Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ «ԴԱՎԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ, ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ» ԵՆՔ ՄՆՈՒՄ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թշնամի երկրի հանդեպ սահմանափակումներ կիրառելու ժամանակն է

Երբ խոսում ենք Հայաստանիՙ թշնամական երկրներով շրջապատված լինելու մասին, գիտենք, որ այդ երկրները Թուրքիան եւ Ադրբեջանն են: Առաջինի հետ գտնվում ենք ամենօրյա փաստացի պատերազմի մեջ, երկրորդի կողմից դարեր շարունակ ենթարկվել ենք հալածանքների եւ կոտորածների, ինչն ավարտվել է ցեղասպանությամբ եւ մեր պատմական հայրենիքի մեծ մասիՙ Արեւմտյան Հայաստանի կորստով: Այս ամենը կարծես թե հավելյալ բացատրությունների կարիք չի զգում, բայց երբ գալիս է պահը գիտակցելու եւ թշնամական պետության դեմ համարժեք մոտեցում որդեգրելու, մեր պետությունն ու ժողովուրդը դառնում են անտարբեր:

Խոսքը բացառապես տնտեսական միջոցառումների մասին է, որոնք ընդամենը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կատարվող քայլերի պատասխանը պետք է լինեն: Մասնավորապես, որպես ժողովուրդՙ պարտավոր ենք հրաժարվել թուրքական ապրանքներից, իսկ որպես պետությունՙ սահմանափակումներ մտցնել դրանց ներմուծման մեջ: Մինչդեռ իրականությունը զարգանում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ, ինչի մասին փաստում են վիճակագրական ցուցանիշները:

Եթե երկու տարի առաջՙ 2015-ին, թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը նվազեց գրեթե 100 մլն դոլարով եւ 2014-ի 232 մլն դոլարից հասավ 137 մլն դոլարի, ապա անցած տարիՙ 2016-ին, այն կրկին աճեց, կազմելով 163 մլն դոլար: 2015-ին, մի կողմիցՙ Հայաստանում սպառման եւ ներմուծման ծավալների ընդհանուր անկումը, Թուրքիայում լարված քաղաքական զարգացումներըՙ զինված բախումներ, ահաբեկչություններ եւ այլն, մյուս կողմիցՙ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ազգային ինքնագիտակցության որոշ բարձրացումը, նպաստեցին թուրքական ներմուծմանՙ նման կտրուկ անկմանը: 2016-ին այդ գործընթացը ոչ միայն չշարունակվեց, այլեւ հակառակ ուղղությամբ սկսեց շարժվել: Ներմուծման ընդհանուր ծավալների 1,6 տոկոս աճի պարագայում, թուրքական ապրանքների ներմուծումը աճեց մոտ 20 տոկոսով: Սա, անշուշտ, ցավալի իրողություն է մեր ազգային արժանապարտվության համար, քանի որ բնակչության մի մեծ խավՙ թուրքական ապրանքներ ներմուծողներն ու գնողները, կարծես թե այնքան էլ լավ չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում թշնամի պետություն եւ նրա տնտեսական զարգացմանը նպաստում:

Իրականում չկա Թուրքիայից ներմուծվող այնպիսի ապրանք, որը լինի բացառիկ եւ հնարավոր չլինի այլ երկրից բերել կամ տեղում արտադրել: Դրանում համոզվելու համար, պետական եկամուտների կոմիտեի կայքից կարելի է ծանոթանալ ներմուծվող թուրքական ապրանքների տեսականուն:

Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան են ներմուծվում գյուղմթերքներ, հիմնականում ցիտրուսային, բայց նաեւ վարունգ, լոլիկ, սեխ, ձմերուկ, սննդամթերք, այդ թվումՙ հրուշակեղեն, մեծ ծավալներով լվացող, մաքրող միջոցներ, քիմիական նյութեր, շինանյութերՙ փայտից, քարից, գիպս եւ այլն: Բամբակից գործվածք, տրիկոտաժեղեն եւ ընդհանրապես թեթեւ արդյունաբերական արտադրանք, վերարկուներ, կոստյումներ, բլուզներ, տաբատներՙ առավելապես կանացի, մանկական հագուստ, կոշիկ եւ կոշիկի տարբեր մասեր, վարագույրներ եւ այլնՙ թուրքական ապրանքների ամենապատկառելի մասը: Ապակի եւ դրանից պատրաստված իրեր, տարբեր մետաղներից ապրանքներՙ խողովակներ, լարեր, ճոպաններ եւ այլն, կենցաղային տեխնիկաՙ սառնարաններ, սառցարաններ, ջեռուցիչներ, հաստոցներ եւ սարքավորումներ, համակարգիչներ, կահույք, անկողնային պարագաներ, հիգիենիկ միջոցներ, կոսմետիկա եւ օծանելիք: Ակնհայտ է, որ այսպիսի ապրանքներ ներմուծվում են նաեւ այլ երկրներից:

Հաջորդ գործոնը, որը հաճախ է շահարկվում, այդ թվում մեր պետական պաշտոնյաների կողմիցՙ այն է, թե թուրքական ապրանքները էժան են, հետեւաբար սոցիալական խնդիրներ կառաջանան, եթե դրանց ներմուծումը սահմանափակենք: Սպառողական շուկայից քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդը միանգամից կհերքի այդ պնդումըՙ թուրքական ապրանքները էժան չեն, շատ հաճախ դրանք ավելի թանկ են, քան եվրոպական, ասիական եւ այլ երկրների համանման ապրանքները:

Այժմՙ պետության կողմից այս հարցի առնչությամբ վարվող քաղաքականության, ավելի ճիշտ դրա բացակայության մասին: Իշխանությունների ուղղակի պարտավորությունն է իրականացնել քայլեր ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք միայն ռազմական ոլորտով չպետք է սահմանափակվեն: Ի՞նչ է նշանակում տարեկան 163 մլն դոլարի, ըստ էության ներդրում կատարել թշնամի երկրի տնտեսության մեջ եւ ինչպե՞ս կարող է դա Հայաստանի իշխանությունների համար մտահոգիչ չլինել:

Եթե ավելացնենք, որ դեռեւս թուրքական ծովափում իրենց հանգիստը նախընտրող հայաստանցիներ կան, իսկ մեր ֆուտբոլային ակումբներից շատերը իրենց մարզական հավաքներն են անցկացնում Անթալիայում, ապա պատկերն ավելի վհատեցնող կդառնա:

Նկատի ունենալով նաեւ, որ Թուրքիան արգելում է հայկական արտադրության ապրանքների ներմուծումն իր երկիր, սահմանելով դրանց արժեքը տասն անգամ գերազանցող մաքսատուրք, շարունակում է տնտեսական շրջափակման ենթարկել Հայաստանը, պատասխան քայլերի անհրաժեշտությունը պարզապես հրատապ է դառնում, եթե ոչ ուշացած: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի դա նաեւ մեր ներքին տնտեսական կյանքում ցնցումներ կամ անորոշություններ չառաջացնի:

1. Մի շարք ապրանքներիՙ գյուղմթերքներ, սննդամթերք, հիգիենիկ պարագաներ եւ կոսմետիկա, ներմուծումը հարկ է ընդհանրապես արգելել: Այստեղ բնակչության կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգ կարող է պատահել ամեն վայրկյան: Մեկնաբանությունը, թե թուրքական արտադրողները չեն առանձնացնում Հայաստան առաքվող խմբաքանակը եւ չեն կարող թունավորել այն, պարզապես անհեթեթություն էՙ դա հեշտությամբ կարող են անել թուրքական հատուկ ծառայությունները:

2. Ապրանքների այլ տեսականուՙ հիմնականում պատրաստի ապրանքների համար պետք է օգտվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընձեռած հնարավորությունիցՙ ներքին շուկան պաշտպանելու համար մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել ներմուծվող ապրանքների վրա: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան կիրառում է 1000 տոկոս մաքսատուրք մեր ապրանքների նկատմամբ, ապա մեր կողմից 15 տոկոս մաքսատուրքի կիրառումը ոչ մի խնդիր չի առաջացնի ոչ ԱՀԿ-ի, ոչ էլ, առավել եւս, Թուրքիայի հետ գոյություն չունեցող մեր հարաբերություններում: Նման մաքսատուրք կիրառելով, Հայաստանը կթանկացնի եւ անարդյունավետ կդարձնի բազմաթիվ թուրքական ապրանքների ներմուծումը կամ կջարդի այդ ներմուծման ողնաշարը: Ներմուծում, որի հարկման մեխանիզմը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում նաեւ տեղական արտադրության, մասնավորապես թեթեւ արդյունաբերության համար: Որոշակի վերապահումներ կարելի է անել միայն հումքային հանդիսացող ապրանքների համար եւ չկիրառել լրացուցիչ մաքսատուրք, եթե այն օգտագործվում է տեղական արտադրության այս կամ այն ճյուղում:

Կարող է հարց առաջանալ թուրքական ապրանք ներմուծողների սոցիալական դժվար կացության մեջ հայտնվելու առնչությամբ: Իսկապես, նման միջոցառումները հատկապես թուրքական հագուստ ներմուծող հարյուրավոր մարդկանց, ինչպես նաեւ մի քանի խոշոր տնտեսվարողների համար խնդիրներ կառաջացնեն: Ի դեպ, վերջիններս անմիջապես քարոզչական գործողությունների անցան, երբ նման խոսակցություններ սկսվեցին: Իշխանական շրջապատի կայքերից մեկում, որտեղ պարբերաբար թուրքական կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի գովազդներ են տեղադրվել, միանգամից չորս տնտեսագետներ սկսեցին համերաշխորեն փնովել թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարողներին:

Իրականում թուրքական ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվողների դեպքում անլուծելի խնդիր չի առաջանա: Ամեն ինչ կարելի է անել ժամանակի մեջ եւ աստիճանաբար: Սահմանափակումները կիրառելուց առաջ, կարելի է 3 ամիս, 6 ամիս կամ անգամ 1 տարի առաջ պարբերաբար տեղեկացնել նրանց, որ սահմանափակումներ են կիրառվելու, որպեսզի այդ մարդիկ հասցնեն փոխել իրենց ներմուծման շուկան: Դա գուցե որոշ ժամանակ որոշ բարդություններ առաջացնի նրանց համար, բայց դրանք անհամեմատելի են այդ քայլի դրական արդյունքի հետ: Ի դեպ, այստեղ առաջարկված մոտեցումները միանգամայն կտեղավորվեն ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնության տրամաբանության մեջ: Մնում է դրանք կիրառել եւ որքան հնարավոր է շուտ:

Նախորդ գրառումը

ԳՈՒՄ ԳԱԲՈՒ-ԷՋՄԻԱԾԻՆ-ԱՆԳԱՐԱ. Ո՞Վ ՊԻՏԻ ՏԱՅ ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ «ԳԱՂՏՆԱԲԱՌ»Ը

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լրահոս

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական