Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ «ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԵՐ» ԵՆ ՎԱՌՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Քրդական հարցը քաղաքական ամենախճճված գլուխկոտրուկներից մեկն է, որի ամբողջական ըմբռնումը, չասելու համար լուծումը, դժվար հասկանալի է: Քրդերը տարածված են Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածքում, բարդություններ առաջացնելով հյուրընկալ երկրներին եւ իրենց հերթին, անշուշտ, կրելով այդ երկրների կառավարությունների հակազդեցությունները:

Մոտավոր հաշվարկներով 40 միլիոն քրդեր ներկայիս ապրում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում եւ Հայաստանում: Քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ մեկ երրորդը, 25 միլիոն ընդհանուր 80 միլիոնի մեջ: 8 միլիոնը ապրում է Իրանում, իսկ մնացյալըՙ նշված մյուս երկրներում: Ինչպես իրանցիներն ու հայերը, քրդերը նույնպես ունեն հնդեվրոպական ծագում, մինչ Թուրքիայի բնակչության մյուս մասը սերում է Կենտրոնական Ասիայից տարածաշրջան ներխուժած նվաճող ցեղերից:

Ամբողջ անցյալ դարաշրջանի ընթացքում, Խորհրդային Միության կազմում գտնվելու ժամանակահատվածում թե անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը միակ երկիրն է եղել, որ ճանաչել է քրդերի էթնիկական եւ մշակութային իրավունքները:

Իրենց պատմության ընթացքում քրդերը երբեք չեն ունեցել ինքնիշխան պետություն, չնայած ձգտել եւ պայքարել են դրա համար: Տարբեր վարչակարգերի տակ ապրելն ու աշխարհագրականորեն իրարից հեռավոր վայրերում գտնվելը իրենց ազդեցությունն են թողել քրդական ձգտումների վրա եւ տարաձայնություններ ստեղծել իրենց իսկ ընդհանուր նպատակներում:

Հայոց ցեղասպանության ժամանակ նախ սուլթաններն ու հետագայում երիտթուրքերի իթթիհատական կառավարությունը քրդերին հրահրել են հայերի դեմ: Հայերի ամենավայրագ հալածողների «Համիդիե» միավորումները հիմնականում կազմված են եղել քրդերից: Թուրքական իրարահաջորդ կառավարություններ շահագործել են նրանց, մղել նրանց տիրանալու հայերի սեփականություններին, կալվածներին եւ հարստությանը: Նաեւ նրանց մեջ սերմանելու կրոնական մոլեռանդություն, հաշվի առնելով, որ Թուրքիան ու քրդերը պատկանում են իսլամի միեւնույն սուննի ճյուղին: Քեմալիստական շարժման առաջացումից հետո է, որ քուրդերը գիտակցեցին, թե պատմական սխալ են գործել հայերին դեմ գնալով եւ դառնալով կամավոր մեղսակիցըՙ էթնիկական զտումների թուրքական ծրագրերին:

Թուրքական հանրապետության հռչակումից ի վեր քուրդերը 27 անգամ ապստամբել են, բայց նրանց ապստամբությունը ամեն անգամ վայրագորեն ճնշվել է, հատկապես 1930-ական թվերին Դերսիմի իրադարձությունների ժամանակ:

Քուրդ քաղաքական առաջնորդներից ոմանք հնարավոր ամեն առիթ օգտագործել են ներողություն խնդրելու համար հայերից, բայց անշուշտ, համընդհանուր պատասխանատվության ընդունումը կարող է արտահայտվել միայն անկախություն կամ ինքնավարություն ձեռք բերելուց հետո:

Անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը առաջին անգամ ճանաչվել է 1920 թվին կնքված Սեւրի պայմանագրի 64-րդ հոդվածում: Բայց ինչպես նույն պայմանագրի հայերի իրավունքը, այն մնացել է թղթի վրա, փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որն էլ հիմք է ծառայել ստեղծելու Թուրքիայի հանրապետությունը:

Իրաքյան պատերազմի հետեւանքներից մեկն էր Քուրդիստանի շրջանային (ռեգիոնալ) կառավարության առաջացումը, որը տեխնիկապես դեռեւս համարվում է մասնատված Իրաքի մի մասնիկը: Պատերազմի ընթացքում իսրայելցիները սկսեցին գործարար կապեր հաստատել իրաքյան Քուրդիստանում, եւ տարածաշրջանային առաջնորդներից միայն Բենյամին Նաթանյահուն էր, որ կոչ էր անում պաշտոնապեսՙ հօգուտ Քուրդիստանի անկախության: Դա թույլ էր տալիս Իսրայելին դաշնակից ունենալ Իրանի սահմանին եւ թույլ չտալ, որ Սադդամ Հուսեյնի նման վրեժխնիդր մի կառավարություն ձեւավորվի Իրաքում:

Հակառակ տարածաշրջանում քրդական ներկայությամբ մտահոգված լինելուն, Թուրքիան, համենայնդեպս, իր պայմանական աջակցությունն առաջարկեց Իրաքի քրդերին, օգտվելու համար քրդական շրջանից նավթի անօրինական արտահանմանը եւ միաժամանակ շրջանային կառավարությանը տրամադրելու PKK-ի դեմ, որն անցյալ երեք տասնամյակում Թուրքիայի ներսում ազգային ազատագրական պայքար է մղում հանուն անկախության: Քուրդիստանի շրջանային կառավարության քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ վերջերս կայացած բանակցություններից հետո, նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին անցկացվելու է անկախության հանրաքվե, որին մասնակցելու են նաեւ «շրջանային վարչությունից դուրս գտնվող տարածքների քրդերը»:

Հայտարարությունը ահազանգ դարձավ ամբողջ տարածաշրջանի համար, որտեղ հակասական առաջնահերթություններ ունեցող երկրներ հանկարծ միասնական դիրքորոշում որդեգրեցին: Առաջին հակազդեցությունը հնչեցրեց Բաղդադի կենտրոնական կառավարությունը, որի կարծիքով Իրաքի ամբողջ բնակչությունը պետք է մասնակցի երկրի մի մասի ճակատագրի որոշմանն ուղղված հանրաքվեին:

Այնքան ժամանակ, որ Քուրդիստանի ինքնավար շրջանը գործարար կապերով համագործակցում էր Անկարայի հետ եւ պայքարում ընդդեմ իր PKK-ի եղբայրների, թուրքական կառավարությունը նրան հնազանդ դաշնակից էր համարում: Բայց անկախության հանրաքվեի հայտարարությունը փոխեց ամեն ինչ եւ ցնցեց Անկարայի առաջնորդներին: Թուրքիան այդ ծրագիրն անվանեց «սարսափելի սխալ քայլ», նշելով, որ Իրաքի տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական միասնականությունը հիմնական սկզբունքային հարցեր են Անկարայի համար:

Պատկերացում կազմելու համար, թե որքան երկդիմի է Թուրքիայի մտահոգությունը Իրաքի տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ, բավական է նշել, որ մինչեւ այս րոպեն Թուրքիան խախտում է իր հարեւան Իրաքի ինքնիշխանությունը այդ երկրում պահելով իր զինված ուժերին, հակառակ Բաղդադի կառավարական շրջանակների բազում բողոքների:

Քրդական ձգտումների մասին սկզբունքային հայտարարություններից այն կողմ, Թուրքիան գլխավորապես մտահոգված է անկախության շարժման հետագա «դոմինո էֆեկտից», նաեւ այն սպառնալիքից, որ Քիրկուկը կներառվի Քուրդիստանի շրջանում: Քիրկուկում է գտնվում Իրաքի նավթային պաշարների մեծ մասը, եւ Թուրքիան արդեն երկար ժամանակ աչքը չի կտրում այդ շրջանից: Արդեն էթնիկ թուրքերի մի հինգերորդ շարասյուն է այնտեղ տեղավորվել, որն ակնկալում է Անկարայի պաշտպանությունը արտակարգ իրավիճակների պարագայում:

Չնայած Անկարայի եւ Թեհրանի ջրերը մի առվով չեն գնում առհասարակ, սակայն քրդական հարցի վերաբերյալ կարծես շահերի ընդհանրություն գոյություն ունի: «Քուրդիստանի շրջանը Իրաքի հանրապետության մաս է կազմում եւ ազգային, իրավական եւ հատկապես սահմանադրական շրջանակներից դուրս որեւէ միակողմանի որոշում կարող է միայն նոր խնդիրներ առաջացնել», նշեց հունիսի 10-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին : Նախորդ վարչակարգի օրոք, Շահ Ռեզա Փահլավին ավելի բարեգթորեն չէր վերաբերվում քուրդ փոքրամասնությանը: Շահի տապալումից հետո, Այաթոլլահ Խոմեյնին շարունակեց քրդական ապստամությունները ճնշելու քաղաքականությունը:

Թեհրանը Անկարայի նման մտահոգված է, որ հարեւան երկրում Քուրդիստանի անկախացումը կարող է բորբոքել քրդական ձգտումները երկրի ներսում: Բացի այդ, Իրանը ներկայիս փաստացի ազդեցություն ունի Իրաքի վրա, որտեղ նույնպես շիաներն են իշխանության ղեկին: Քուրդիստանի անկախությամբ տարածքի մի մասը դուրս է մնալու Իրանի ազդեցությունից եւ կարող է հարել հակառակ ճամբարին:

Սաուդյան Արաբիան հազվադեպ է հրապարակային հայտարարություններ անում Քուրդիստանի անկախության վերաբերյալ, եւ զարմանալի է, որ թագավորությունը միացել է շարժմանը եւ ջատագովում է քուրդական անկախությունը: Այդուհանդերձ, պատճառը բավական թափանցիկ է. Սաուդյան Արաբիա-Քաթար հակամարտության ներկա փուլում, որն առաջացավ նախագահ Թրամփի տարածաշրջան այցելությունից հետո, Անկարան որոշեց դուրս գալ մահմեդական կոալիցիայից եւ պաշտպանել Քաթարին: Ռիադն, այսպիսով, հակադրվեց Անկարային, միեւնույն ժամանակ համագործակցելով նրա ռազմավարական դաշնակիցՙ Մ. Նահանգների եւ գաղտնի գործընկերՙ Իսրայելի հետ:

Ամերիկայում այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մեկը մեկնաբանությամբ հանդես չի եկել: Որոշ աղբյուրներ միայն բացահայտել են, որ պետքարտուղարությունը որոշ կարեկցանք դրսեւորում է քրդերի ազգայնական ձգտումների նկատմամբ:

Քրդերի երազած հանրաքվեի շուրջ տեսությունները բազմաթիվ են: Դրանցից մեկը ենթադրում է, որ Մերձավոր Արեւելքի ներկայի հեղհեղուկ քաղաքական իրավիճակում անկախության շարժումը հաջողության կարող է հասնել: Մյուսը պնդում է, որ հայտարարությունը սոսկ քրդերի կողմից քաղաքական լավ մշակված նախաբան է, որպեսզի Քիրկուկը ներառեն իրենց տարածքում Բաղդադի կենտրոնական կառավարության հետ կայանալիք հետագա բանակցությունների արդյունքում: Բայց տարածաշրջանային հարցերի գծով փորձագետ Նահուի Սայիդի կարծիքով, Քիրկուկի միացումը Քուրդիստանին այն «կարմիր գիծն» է, որն արաբներն ու թուրքերը թույլ չեն տա անցնել քրդերին: «Քուրդիստանի կողմից որեւէ միակողմանի փորձ հատելու այդ կարմիր գիծը բռնության դուռն է բացելու», նշել է Սայիդը: Եվ Թուրքիան նման պայմաններում «պասիվ դիտորդի» դերը չի ստանձնի:

Այնպես որ իրաքյան Քուրդիստանը երկու տարբերակ ունի: Կա՛մ անկախություն ձեռք բերել առանց Քիրկուկի, որն ավելի անվտանգ տարբերակն է, կա՛մ էլ փորձել Քիրկուկը ներառել եւ փակել անկախության ճանապարհըՙ չկարողանալով դիմակայել միացյալ թշնամական ուժերին:

Անկախ այն հանգամանքից իրաքյան Քուրդիստանը անկախություն ձեռք կբերի՞, թե՞ ոչ, Թուրքիայի քրդերը պայքարելու են իրենց իրավունքների համար: Իրաքի եւ Սիրիայի քրդերի անկախության շարժումը, որն արդեն իրական փաստ է, արագացնելու է այդ գործընթացը Թուրքիայում, մանավանդ եթե վերջինս դեռեւս շարունակի փայփայել Եվրոմիությանն անդամակցելու երազանքը:

Իսկ ի՞նչ է վերապահված մեզՙ հայերիս: Դա մասամբ կախված է իրադարձությունների զարգացումից, բայց նաեւՙ թե գործողությունների ինչ ընթացք կընտրեն Հայաստանն ու աշխարհով մեկ ցրված հայությունը: Երբ Վերսալի բանակցություններում ակտիվ գործում էր Ազգային պատվիրակությունը, այն Եվրոպայում քուրդ առաջնորդների հետ կապի մեջ մտավ համաձայնեցնելու համար գործողությունները: Այդ նախաձեռնությունը նաեւ հովանավորվում էր Առաջին հանրապետության առաջնորդների կողմից: Նման գործընթաց որդեգրվել էր, հակառակ այն փաստին, որ մասնակիցների հիշողություններում դեռ շատ վառ էին քրդերի գործած վայրագություններն ընդդեմ հայերի: Երբ Սեւրի պայմանագիրը թղթի վրա մնաց, երկու կողմերը հրաժարվեցին շարունակել իրենց պաշտոնական համագործակցությունը:

Այսօր, երբ քրդերը պայքարում են իրենց անկախության համար, հայկական կողմի պաշտպանությունը այդ պայքարին երկար ճանապարհ ունի անցնելու: Նախ եւ առաջ, անշուշտ, քաղաքական պաշտպանություն է անհրաժեշտ, հետո նաեւ այլ ձեւի ու չափի պաշտպանություն:

Հենց նրանք կարողանան Թուրքիայում ձեռք բերել անկախություն կամ ինքնավարություն, համեմատաբար ավելի հեշտ է լինելու, մեր կարծիքով, գործ ունենալ նրանց հետ, քան թուրքերի, մանավանդ եթե մենք այսօր չզլանանք մեր օժանդակությունը ցուցաբերել նրանց:

Ներկայիս քրդերն զբաղեցնում են պատմական Հայաստանի տարածքը: Իրատեսական չի լինելու ակնկալել, որ, հանուն մեզ, նրանք թողնեն այդ տարածքը, մանավանդ այդքան արյուն թափելուց հետո: Բայց տրամաբանական է ակնկալել, որ նրանց հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել եւ պահպանել մեր ժառանգությունը հանուն մեզ եւ մարդկության:

Բայց մինչ այդ պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ հետագա զարգացումներ կունենան քրդական ձգտումները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԸՙ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՎ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՔԱՀԱՅԸ, ԿԱՄԻԼՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՔԱՀԱՅԸ, ԿԱՄԻԼՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է։ Այն նշվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Հայաստանում այս տոնը նշվում է 2011...

ԿարդալDetails

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական