Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆուտբոլն էլ` գյուղուսույց

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Տարիներ առաջ «Ազգ»-ում տպագրված հոդվածներիցս մեկը վերնագրել էի` «Տուր դը Ֆրանս»-ը` գյուղուսույց», ուր ներկայացրել էի այն դաշտերն ու արոտավայրերը, ագարակներն ու ֆերմաները, այգիներն ու մարգագետինները, հիմնականում ամենայն բծախնդրությամբ մշակված, որոնց տարածքներով անցնում էին համաշխարհային հեծանվավազքի այդ մրցումները: Այնպես որ, թեեւ այս օրերին գաճաճ պետություն Քաթարում շարունակվող աշխարհի ֆուտբոլի առաջնությունը նվազագույն առնչություն ունի Ֆրանսիայի նկարագրի հետ, այսուհանդերձ… ասելիք կա: Հիշենք` դեկտեմբերի 5-ը, Ճապոնիա-Խորվաթիա խաղի նախասկիզբը, երբ տանտիրուհիս ամենայն միամտությամբ ասաց. – իբր ճապոնացիները հող ունեն, հետն էլ ֆուտբոլի դաշտ ու երկրի հավաքակա՞ն:

Հումորի տարրեր պարունակող այս խոսքերը մտորելու առիթ դարձան: Հայաստանյան իրականության մեջ, նաեւ փորձագիտական նեղ շրջանակներում, հաճախ կարելի է հարցերի հադիպել, թե իրենց ունեցած 377 հազար քառակուսի կիլոմետրի վրա ինչպես են տեղավորվում 125 մլն բնակիչները, 1 քկմ-ի վրա 350 մարդ, երբ մեր ցուցանիշը 100 մարդ է, Հայաստանն էլ սակավահող ենք հռչակում: Ճապոնիայի վիճակագրությունը վարողները մշտապես են փաստում, որ իրենց իրոք սակավահող վարելահողերում յուրաքանչյուր տարի ճապոնացիների առաջնահերթ սննդակարգին անհրաժեշտ 10-12 մլն տոննա բրինձն իրենք են աճեցնում, նաեւ` բանջարեղենի, մրգերի հարյուր հազարավոր տոննաները: Գերարդյունավետ գյուղոլորտի ծավալման շնորհիվ նաեւ ֆուտբոլի դաշտերի համար է բավարար տարածքներ առանձնացվում, որտեղ ֆուտբոլ խաղացողները նաեւ համաշխարհային ասպարեզներում են հայտնվում, ազգային հավաքականում ընդգրկվում: Այնպես որ, թեեւ այդ օրը աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին գերազանցել չհաջողվեց, սակայն հույսով լի են, մի օր էլ…

Նկատենք. Ճապոնիայում արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով վարելահողերը 1 բնակչի հաշվով 320 քառակուսի մետր է, ՀՀ-ում` 1420 մետր, այն դեպքում, երբ մերոնց չի հաջողվում հայաստանցիներիս առաջնահերթ անհրաժեշտ ցորենի պահանջարկի անգամ 20 տոկոսն արտադրել, չնշելով անասունների լիարժեք կերերի որեւէ տոկոս: ՀՀ գյուղոլորտի պատասխանատուներն այս հանգամանքը բացատրում են հողերի մասնատվածությամբ, մոռացության տալով, որ այդ նույն վիճակն էր նաեւ 2000-ականների սկզբին, երբ առանձին տարիներ արտադրվում էր մինչեւ 450 հազար տոննա հացահատիկ, ՀՀ պահանջարկի մոտ 60-70 տոկոսը:

Ի դեպ, գյուղնշանակության հողերը մասնատված են նաեւ Ճապոնիայում, ֆերմերների 70 տոկոսի զբաղեցրած տարածքները 0,5 հեկտարից մինչեւ 1,5 հեկտարի սահմաններում են: Սակայն այս հանգամանքը չի խանգարում գյուղատնտեսության կազմակերպիչներին բրնձից բացի արտադրել տավարի, խոզի ու թռչնամսի տարեկան մինչեւ 5 մլն տոննա ծավալներ, որը ձկան որսի հետ սակավահող այս երկիրը մոտեցնում է ինքնաբավության մակարդակի որն էլ մարդկանց վստահություն է հաղորդում, ինչպես տեսանք` նաեւ ֆուտբոլ խաղալու ցանկություն առաջացնում: Թող տարօրինակ չդիտարկվի, լավագույն սնունդն առողջ ապրելակերպի երաշխիք է համարվում: Ճապոնացիները Երկիր մոլորակի երկարակյացներից են` կանանց կյանքի միջին տարքը` 83 է, տղամարդկանցը` 90, ՀՀ-ում` համապատասխանաբար 72 եւ 79:

Երբ շաբաթվա սկզբին գրում էի մասամբ ճանաչողական սույն թղթակցությունը, հայտնի էին ֆուտբոլի աշխարհի Քաթարում անցկացվող առաջնության 4 լավագույն հավաքականները` Մարոկկոյի, Խորվաթիայի, Արգենտինայի եւ Ֆրանսիայի թիմերը: Առաջինի վերաբերյալ համաշխարհային տեղեկատուները հաղորդում են, որ երկրի գյուղոլորտում մշակում են հացազգիների զգալի քանակներ, նաեւ բանջարեղեն ու մրգեր: Մարոկկոյում պահում են 20 մլն մանր եղջերավոր, մոտ 200 մլն հավ, 3 մլն-ից ավելի խոշոր եղջերավոր, որոնք պարենապահովության զգալի մակարդակ են երաշխավորում: Խորվաթիան նախորդ շաբաթ, իր նաեւ տնտեսական բարձր արդյունքների շնորհիվ, ընդգրկվեց ԵՄ-ի լիարժեք անդամակցության շարքերը. այստեղ 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն անցնում է 30 հազար դոլարը, ՀՀ-ում` 5 հազար դոլարը: Գյուղոլորտում մշակում են ցորեն, շաքարի ճակնդեղ, եգիպտացորեն, որը որպես լիարժեք անասնակեր օգտագործելու շնորհիվ պահում են 1 մլն գլխից ավելի խոզ, 10 մլն հավ, 700 հազարից ավելի մանր եղջերավոր: Ինչ մնում է Արգենտինային, երկիրը մոտ 45 մլն տոննա եգիպտացորենի արտադրությամբ աշխարհում 4-րդն է, ցորենը 20 մլն տոննայի սահմաններում է, առաջին տասնյակում. երկրում 50 մլն խոշոր եղջերավոր է պահվում, 100 մլն-ից ավելի հավ, որոնց վերամշակումներին կարելի է հանդիպել նաեւ հայաստանյան առեւտրային ցանցում: Ֆրանսիան ներկայանում է իր գինիներով, «Պրեզիդենտ» կարագով, շատ այլ արտադրատեսակներով եւ իհարկե` ջերմ վերաբերմունքով հայերիս ու Հայաստանի հանդեպ, որը փոխադարձ է առավել քան, նաեւ` ֆուտբոլային հաղթանակների առումով:

Ինչ մնում է հայաստանյան ֆուտբոլի կանխատեսումներին, դրանց շուրջ կարելի է խոսել երբ երկրի առաջնությանն առնվազն 12-14 թիմեր կմասնակցեն, կկառուցվեն նվազագույնը 35-40 հազար նստատեղերով 3-4 մարզադաշտեր, հայաստանցի գոնե 2-3 տասնյակ ֆուտբոլիստներ կխաղան եվրոպական միջին ու առաջատար ակումբներում… Այս ամենի համար աշխատել է պետք, որն առայժմ փոխարինվում է երբեմնի դրախտավայրը սակավահող հռչակելով:

Հայաստանաբնակներիս նախաամանորյա տրամադրությունը բարձր պահելու նպատակով նշեմ, որ առավել արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու առումով վարելահողերը 1 բնակչի հաշվով Հայաստանի հանրապետությունում 1400 քառակուսի մետր է, ասենք Հոլանդիայում` 700 քմ: Չգիտեմ ինչքանով է տեղին, ակամայից հիշում եմ՝ ո՜ւր Քուռը, ո՜ւր մեր տունը խոսքերը:

Ապրենք իրատեսությամբ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Ինչ դեր է խաղում ծաղրանկարը հայ հասարակության համար

Հաջորդ գրառումը

Բարձր աշտարակից դեպի բարձրագույն արժեք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բարձր աշտարակից դեպի բարձրագույն արժեք

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական