Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ «ԿԵՂՏՈՏ» ԼՎԱՑՔԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանացի իրավապահները, հետաքննող լրագրողները գաղտնազերծում են խարդախությունների շղթան

«Ազգն» արդեն գրել է Գերմանիայում, ավելի ստույգՙ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015-ի հրապարակումը- Ան. Հ.): Տեղական MDR հեռուստաալիքի, մամուլի ուշադրության առանցքում հունիսի 20- ից դարձյալ հայկական մաֆիան է, որ, ինչպես կասկածում է կարեւորագույն գործերով զբաղվող Քրեական դաշնային վարչությունը, տարիներ ի վեր ներգրավված է երկրամասային մի շարք բանկերում փող լվանալու մեջՙ մասնավորապես հոլովվում է երկու խնայդրամարկղիՙ Landesbausparkasse Hessen-ThՖringen- ի եւ Sparkasse MittelthՖringen-ի անուն: 2009-ից 2015-ին փաստաթղթեր կեղծելու միջոցով, խարդախ ճանապարհով բանկերում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով հանցավոր խումբը վարկեր է ձեւակերպել տվել, իրենց քրեական գործարքներից ստացված «կեղտոտ» գումարները իբրեւ փոխառություն վճարել, ստացել «մաքուր» գումար: Ըստ մեր գերմանացի գործընկերներիՙ Աքսել Հեմմերլինգի , Լուդվիգ Քենդցիայի , Դիրք Ռայնհարդի (Axel Hemmerling, Ludwig Kendzia und Dirk Reinhardt) հետաքննության, վերոնշյալ խնայդրամարկղերից երկրորդի մամլո խոսնակը պարզաբանել է, թե իրենք միայն MDR- ի հետաքննությունից են իրազեկ դարձել, որ մաֆիան նպատակադրված իրենց հետ գործարքներ է կնքել:

Գործը հեշտ չէ, նյարդերի լարում է պահանջում, պատմում են գերմանացի մեր գործընկերները հայկական մաֆիայի մասին իրենց հետաքննական ծավալուն հոդվածում: Հովո Բ.-ի (գերմանացի լրագրողները նշում ենՙ անունը փոխված է- Ան. Հ.) գործարքը տեղից չի շարժվում: Վաղուց դրամը տիկնոջ հաշվին փոխանցված պիտի լիներ, այդտեղից էլՙ իրեն հասանելիք գումարը պիտի գար: Բայց սայլը տեղից չի շարժվել: Ուստի Հովոն նորից պիտի հանդիպի բանկի իր վստահելի մարդունՙ Մաթթիաս Հ-ին (անունը դարձյալ փոխված է- Ան. Հ.): Էրֆուրտի հյուրանոցներից մեկի ավտոկայանատեղում 2010-ի ապրիլի կեսերին Հովոն եւ Մաթթիասը հանդիպում ենՙ առանց կասկածելու, թե Քրեական դաշնային վարչության աշխատակիցների ուշադրության առանցքում են: 2009-ից արդեն այդ վարչության աշխատակիցները «ծանր եւ կազմակերպված հանցագործության» շրջանակներում, Էրֆուրտի դատախազությունից իրենց վարույթ են ընդունել տասնակ անդամները գերազանցող մի խմբի գործ, որի մեջ ընդգրկված են եղել ենթադրաբար հայկական մաֆիայի պարագլուխներ, Հովոնՙ իր զույգ եղբայրների հետ, հայ եւս երկու եղբայրներ: Նրանք բոլորն էլ եղել են իրավապահ մարմինների դիտակետում, տարիներ ի վեր գաղտնալսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները:

Մաֆիայի պարագլուխները սկզբում իրենց ծանոթ, վստահելի անձանց շրջանում փնտրել ու գտել են մարդկանց, որոնք վարկ վերցնելու հայտ կարող են ներկայացնելՙ լրացնելով հիմնական տվյալներըՙ անուն- ազգանուն, ծննդյան թիվ, հասցե: Այնուհետ պահանջվող մյուս փաստաթղթերըՙ աշխատավարձի չափը հաստատող, եկամուտների, հարկավճարների վերաբերյալ ապացույցները շատ հաճախ կեղծվել են: Վարկային միջնորդը բանկում իր վստահելի մարդն ունի, նա էլ հոգ է տանում, որ անհրաժեշտ փաստաթղթերը ծառայեն նպատակինՙ վարկ տրամադրվի: Ինչպես Քրեական դաշնային վարչության կազմած գործից է տեղեկացել գերմանացի հետաքննող լրագրողների եռյակը, հենց այսպես հայկական մաֆիայի պարագլուխները տասնյակը գերազանցող գործարքներ են իրականացրել: Հովո Բ- ի եւ Մաթթիաս Հ- ի հարյուրավոր հեռախոսային զրույցներ են գաղտնալսվել, նույն բանը միշտ կրկնվել էՙ փաստաթղթերը պիտի կեղծվեն: Էրֆուրտի հայկական մաֆիան դրա հանձնակատարն էլ ունեցել էՙ հաշվապահական անձնական գրասենյակն ունեցող ֆինանսական մի խորհրդատու նման գործերի պատվեր միշտ է ունեցելՙ հայտատուի փաստաթղթերն այնպես «դասավորել», որ վարկ տրամադրելու հարցում բանկը կասկած չունենա:

«Ազգի» սուղ տարածքը մեզ չի արտոնում վերապատմել մեր գործընկերների բացահայտած խարդախությունների կծիկի բոլոր մանրամասները: Լայնածավալ այս գործին անդրադարձ դեռ կանենք մեր թերթի էջերում, MDR-ի մեր գործընկերների հրապարակումները, Քրեական դաշնային վարչության տրամադրած տվյալները առատ նյութ են տրամադրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՙ ԱՌԱՆՑ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԳՆՈՎ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԳՆՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական