Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Երբ ամիսներ առաջ ձեւավորվում էր ՀՀ կառավարության նոր կազմը, շատերը սպասում էին գլխավոր ինտրիգներից մեկինՙ արդյո՞ք փոփոխությունների «ձեռքը» կհասնի արտաքին գործերի նախարարությանը: Այն մնաց անձեռնմխելի: Սա ցուցիչ էր այն մասին, որ չի փոխվելու այն համակարգը, որի կամքի սպասավորն է այս նախարարությունը, ուստի եւ խոշոր հաշվովՙ ոչինչ չի փոխվելու:

Թուրք-ադրբեջանական անօրինությունների մասին ավանդաբար «մենք ասում ենք, մենքՙ լսում»: Ներքին լսարանի համար «հարյուրմեկերորդ» անգամ ասվածը տեղապտույտ է տալիս ու չի փոխանցվում արտաքին քարոզչական դաշտ: Խոսենք այս պահին թեժ կատարվողի մասին: ԱՄՆ-ում սկսվել են Խոջալուի մասին ադրբեջանական հիստերիայի փետրվարյան սրացումները: Ի՞նչ հակաքայլեր է անում հայկական դիվանագիտությունը «Խոջալու-ցեղասպանություն» տարփողող ադրբեջանական պնդումների դեմ: Պասիվ ու լուռ են ԱՄՆ հայկական դեսպանատները… Իսկ երեկ Ինդիանայի նահանգապետի հատուկ հայտարարագրի ընդունումից հետո, «Խոջալու» ճանաչող ԱՄՆ նահանգների թիվը հասավ 16-ի: Այս օրերին, սակայն, հայկական մամուլն ակտիվ էր Ստեփանակերտի ապաշրջափակման 25 ամյակի եւ առնչվող այլ թեմաների շուրջ, որոնք այդպես էլ պարպվեցին ներսում, չհասնելեվ միջազգային հանրությանը:

Օր չկա առանց առավոտյան «աչքալուսանք» հակահայկական որեւէ հոդվածի, պատվիրված հիմնականումՙ հրեա հեղինակներին. (The Hill, American Spectator, Jerusalem Post): Կասեք, հայ դիվանագետի լիազորությունների մեջ չի մտնում էպիստոլյար ժանրը… Իսկ հակառակորդի ճամբարում վաղուց այդպես չէ: Օրեր առաջ ամերիկյան ազդեցիկ The Hill պարբերականում տպվեց հակահայկական ծավալուն մի հոդված, որի հեղինակն էր Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը: Հայկական կողմից պատասխան չկա, լռություն է: Պայքարը թուրք-ազերա-հրեական քարոզչական եռյակի դեմ ինքնաբերաբար ստանձնել են ԱՄՆ Հայ դատի տարբեր հանձնախմբերը, իսկ դեսպանատան դերըՙ փոստային, վիզային, անհատ քաղաքացիների հարցերով զբաղվելուց եւ սմոքինգային, բանկետային հրավերքների շիկից այն կողմ չի անցնում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կադրային համակարգում, գաղտնիք չէ, որ կան բազմաթիվ դիլետանտ դեսպան-հյուպատոսներ, այն էլ առանցքային երկրներում, որոնք, ասես, նշանակված են ցկյանս: Մասնագիտությամբ տնտեսագետ, մանկավարժ, ծանրորդ, պաշտոնաթող նախարարներՙ «աքսորված» արտերկիրՙ «ծանր» դիվանագիտական աշխատանք կատարելու: Ասում են, որ նրանցից ոմանք զբաղվում են գիտա-դասախոսական գործունեությամբ, ոմանքՙ բիզնեսով, ոմանքՙ ուղղակի անձնական կյանքի բարելավման խնդիրներով:

Ըստ «Դիվանագիտության ծառայության մասին» ՀՀ օրենքում 2010-թին կատարված փոփոխությանՙ «Դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչեւ 4 տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»: Այս վերջին նախադասությունը մանեւրելու հնարավորություն է տալիս եւ ասես Միացյալ Թագավորությունում շուրջ 17 տարի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի համար լինի գրված: Երբ ծանոթանում ես ՀՀ նախկին վարչապետի բազմազբաղ կյանքի օրակարգին, համոզվում ես, որ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները կարող են այդ նեղ ժամանակացույցի մեջ ուղղակի չտեղավորվել. Քեմբրիջի, Հարվարդի, Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր, British Petrolium, Alcatel, Telephonica ընկերությունների գլխավոր խորհրդատու: Այս ամենի միջակայքում գուցե հարգարժան գիտնականը գա նաեւ Երեւանի համալսարան: Հայրենիքը նրա գիտելիքների կարիքն ավելի ունի: Արքայազն Չարլզի հայաստանյան այցը հիշում ենք, սակայն հայ-բրիտանական սառը արտաքին հարաբերությունները նրա ժպիտից չջերմացան:

Տաս տարի առաջ, թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ՌԴ-ում նախընտրեցին ունենալ կոմպոզիտոր եւ երգիչ դեսպաններ: Դուետ չստացվեց: Արմեն Սմբատյանին 2010-ին փոխարինեց ԼՂՀ ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը, որի ձայնային տվյալները զգալի զիջում էին Բյուլ-Բյուլ Օղլուի «սոպրանոյին»: 70 ամյա գործող դեսպանից հետո այդ պաշտոնում գուցե հարմար կլինի նշանակել ռուսաստանցիների սիրելի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին: Ե՛վ հումորն է տեղը, ե՛ւ սուր միտքը, նյարդերից պինդՙ բժիշկ-նյարդաբան, պետք եղած դեպքում էլՙ Բյուլ-Բյուլ Օղլիից ավելի լավ կարող է երգել: Իսկ Վրաստանում հայ դիվանագիտության «սպորտային թրենդը» պահպանելու համար, ծանրորդ, ՀՀ մշակույթի եւ սպորտի նախկին նախարարՙ Յուրի Վարդանյանին կարող է փոխարինել, թերեւս, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մեր դյուցազուններից մեկը: Լրջանանք…

Մեր պատմության մեջ իր ավերիչ դերն է ունեցել հայ ավանդական «թղթե շերեփի» դիվանագիտությունը: Տարօրինակ է, բայց այս սինդրոմը շարունակում է բնորոշ լինել ՀՀ արտաքին քաղաքականությանը, այն դեպքում, երբ արդի միջազգային հարաբերություններում գործում են գեր-պրոֆեսիոնալներ եւ այդ մակարդակը, ըստ զարգացող աշխարհի չափանիշների, անընդհատ աճում է: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը: Բանիմաց, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ միջազգայնագետներ, քաղաքագետներ, կադրային դիվանագետներ կան, որոնց ասպարեզ պետք է տրվի ՀՀ ԱԳՆ համակարգում: Վաղուց ժամանակն է, որ հայկական ուժեղ բանակին ՀՀ ուժեղ արտաքին քաղաքականությունը պատշաճ լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼՙ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՆԱՑՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՆԱՑՈՂՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական