Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԸ, ԹՐԱՄՓԸ ԵՎ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃԶՄՎՈՂ ԼԻՄՈՆ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Քիմիան կարծես թե անցավ, նկատի ունեմ Թրամփի եւ Պուտինի միջեւ, այնՙ որ ձեւավորվել էր Համբուրգում կայացած G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ, որի մասին բոլորը խոսում էին, այդ թվում Թիլերսոնը, նաեւՙ Լավրովը: Ամեն դեպքում ԱՄՆ-ը որոշել է օգոստոսի 23-ից ՌԴ-ի ողջ տարածքում ամերիկյան մուտքի վիզա չտրամադրել, իսկ ՌԴ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել ԱՄՆ, կարող են այլ երկրներում դիմել ամերիկյան դեսպանատուն, կամ հյուպատոսարաններՙ վիզա ստանալու համար: Ամերիկյան դեսպանատներն ու հյուպատոսարաններն էլ վիզա շնորհելու կամ չշնորհելու որոշում կկայացնենՙ ելնելով ԱՄՆ օրենսդրությունից: Հասկանալի է, որ եթե ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը ՌԴ ողջ տարածքում, ապա ամերիկյան օրենսդրությունն էլ առնվազն երկար կմտածիՙ նախքան թույլ կտա ՌԴ քաղաքացիներին այլ երկրներում ամերիկյան դեսպանատների կամ հյուպատոսարանների միջոցով մեկնել ԱՄՆ:

Թե ինչպես կպատասխանի այս քայլին Մոսկվան, դժվար է ասել, ամեն դեպքում հազիվ թե ինքն էլ սահմանափակի դեպի ՌԴ վիզաների տրամադրումը ԱՄՆ ողջ տարածքում, քանի որ ԱՄՆ տարածքից ՌԴ մեկնել ցանկացողներ առանձնապես չկան: Այ Ռուսաստանից ԱՄՆ մեկնել ցանկացողները…

Օգոստոսի 22-ին, երբ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները դեռեւս տրամադրում էին ԱՄՆ մուտքի վերջին վիզաները, այդ ներկայացուցչությունների դիմաց հերթ էր, ու սա այս պատմության ամենակարեւոր մասն է: Դա նշանակում է, որ չնայած ԱՄՆ-ը, ըստ Ռուսաստանում անցկացված վերջին բոլոր սոցհարցումների, այդ երկրի քաղաքացիների համար թիվ մեկ սպառնալիքն է, չնայած ԱՄՆ-ը թույլ չի տալիս ռուսներին գնալ ԱՄՆ, բայց արի ու տես, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որտեղ մեկնել ցանկացողներն ամենաշատն են Ռուսաստանում: Ինչո՞ւ: Ռուսաստանում ավելի ապահով չէ՞, թե՞ Ռուսաստանում ավելի բարեկեցիկ չէ, գուցե Ռուսաստանում ժողովրդավարության մակարդա՞կն այն չէ, կամ ավելի շա՞տ են մարդկանց ճնշում, սպառնում… Ամեն դեպքում ՌԴ քաղաքացիները ԱՄՆ չեն մեկնում, քանի որ Թրամփը Պուտինից ավելի ուժեղ է, կամ զիլ, կամ գեղեցիկ: Նրանք ԱՄՆ չեն մեկնում նաեւ այն պատճառով, որ, օրինակ Լոս Անջելեսն ավելի գեղեցիկ քաղաք է, քան Դոնի Ռոստովը, կամ Նյու Յորքն ավելի հարուստ պատմություն ու մշակույթ ունի, քան Սանկտ Պետերբուրգը, նրանք ԱՄՆ են մեկնում, քանի որ Ռուսաստանում վատ են ապրում եւ որովհետեւ վստահ են կամ հույս ունեն, որ ԱՄՆ-ում լավ են ապրելու: Իսկ սա այն հարցն է արդեն, որտեղ քիմիան չի օգնի ռուսներին. Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց գոյացած հերթը, իսկ մինչ օգոստոսի 23-ըՙ հերթերը, փաստում են, որ գոնե այս պահին ԱՄՆ-ը հաղթել է Ռուսաստանին ու քանի դեռ ՌԴ քաղաքացիները այլ երկրներ են գնալու որպեսզի ԱՄՆ մուտքի վիզա ստանան, այդ հաղթանակը հարատեւում է:

Մեզ ի՞նչ, առաջին հայացքիցՙ ոչինչ, ոչ ռուս ենք, ոչ էլ մոտ ապագայում ՌԴ քաղաքացի ենք դառնալու, իսկ Երեւանում ամերիկյան դեսպանատունը պատրաստ է մուտքի վիզա տրամադրել մեզ: Բայց եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն կասեցրել է մուտքի վիզայի տրամադրումը նաեւ Բելառուսի ողջ տարածքում, իսկ որտեղ Ռուսաստանն ու Բելառուսը, այնտեղ էլ մենք ու ղազախները, ապա մեզ ի՞նչ հարցի պատասխանն առնվազն ուրվագծվում է: Այն, որ Ռուսաստանը չի բավարարում հենց Ռուսաստանի քաղաքացիներին ու ոչ միայն նրանց, ովքեր հերթ են կանգնում ամերիկյան դեսպանատան առջեւ, այլեւ այն ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց երեխաները ԱՄՆ եւ արեւմտյան այլ երկրների քաղաքացիներ են, այն երկրների, որոնք մեծ հաճույքում պահում են նրանց փողերը, այն փողերը, որոնք Ռուսաստանում վտանգված են, այն Ռուսաստանում, որին ի պաշտոնե ծառայում են իրենք, խորհելու առիթ է տալիս մեզ: Այն, որ մենք հավատում ենք Ռուսաստանին այն պարագայում, երբ նրան չեն հավատում նրանք, ովքեր ծառայում են նրան, կրկին խորհելու առիթ է տալիս մեզ:

Բայց Ռուսաստանն անպայման հաղթելու է, կարող եք չկասկածել: Իսկ եթե այնուամենայնիվ կասկածում եք, ուրեմն չեք լսել պատմությունն այն մասին, թե ինչպես են Պուտինն ու Թրամփը քիմիայի վերաբերյալ դասախոսությունից հետո Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի սրճարաններից մեկում խաղում «հավատում եմ-չեմ հավատում» խաղը: Պուտինն առաջարկում է, որ ինքը սկսի, Թրամփն, ինչպես միշտ, համաձայնում է: ՌԴ նախագահն էլ, դիմելով իր ամերիկացի գործընկերոջն ասում է.

– Դոնալդ, դու հավատո՞ւմ ես, որ ԱՄՆ-ի եւ Կուբայի արանքում, ծովի մեջ, Ռուսաստանն ունի հետախուզական սուզանավեր:

– Իհարկե չեմ հավատում, պարոն նախագահ, դա հնարավոր չէ, մերոնք կքրքրեին դրանց,- ասում է Թրամփը:

– Այ տեսնում ես, իրականում դրանք կան, 1:0 հօգուտ ինձ,- ասում է Պուտինըՙ հավելելով.

– Հիմա քո հերթն է:

– Շատ լավ, իսկ Դուք, պարոն նախագահ, հավատո՞ւմ եք, որ ԱՄՆ-ի եւ Կուբայի մեջտեղում, ծովի մեջ կան ամերիկյան հետախուզական սուզանավեր:

– Այո, հավատում եմ,-պատասխանում է Պուտինը:

– Ահա՜, իրականում դրանք չկան, ես հաղթեցի, 1:1,- ուրախանում է Թրամփը:

– Այո, 1:1, բայց քանի որ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ, ծովի մեջ, ամերիկյան սուզանավեր չկան, փոխարենը կան ռուսական սուզանավեր, ուրեմն ես հաղթեցի,-ասում է Պուտինը եւ մատուցողին պատվիրում լիմոն, ջրի մեջ ճզմելու համար:

Այնպես որ, կարող ենք հանգստանալ եւ հանգիստ պայմաններում մտածելՙ հավատա՞լ, թե՞ ոչ ռուսներին, որ մեզ պաշտպանելու են, եւ կամ ԱՄՆ-ին, որ այնտեղ ու նրա կողքին ավելի լավ է, քան Ռուսաստանում կամ Մոսկվայի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՇՈՒՇՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական