Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

– 110 տարի առաջ կառուցվել է Գորիսի հիդրոէլեկտրակայանը: Ինքնաշեն տուրբինը տեղադրվել է բաց խցում եւ միացվել է 15 կՎտ հզորության եւ 230 Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին: Ջուրը տրվել է հիդրոտուրբին ոռոգման ջրանցքի միջոցով: Կայանի էջքը կազմում էր 3 մետր: Այն ուներ շատ պարզ կառուցվածք:

Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմում էր մինչեւ 20 հազար կՎտ.ժամ, որը բավարարում էր Գորիս քաղաքի կոմունալ-կենցաղային կարիքները: Կայանն աշխատել է մինչեւ կեսգիշեր:

– 1940 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թար-Թառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947 թվականին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միր-բաշիր քաղաքին:

– Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեցին կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր:

– 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-րը 55 եւ 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:

– 40 տարի առաջ շահագործման է հանձնվել Շամբի հիդրոէլեկտրակայանը 171 ՄՎտ գումարային հզորությամբ:Տեղադրվել է երկու հիդրոագրեգատ:

– 110 տարի առաջ Երեւան քաղաքում շահագործման է հանձնվել «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը:Այն 1926 թվականին ենթարկվել է ապամոնտաժման ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո:

– Էջմիածին քաղաքում 110 տարի առաջ կառուցվել է էլեկտրակայան,որտեղ տեղադրվել է մեկ շարժիչ 22 ԿՎտ հզորությամբ: