Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կյանքի ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի գնման հատուկ ընթացակարգ։
Մասնավորապես, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու համար Արցախի օպերատիվ շտաբ են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով վառելիք գնելու դիմում՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը և այլ անհրաժեշտ տվյալներ։ Հայտը վերլուծելուց հետո Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է վառելիքի կտրոններ՝ մանրածախ առեւտրի կետերից բենզինի եւ դիզվառելիքի գնումը թույլ տալու համար։
Հաշվի առնելով վառելիքի պաշարների քանակը՝ կտրոնների թողարկման առաջնահերթությունը որոշվում է՝ ըստ գործունեության տեսակի և անհրաժեշտության: Առաջին հերթին կբավարարվեն առողջապահական հիմնարկների, հատուկ ծառայությունների, հասարակական տրանսպորտի անխափան գործունեության կազմակերպման, հացի և սննդի մատակարարման, ինչպես նաև հուղարկավորությունների կազմակերպման համար ներկայացված հայտերը՝ ՊԵԿ։




