Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մենք ենք Արցախը

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դիմում է համայն հայությանը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:

Դա լրացուցիչ միջոց է՝ ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:

«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խոր արմատները, ամրությունն ու շարունակականությունը: