Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ նպաստն եմ բերելու հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին. Վահրամ Դումանյանը հրաժարականից հետո հայտարարություն է տարածել

13/12/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության տեքստում ասված է.

«Երկու տարի առաջ ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ ես առաջնորդվել եմ մեր պետականությանը և հայրենիքին ծառայելու անշահախնդիր մղումով: Այդ ծանրագույն ժամանակում՝ 44-օրյա պատերազմից հետո, գլխավորելով ԿԳՄՍ գերատեսչությունը՝ առաջին իսկ պահից հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս լինեմ նախարար, ապա իմ ուժերի, կարողությունների և լիազորությունների շրջանակում անելու եմ ամենայն հնարավորը՝ ԿԳՄՍՆ ոլորտներում առկա խնդիրներին լուծման ընթացք տալու և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար:

Անվիճարկելի է, որ բազմաթիվ ու բազմաբնույթ են այդ խնդիրները: Եվ, հիրավի, իմ աշխատանքային երկու տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը դիմակայել է մի շարք մարտահրավերների, հանգուցալուծվել են բազում ճգնաժամային իրավիճակներ, լուծվել են էական խնդիրներ, իսկ ամենակարևորը՝ կասեցվել է գերատեսչական ոլորտների հետագա անկումը, և դրվել են զարգացման հիմքերը:

Իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ: Սակայն, համոզված եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է բարեփոխումների ընթացքը՝ ի շահ կրթության որակի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, գիտական նոր նվաճումների, արվեստում և մարզական ասպարեզում նոր հաջողությունների արձանագրման:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնն ինձ վստահելու և ընձեռած հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Կառավարության իմ գործընկերներին, ԿԳՄՍՆ ու նրա ենթակայությամբ գործող կոմիտեների անձնակազմերին՝ համատեղ անցած ճանապարհի և տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաև ԿԳՄՍՆ ոլորտներում գործող կազմակերպություններին ու անհատներին՝ լրջագույն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա ինչպես անցյալում, այնպես էլ առաջիկայում իմ աշխատանքով, հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց. Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ նիստի կոչ է անում

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել․ ճանապարհին մնացած ուղևորների համար թեժ գիծ է գործարկվել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել․ ճանապարհին մնացած ուղևորների համար թեժ գիծ է գործարկվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական