Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

«Ազգ»-ի նախորդ համարում մենք խոսակցություն սկսեցինք 2017 թ. առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակի ցուցանիշներում առկա որոշ միտումների վերաբերյալ: Մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս,վերջին երկու ամիսներին ուշադրությամբ վերլուծում ենք եվրասիական տարածքի տնտեսության ցուցանիշները, փորձելով գնահատել մեր զարգացման հնարավորությունները եւ ներուժը: Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի տնտեսության մուտքը վերընթաց զարգացման փուլը խոստանում է նոր հնարավորություններ ԵԱՏՄ փոքր երկրների, նախ եւ առաջ Հայաստանի տնտեսության համար: Քաղաքակրթական բախումը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որն ընդունեց նաեւ տնտեսական պատերազմի բնույթ, ստիպում է Ռուսաստանին վերանայելու իր ռազմավարական մոտեցումները սեփական տնտեսության նկատմամբ եւ ստեղծելու ինքնաբավ ժամանակակից տնտեսական համակարգ: Ահա այստեղ է, որ մենք, Ռուսաստանի դաշնակիցներն ու մերձավորագույն գործընկերներս, պետք է առաջարկենք մեր ծառայությունները մեր հնարավորությունների սահմաններում վերամշակող, թեթեւ, պաշտպանական, արդյունաբերության ոլորտների արտադրանքը ռուսական շուկայի կարիքներին տրամադրելու համար: Թե չե դա մեր փոխարեն կանեն ուրիշները, մասնավորապես մեր երկու հարեւանները:

Զարգացման հնարավորություններ արտադրության ոլորտների համար

Հայաստանի իշխանությունները, վերջին մեկ տարվա ընթացքում, հանուն արդարության, արել են իրենց հնարավորություններում լուրջ քայլեր գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նախորդ վեց ամիսների ցուցանիշով գյուղատնտեսական արտադրանքը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ պակասել է, սակայն էապես մեծացել է գյուղմթերքի եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը: Սա նշանակում է, որ ինչքան էլ կրճատվի մեր երկրի բնակչությունը, գյուղմթերքի արտադրության ծավալները աճեցնելն իմաստ ունի, որովհետեւ դրսում դրա կարիքը կա: Մենք պնդում ենք, որ եթե ճիշտ աշխատվի ռուսական ներդրողների հետ, ապա նրանց մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կարող է հանգեցնել նոր նպատակային ներդրումներիՙ գյուղատնտեսության եւ գյուղմթերքի ոլորտներում: Դիպուկ լինելու համար ես մեր ռուս գործընկերնեերին ասում եմ, որ ծիրանը, դեղձն ու թուզը եթե Հայաստանում չաճեցվի, ապա Ռուսաստանում դա միեւնույն էՙ չի աճելու: Եվ դա նրանք հասկանում են: Հետեւաբար, քաղաքական խնդիր է մոտակա երկու-երեք տարիների ընթացքում հասնել այն բանին, որ ռուսական ընկերությունները հետաքրքրվեն Հայաստանում ցանքատարածությունները մեծացնելու, նոր այգիներ տնկելու, ջերմոցներ կառուցելու, վերամշակող գործարանների հզորությունները մեծացնելու խնդրով: Եթե սա չհակասի մեր օլիգարխիայի շահերին, ապա կարելի է սպասել գործնական արդյունք:

Այն, որ Հայաստանը գնալով ավելի շատ ռուսաստանցիների է գործնական հետաքրքրում, խոսում է թեկուզ այն փաստը, որ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 240 հազար ռուսական անձնագրով զբոսաշրջիկ: Անցած տարվա համեմատությամբ սա ավել է 33%-ով, այսինքն մեկ երրորդով: Երկրորդ տեղում վրացական անձնագրերով զբոսաշրջիկներն են (151 հազար մարդ), երրորդ տեղումՙ իրանցիները (81 հազար մարդ): Նկատի ունենալով, որ զբոսաշրջության համար ամենահարմար ամիսները (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր) հասկանալիորեն դեռ չեն հաշվարկված, կարելի է կանխատեսել, որ տարվա արդյունքով Հայաստան կժամանի մեկ միլիոնից ավել զբոսաշրջիկ: Ուզում եմ հիշեցնել, որ 2000-ական թթ. սկզբին սա խնդիր էր, որը դրվում էր ոլորտի առջեւ:

Երկու խոսք պաշտպանական արդյունաբերության մասին: Խորհրդային ժամանակներում առանձին հայ տաղանդավոր գիտնականներ, պետական գործիչներ, արտադրության կազմակերպիչներ վճռական դեր խաղացին Հայաստանում խորհրդային արդյունաբերության նոր ձեռնարկություններ ստեղծելու գործում: Խորհրդային Միությունը կազմաքանդվեց: Քանդվեց նաեւ Հայաստանի պաշտպանական ձեռնարկությունների համալիրը: Հիմա աշխարհում արդյունաբերական երրորդ, նույնիսկ չորրորդ հեղափոխության շրջանն է: Ուկրաինայի հետ գժտվելուց հետո Ռուսաստանը վերստին քննարկում է իր տարածքում ռազմաարդյունաբերական ժամանակակից հզորություններ ստեղծելու հարցը: Այս ասպարեզում Ռուսաստանը զարմանալի հաջողությունների է հասել վերջին մեկ տարում: Նոր Ռուսաստանում էլ կգտնվեն հայեր, ովքեր կնպաստեն Հայաստանում արդյունաբերության վերածննդին: Եթե սրա կարեւորությունը մեզանում գիտակցվի, կգտնվեն նաեւ կոնկրետ լուծումներ:

Երեւանի փողոցներում շրջելով նկատել եմ, թե ինչպես են ռուս զբոսաշրջիկները հայկական կոշկեղեն կամ տեքստիլ գնում: Նրանք հիշում են խորհրդային տարիների հայկական կոշկեղենի իսկական լեգենդը: Մեր տնտեսական ցուցանիշներում առաջին անգամ հետխորհդային պատմության մեջ մենք արձանագրում ենք թեթեւ արդյունաբերության արտադրանքի ու արտահանման աճ: Սա այնքան կարեւոր է, որ կայուն միտում դառնալու դեպքում Հայաստանի մի նոր խորհրդանիշ կարող է դարձնել այս արտադրանքը: Մեր ակումբի անդամ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը շատ տեղին ասում է, որ Հայաստանի արտահանումը մեծանում է հայ գործարարների բացառիկ շնորհքի ու ահռելի ջանքերի գնով: Հայ գործարարների դերին նոր Հայաստանի կյանքում պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Մեծարել, պարգեւատրել պետական պարգեւներով, ուսումնասիրել նրանց կյանքի ու գործունեության փորձը:

Ի՞նչ կպատահի, եթե հաղթեն ԵԱՏՄ հակառակորդները

Այս հեռանկարը այսօր իրատեսական չի թվում, բայց քաղաքական գործընթացները կանխատեսելը քաղաքագետներիս աշխատանքն է: Ուրեմն մենք պարտավոր ենք բացատրել հանրությանը, թե ինչու չի կարելի ցնցել հայկական քաղաքական համակարգը, ապակայունացնել վիճակը, վարվող արտաքին քաղաքական կուրսից արմատապես շեղվելով: Հասկանալի է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը ծնում է անկայունության օջախներ հետխորհրդային տարածքի բոլոր սահմաններով: Հարձակման թիրախ են դառնում նախ եւ առաջ Ռուսաստանի դաշնակիցները: Մեր երկրում հասարակությանը փորձ է արվում համոզել, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ, որ նա վարում է Հայաստանին ոչ ձեռնտու կովկասյան քաղաքականություն, որ նա միեւնույն էՙ պարտվելու է եւ թե Հայաստանի վիճակն այդ ժամանակ ավելի է վատանալու: Սրա նպատակը մեկն է. մեր հասարակության մեջ պառակտում, անվստահություն, կասկած եւ դժգոհություն առաջացնել: Մենք մտել ենք մի շրջան եւ տեսնում ենք, որ մոտակա տարիներին մեր տնտեսությունը զարգանալու է: Նոյեմբերին Իրանը ԵԱՏՄ-ի հետ երեք տարի ժամանակով ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կստորագրի: Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային պայմանագիր ստորագրել: Սիրիան վերահաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մտադրությունը եւ ներկայացրել է այդ գոտում ներկայացվող երկու հարյուր ապրանքատեսակների ցանկը: Մեր տարածաշրջանում քիչ թե շատ լուրջ խաղացողները մտածում են զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ: Իսկ մեր երկրի արեւմտամետ շրջանակներում մտածում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Ես չեմ էլ քննարկում, թե ինչ կպատահի, եթե Հայաստանի կողմից Ռուսաստանը որեւէ սպառնալիք զգա: Մեր թշնամիները երազում են, որ մենք ընկնենք այդ մոլորությունների մեջ: Ես միայն տնտեսական մի քանի փաստարկ եմ ուզում բերել: Եթե մենք չլինենք ԵԱՏՄ անդամ, գազի գինը մեզ համար շատ ավելի թանկ կլինի: Մեր նոր-նոր ոտքի կանգնող տնտեսությունը անմիջապես կզրկվի ստարտային այս առավելությունից: Մեր արտահանումը Ռուսաստան անմիջապես կվտանգվի եւ, որպես արդյունք կվերադառնա անցած տարիների թվերին: Հայկական գործարարությունը կզրկվի լրացուցիչ շահույթից: Մենք վերջնականապես հրաժեշտ կտանք երբեւէ կրկին արդյունաբերական երկիր դառնալու հնարավորությանը: Սրանք շատ պարզունակ, բայց անհրաժեշտ փաստարկներ են, որոնք պետք է իմանալ Հայաստանի եվրասիական հեռանկարը ազնվորեն եւ լրջորեն քննարկելու համար:

Մի քանի օր առաջ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանում ընթացող հեռուստակամուրջի ժամանակ մոսկովյան տաղավարից ռուս լրագրողներից մեկը հարցրեց, թե ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանը սրընթաց շարժվում է դեպի Արեւմուտք Ուկրաինայի օրինակով: Ես ասացի, որ նման բան չկա: Բայց ճիշտ է նաեւ, որ մեր երկրում ուժեղ արեւմտամետ տրամադրություններ կան ավանդական մեծամասնություն կազմող ռուսամետության կողքին: Մենք անընդհատ պնդում ենք, որ կողմնորոշումների պատերազմից խուսափելու միակ միջոցը եվրասիական ինտեգրման մեջ կառուցողական դերակատարություն ունենալն է եւ եվրոպական ինտեգրման գործընթացին հնարավորությունների շրջանակներում ներգրավվելը: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե «եւ-եւ»-ի մասին խոսելիս մեր բարձրաստիճան քաղաքական բարձրաստիճան պատասխանատուները ինչպե՞ս են փաստարկում Հայաստանի դերը Արեւմուտք-Ռուսաստան հակասության մեջ: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է գնահատվում մեր անկեղծ ցավը այդ հակամարտության կապակցությամբ եւ ինչպե՞ս են Արեւմուտքի պատասխանատուները ընկալում «եւ-եւ»-ի մեր պատրաստակամությունը:

Ահա թե ինչու եմ ես պնդում, որ արեւմտամետ հին ու նոր ընդիմադիրներին ոչ թե պետք է վիրավորել կամ քարկոծել, այլ պետք է ի վիճակի լինել նրանց հետ բանական եւ խելամիտ բանավեճ վարելու: Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի մի ամբողջ շարք ցուցանիշներ գալիս են պնդելու, որ ԵԱՏՄ պետությունները ոտք են դրել զարգացման շրջան: Մեզ համար կարեւորագույն խնդիր է այդ զարգացումից օգտվելը հանուն Հայաստանի բարգավաճման ու զարգացման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ, ԹՐԱՄՓԸ ԵՎ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃԶՄՎՈՂ ԼԻՄՈՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական