Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայում հնչեցին կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Նիկո» արվեստների պատկերասրահում հնչեցին հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները: Համերգը խորհրդանշում էր ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր եւ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի ծննդյան 104-ամյակը, նաեւ ՀՀ ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հետ նրանց ունեցած մտերմիկ ընկերությունը: Համերգի կազմակերպիչը քանդակագործի դուստրն էր՝ «Նիկո» արվեստների պատկերասրահի տնօրեն Գայանե Նիկողոսյանը:

«Երկու վառ անհատականություն, երկու հսկայական տաղանդներ, որոնք նույնիսկ արտաքնապես նման էին իրար, երկուսն էլ կյանքի օրոք ճանաչված եւ սիրված են եղել: Քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ստեղծագործություններն այսօր էլ զարդարում են տարբեր երկրների պատկերասրահները, իսկ կոմպոզիտոր Միրզոյանի երաժշտությունը շարունակում է հնչել աշխարհի տարբեր բեմերում՝ ինքնուրույն հարթելով իր ճանապարհը: Երկուսն էլ շատ ընդհանրություններ ունեին, սիրում էին իրենց հողը, կյանքը, մեծարում էին գեղեցիկն ու ներդաշնակը, նաեւ ունեին ստեղծագործ մարդկանց բնորոշ թե՛ անվերապահ լավատեսություն եւ թե՛ կասկածներ: Ես ենթադրում եմ, որ մեծ Վարպետներն այնտեղ՝ վերեւում այդպես են կանխորոշել, Նիկոլայ Նիկողոսյանի ծննդյան օրը նրա քանդակների եւ կտավների ներքո հնչեցնել Էդուարդ Միրզոյանի երաժշտությունը»,- այսպիսի խոսքերով հանդես եկավ իր բացման խոսքում  կոմպոզիտորի որդին՝ հանրահայտ բժիշկ-օրթոպեդ Արշակ Միրզոյանը:

Համերգի մենակատարներն էին դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Շաքե Թադեւոսյանը Հայաստանից, Մոսկվայի «Musica Viva» կամերային նվագախմբի մենակատարներ, ջութակահարուհի Ելենա Կորժենեւիչը եւ թավջութակահար Էմին Մարտիրոսյանը:

Համերգի բացումն ազդարարեց միրզոյանական «Պոեմ»-ը (1971)՝ գրված դաշնամուրի համար եւ նվիրված կոմպոզիտորի դստերը՝ Զարուհի Միրզոյանին: Շաքե Թադեւոսյանի կատարմամբ այս էքսպրեսիվ հնչողությամբ հանրահայտ ստեղծագործությունը բացահայտվեց սոնորիստական հնչողությամբ՝ ձեռք բերելով խոհափիլիսոփայական հատկանիշներ:

Թավջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատը (1965) հնչեց Էմին Մարտիրոսյանի եւ Շաքե Թադեւոսյանի ներդաշնակ եւ միաձույլ կատարմամբ: Այս ստեղծագործությունը Միրզոյանը գրել է Մստիսլավ Ռոստրոպովիչի համար, որը եղել է նաեւ սոնատի առաջին կատարողը: Արշակ Միրզոյանի խոսքով՝ սոնատն ունի ստեղծման պատմություն: Երբ Մստիսլավ Ռոստրոպովիչը խնդրել է Միրզոյանին գրել թավջութակի սոնատ, որոշ հանգամանքների պատճառով Միրզոյանը չի կարողացել այն արագ ավարտել, եւ Ռոստրոպովիչը Միրզոյանին հրավիրելով իր ամառանոց՝ երեք օրով բառացիորեն փակել է նրան այնտեղ՝ խնդրելով ավարտել ստեղծագործությունը:

Սոնատում ազգային մտածողությունը զուգորդվում է վառ, ժամանակակից երաժշտական գրելաոճի հետ, եւ կատարողները վիրտուոզ կերպով հաջողեցին վերարտադրել հեղինակի մտահղացումն ու ստեղծագործության հնչողական թարմությունը:

«Ալբոմ Թոռնիկիս» դաշնամուրային շարքը՝ (1984) նվիրված կոմպոզիտորի թոռնուհուն, մանրակերտ կերպարների մի ողջ փունջ է՝ հյուսված նուրբ երեւակայության եւ տրամադրությունների բազմագույն թելերով: Շաքե Թադեւոսյանի մեկնաբանումը գրավում էր իր թափանցիկ հնչողությամբ, զգացմունքային հավասարակշռությամբ, կերպարների անբռնազբոս եւ հստակ ուրվագծմամբ:

«Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում» ջութակի եւ նվագախմբի համար ստեղծագործությունը հնչեց ջութակահարուհի Ելենա Կորժենեւիչի եւ դաշնակահարուհի Շաքե Թադեւոսյանի կատարմամբ: Ելենա Կորժենեւիչի ջութակը հնչում էր զարմանալիորեն տաք եւ թավ, «արմենական» հնչողությամբ լեցուն գույներով, հուզականության եւ վերապրումի բարձր լարումով: Դուետում երաժիշտները հրաշալիորեն էին լրացնում միմյանց՝ անքակտելի կուռ հնչողությամբ գերելով ունկնդրին:

Համերգի ավարտին դաշնամուրային տրիոյի համար փոխադրմամբ հնչեց Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը՝ (1957) գրված «Քաոս» ֆիլմի համար:

Դաշնակարուհի Շաքե Թադեւոսյանի խոսքով՝ ռուս հանդիսատեսն իր համար կրկին եւ նորովի բացահայտեց Միրզոյանի երաժշտությունը: Շատերը ցանկություն էին  հայտնում ավելի հաճախ ունկնդրել այն: Երաժիշտների համագործակցությունը բարձր մակարդակի վրա էր, իսկ համերգը կայացավ բարձր գեղագիտական եւ հուզական մթնոլորտում:

Մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի երաժշտությունը, հիմնված լինելով ազգայինի վրա՝ միաժամանակ ունի   համամարդկային արժեք եւ աշխարհի ամենատարբեր բեմերում կարողանում է իր լուսավոր հետքը թողնել ունկնդիրների սրտերում:

Հ.Գ. – Ի դեպ, համերգի ամբողջական տեսանյութը կարելի է ունկնդրել «Նիկո» պատկերասրահի յութուբյան ալիքում:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղվա մտահոգությամբ

Հաջորդ գրառումը

Արցախ. համագործակցության համաձայնագիր

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախ. համագործակցության համաձայնագիր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական