Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Առանց պատասխանատվության, արդարություն չկա». ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

01/12/2022
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին  հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսիին ուղղված հարցերում Մենենդեսը անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:

«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ կապված»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:

Այնուհետև, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմեն փաստագրելու այս տեսանյութերում պատկերված վայրագությունները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել»:

Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ, բացատրել է Մենենդեսը:

«Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիվորեն կօգնի մեզ որոշել՝ արդյոք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրա հույս դնել»,- հարցրել է Մենենդեսը:

«Այո՛, սենատոր, և ես ավելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը շատ կարևոր է ինձ համար, և ես կաշխատեմ, որպեսզի համոզվեմ, որ կա նաև պատասխանատվություն», – ասել է դեսպանի թեկնածու Քվիենը:

«Առանց պատասխանատվության արդարություն չկա»,- ընդգծել է Մենենդեսը։

Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ նաև նշելով իր անհանգստությունը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին հարձակումների ժամանակ Ադրբեջանին որպես ագրեսոր հստակ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ:

«Սեպտեմբերին անկախ մամուլի աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», – հայտարարել է սենատոր Վան Հոլենը:

Արցախին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապես մտահոգված է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չեն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակվողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։

Սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեխը

Հաջորդ գրառումը

Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը. Ադրբեջանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
Միջազգային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը. Ադրբեջանի ԱԳՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական