Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային իրավունքի եւ իրավակարգի մասին խոսելիս՝ նախեւառաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երեւույթ չէ, եւ, ինչպես իրավունքի որեւէ համակարգ, այն նույնպես կենդանի օրգանիզմ է, որ գրեթե միշտ կերպարանափոխվում ու տրանսֆորմացվում է։ Ու կանխված հանգամանքից, թե էական ինչ փոփոխություններ են տեղի ունենում դրա մտածողության մեջ, այդկերպ տարբերում ենք միջազգային իրավակարգերը, որոնք մարդկության պատմության մեջ երբեմն-երբեմն փոխվում են։ «Ազգ»ի հետ զրույցում խոսելով միջազգային իրավունքից ու դրա կարգավորումներից՝ նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։

Նրա համոզմամբ՝ այսօր, ըստ էության, մենք միջազգային իրավակարգի այնպիսի շրջանակներում ենք գտնվում, որ 2-րդ աշխարհամարտից հետո է հաստատվել, բայց տեսնում ենք նաեւ այն, ինչ սրանից 70 տարի առաջ գրվել է, ոչ ամբողջությամբ է արտահայտում այն միջազգային հարաբերությունները, որոնք մեր շուրջն են տեղի ունենում։

«Միջազգային իրավակարգերի փոփոխություններն էլ ոչ ինքնուրույն են տեղի ունենում, դրանց վրա ազդող գործոնները շատ են, ու դրանցից մեկն, օրինակ, պետությունների պրակտիկան է։ Միջազգային իրավունքի որեւէ մեկնաբանություն էական ազդեցություն կարող է ունենալ իրավակարգի վրա։ Ազդեցություն կարող է ունենալ նաեւ հեղինակավոր մասնագետների կարծիքը, որ հետագայում կարող է պետական քաղաքականության արտահայտման գործիք դառնալ։ Հետեւաբար՝ իրավունքի ցանկացած մեկնաբանություն ունակ է էական ազդեցություն ունենալ ընդհանրապես միջազգային իրավակարգի վրա։ Դա չափազանց զգայուն համակարգ է, յուրաքանչյուր պետություն, որն այս կամ այն կերպ փորձում է օգտագործել միջազգային իրավունքում արտահայտված դրույթները, պետք է հասկանա, որ իր կողմից արտահայտված ցանկացած խոսք, բնորոշում, մեկնաբանություն իրեն հետագայում կաշկանդվելու է այդ նույն միջազգային իրավունքի կողմից։ Եթե, իհարկե, ընկալումն այնպիսին լինի, ինչպիսին որ ասվում է։ Եվ սա վերաբերում է բոլոր պետություններին եւ հատկապես այն քաղաքական կամ պետական գործիչներին, որ իրենց իսկ սահմանադրությամբ լիազորված են արտահայտել պետությունների դիրքորոշումներն ու կամքը։ Դրանք հիմնականում նախագահները, վարչապետերն ու արտաքին գործերի նախարարն են։ Այստեղից բխում է, որ միջազգային ասպարեզում պետության շահն առաջ տանող գործիչներն իրենց խոսքում չափազանց զգուշավոր պետք է լինեն»,- ասում է Սիմոնյանը։

Նախկին պատգամավորը նկատել է՝ այժմ, երբ վերլուծում ենք մեր պետական գործիչների լեզվամտածողությունը, տպավորություն է ստեղծվում, որ 20-րդ դարի 10-20-ական թվականներից այս կողմ ընդհանրապես չենք զարգացել։ Եվ դա, շարունակում է, վերաբերելի է նաեւ, ասպես ասած, «խաղաղության պայմանագրին»։ Բնականաբար, ասում է, այդ պայմանագիրը չկա, ու մենք չենք կարող վերլուծել դրա դրույթները, բայց այն բառերն ու արտահայտությունները, որ բնորոշում են այդ պայմանագիրը, որոշակի ենթադրություններ անելու հնարավորություն տալիս են. «Նախեւառաջ վերջին կես դարում միջազգային պայմանագրերում «խաղաղության համաձայնագիր» ձեւակերպում չի օգտագործվում։ Ինչո՞ւ չի օգտագործվում, որովհետեւ միջազգային քաղաքականությունն ու հարաբերությունները մինչեւ առաջին աշխարհամարտի ավարտը դա բնորոշում էին որպես պատերազմի ավարտի գործիք։ Այն ժամանակ պատերազմ վարելը նորմալ երեւույթ էր, արտաքին քաղաքականության գործիքներից մեկն էր։ Մինչեւ 1982 թվականը, երբ միջազգային հարաբերություններում արգելվեց պատերազմ վարելը, ու դա մարդու իրավունքների խախտում համարվեց։ Երկրորդ աշխարհամարտից՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային նոր իրավարակարգի հաստատելուց հետո, պատերազմ բառն ընդհանրապես չի օգտագործվում։ Որպես քրեական բնորոշում  «միջազգային կոնֆլիկտ» կամ «ագրեսիա» տերմիններն են օգտագործում։ Այսինքն՝ պատերազմ վարելն ինքնին հանցագործություն է»։

Իրավաբանն ընդգծում է, որ միջազգային իրավունքի մեջ ուժի կիրառման օրինաչափ միայն երկու տարբերակ կա, որոնցից մեկը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսվող ինքնապաշտպանությանը, մյուսը՝ միջազգային անվտանգության կամ խաղաղության խաթարմանն է վերաբերում։ Վերջինի դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուժ կիրառելու որոշում կարող է կայացնել։ Եվ այս լեզվամտածողությունը, հավելում է Սիմոնյանը, 1946-ից ի վեր գործում է, ու երբ նորից վերադառնում ենք 1920-ականների մտածողությանը, կարծես մտովի նաեւ այդ ժամանակ գոյություն ունեցող իրավակարգն ենք վերականգնում։

«Խաղաղության համաձայնագիր կնքելով՝ ենթագիտակցաբար, կամ, գուցե, գիտակցաբար համարում ենք, որ միջազգային իրավունքում ուժի կիրառումն օրինաչափ է։ Դա նշանակում է, որ ասում ենք՝ հոգ չէ, թե Ադրբեջանն ուժ է կիրառել Հայաստանի նկատմամբ, հիմա եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք, որոշենք՝ սրանից հետո ի՞նչ ենք անում։ Մինչդեռ այդպես չի կարող լինել. ուժի կիրառումն ինքնին հանցագործություն է, ու միջազգային իրավունքը տալիս է դրա գնահատականը։ Այն է՝ ուժ կիրառած յուրաքանչյուր պետություն ղեկավար կամ ղեկավար անձ ենթակա է քրեական պատասխանատվության, ու այդպիսի որոշումներ կայացվել են թե՛ միջազգային քրեական շրջանակներում (հիմնականում աֆրիկյան  պետությունների վերաբերյալ գործերով), թե՛ նախկին Հարավսլավիայի, թե՛ Ռուանդայի տրիբունալի շրջանակներում եւ այլն։ Այսինքն՝ նախեւառաջ պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք գնալ գործող միջազգային իրավունքի տրամաբանությամբ, թե՞ համարում ենք, որ այն այլեւս կենսունակ չէ, ու մի նոր բան ենք ստեղծում։ Բայց այդ ստեղծվող նորը չպետք է 1910-20-ականների միջազգային նորմերը կրկնի, որովհետեւ դա պարզագույն հետընթաց կլինի, երբ ով ուզում, ինչ ուզում անում էր։ Այն ժամանակ ուժի գործադրումը բնական բան էր համարվում, ու ով ուժեղ էր, ինքն էլ իրավացի էր։ Սա բավական վտանգավոր գիծ է, ու անչափ զգուշավոր պետք է լինենք, որովհետեւ այսօր, կարծես թե, ինքներս ենք այդ գիծը բռնել։ Չնայած՝ այս բառապաշարի ստեղծողն ու առաջ քաշողը ոչ թե մենք, այլ Ադրբեջանն է, բայց ինքներս էլ կուլ ենք տվել ադրբեջանական թեզը։ Այն բառերը, որոնք հնչում էին ադրբեջանական ղեկավարության շուրթերից, հիմա հնչում են հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է։ Այն, ինչ հայտարարում էր Ադրբեջանն՝ ասելով, որ Հայաստանը պետք է ընդունի ԽՍՀՄ վարչական սահմանները՝ որպես մեր պետության սահմաններ, հիմա կարծես թե ինքներս ենք այդ թեզը բռնել ու առաջ տանում, այնինչ՝ ժամանակին մերժում էինք դա՝ աելով, որ այդ սզկբունքը կիրառական չէ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Քաղաքականությունը, շեշտում է Սիմոնյանը, ինչքան էլ հնարավորինի արվեստ է, այն չպետք է սեփական շահերը ոտնահարելու հաշվին լինի։ Հետեւաբար, ամփոփում է, պետության ղեկավարն այս մասին տեսակետ հայտնելիս պետք է չափազանց զգույշ լինի։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պետք է պատրաստ լինի կրելու Իրան-Ադրբեջան առճակատման կողմնակի վնասները

Հաջորդ գրառումը

Հեյդարի աղերսանքն ու Իլհամի հոխորտանքը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հեյդարի աղերսանքն ու Իլհամի հոխորտանքը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական