Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՔԱԶՅԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԻՐԱՔ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. Ծ.

«Մարդիկ հուսահատ վիճակում են: Մտածեցի, որ 1915 թվականն է եւ ես քայլում եմ Սիրիայի, Բեյրութի, Հունաստանի կամ Կիպրոսի փախստականների ճամբարներից մեկի միջով: Նույն հուսահատ դեմքերն էին, միայն թե հարյուր տարի անց: Մի քրիստոնյա կնոջ հարցրեցի, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, նյութականո՞վ, եկեղեցի կառուցելո՞վ, թե՞… պատասխանը քար կտրեց ինձ: «Ես քայլում եմ, բայց մեռած մարդ եմ: Դուք տեսնում եք մարմինս, որը դատարկ է: Ես կորցրել եմ ինքնությունս: Կարո՞ղ եք վերադարձնել ինքնությունս», ասաց նա: Տառապանքը, որին ականատես եղանքՙ անսահման է: Քրիստոնյաների թիվը անընդհատ նվազում է Իրաքում: Տասը տարի հետո ոչ մի քրիստոնյա չի մնալու այս երկրում: Մեկ միլիոն յոթհարյուր հազար քրիստոնյաներից (2003 թ.) այժմ ընդամենը 250 հազարն է մնացել, իսկ հայերի թիվը երբեմնի 40 հազարից նվազել է 7 հազարի», նշել է Վիգեն արք. Այքազյանը , ով վերջերս եկեղեցիների համաշխարհային խորհրդի (WCC) անդամների ուղեկցությամբ այցելել է Իրաք եւ հանդիպել տեղի քաղաքական առաջնորդների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, մարդասիրական ծառայություններ մատուցողների եւ գաղթականների հետ Բաղդադում եւ Քուրդիստանում:

Ուղեւորությունը կազմակերպված է եղել ԵՀԽ-ի կողմից, որի գլխավոր քարտուղար պատվելի դոկտ. Օլաֆ Ֆիքսե Տվեյթը այցելությունը չափազանց կարեւոր է համարել: «Ոչ միայն նրա համար, որ լսենք նրանց, այլ հատկապես ցույց տալու համար, որ մենք զորակցում եւ փորձում ենք աջակցել նրանց», նշել է նա:

Այցելության ընթացքում պատվիրակությանը մեծապես աջակցել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը, որի ջանքերը գերազանց է գնահատել Այքազյան սրբազանը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադիի, նախագահ Ֆուադ Մասումի եւ Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

«Էրբիլը համեմատաբար շատ ավելի ապահով վայր է», եզրակացրել են պատվիրակության անդամները:

Նկար 1. Վիգեն արք. Այքազյան

Նախորդ գրառումը

ՉԱՓԱՎՈՐԵԼՈՎ ԹՐԱՄՓԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀՈՊԱՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՊԱՐՆԵՐԸ

Լրահոս

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական