ է ղեկավարելը, որ զուգահեռաբար այլ աշխատանք անելու ցանկություն է առաջանում կամ ներքին ուժեր են ծնվում:

Հնարավոր է, որ նախագահը հաշվետու ժամանակահատվածում արձակուրդ վերցնի, բայց, կներեք, շուրջ մեկ ամի՞ս: Շատ չէ՞, շռայլություն չի՞ լինի, իսկ, եթե Աստված չանի, Իլհամ Ալիեւի մտքին մի բան բրդի, գերագույն գլխավոր հրամանատարը վերադառնալո՞ւ է, թե՞ խնդրելու է Մինսկի խմբինՙ զսպել Ալիեւին, մինչեւ ինքն ավարտի կուսակցական հույժ կարեւոր գործերը, ընդ որում հենց Մինսկի խմբին, քանի որ պաշտպանության մեր նախարարը եւս խիստ զբաղված է լինելու ՀՀԿ-ի ցուցակն առաջ տանելու հարցում, իսկ մեր ԱԳ նախարարը Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում «Ինչպե՞ս զսպել դիվանագիտական ճանապարհով» առարկայի դասաժամերին իր ֆրանսերենն է կատարելագործել լուռ: Կամ, եթե Աստված չանի ՀԱՊԿ դաշնակից, ԵՏՄ գործընկեր, ու պարզապես մի սքանչելի երկիր Բելառուսում կարտոֆիլի գները կտրուկ թանկանան, բա Հայաստանի նախագահը չի ցավակցելո՞ւ բելառուս ժողովրդինՙ վրա հասած տնտեսական ճգնաժամի կապակցությամբ… Լավ, եթե Սերժ Սարգսյանը ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը շուրջ մեկ ամիս ժամկետով, բա ո՞վ է երկիրը ղեկավարելու, չլինի՞ ժողովուրդը, ինչպես ի դեպ սահմանում է Սահմանադրությունը: Եւ իրոք, չբռնե՞նք եւ երկիրը սկսենք մենք ղեկավարել, մանավանդ որ առաջիկայում ընտրություններ են, իսկ դա այն միակ ժամանակահատվածն է, երբ ժողովուրդը հնարավորություն է ստանում երկիր ղեկավարելու: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր ժողովուրդն առանձնապես այլ զբաղմունք չունի, ստացվում է, որ երկրի ղեկավարումը ժողովրդի միակ աշխատանքը կլինի, ոչ թե աշխատանքներից մեկը:

Ու այդ աշխատանքը վերջապես լավ կարվի… Շուրջ մեկ ամիսՙ մարտի 5-ից ապրիլի 1-ը, լավՙ 2-ը, ընտրությունների օրը ներառյալ: Հետո՞, հետո անձրեւ կգա, բայց լավ նորություն էլ ունեմՙ գարուն կլինի:

Նախորդ գրառումը

ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԶՕՀՐԱՊ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԶՕՀՐԱՊ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական