Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱԹՈՒՄԸ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Այնպես է ստացվել, որ որոշ ընդմիջումներով արդեն շուրջ քսան տարի ընտանիքով հանգստանում ենք Բաթումում: Լողալու սիրահար մեր ընտանիքը հանգիստն առանց լողալու չի պատկերացնում, իսկ Բաթումը ամենամոտն է եւ համեմատաբար մատչելի: Այս տարվա աննախադեպ շոգից խուսափելու եւ մի քանի օր գերլարված նյարդերիս հանգիստ պարգեւելու համար ընտանիքով մեկնեցինք Բաթում: Սովորաբար Բաթումն անձրեւոտ է լինում, սակայն այս անգամ մեր այնտեղ գտնվելու տասնչորս օրերի ընթացքում արձրեւ չտեղաց: Ջերմաստիճանը 28-30 էր, որը մեզ համար հաճելի ամառային էր, իսկ տեղացիները շարունակաբար տրտնջում էին, որ շոգ է ու չոր:

***

Կարծում եմ տեղին կլինի հակիրճ ծանոթանալ քաղաքի պատմությանը: Աջարիայի մայրաքաղաք Բաթումը (քաղաքի անվանումը վերցված է քարթվելական լեզվաընտանիքին պատկանող սվաներեն լեզվից եւ թարգմանաբար նշանակում է «քար») մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաքն է Վրաստանում (1): Հին շրջանում Բաթումը եղել է հռոմեական նավահանգիստ, իսկ կայսրության անկումից հետո այն անցել է Բյուզանդիային: Յոթերորդ դարում ամբողջ Վրաստանը եւ Բաթումը նվաճեցին արաբները: 9-րդ դարում ազատագրական հզոր շարժման արդյունքում Բաթումը վերջնականապես ազատվել է արաբական լծից: 888 թ. Աշոտ Ա Կյուրոպաղատ թագավորը հիմնում է Տայքի կյուրոպաղատությունը, որի մեջ էլ միավորվում է Բաթումն իր շրջակայքով: Բաթումը թագավորության գլխավոր նավահանգիստներից էր, ինչպես նաեւ Վրաստանի թագավորության սեւծովյան հենակետերից մեկը:

1490 թ. հիմնադրված Գուրիայի իշխանության խոշոր ծովափնյա բնակավայրերից մեկն էր Բաթումը եւ գտնվում էր օսմանյան թուրքերի վերահսկողության տակ: Հզորացման շրջանում Գուրիայի իշխանները 1609 թվականին Բաթումը օսմանցիներից գրավում են: 18-րդ դարում ամբողջ Աջարիան վերագրավվում է թուրքերի կողմից, իսկ Բաթումը դառնում է Օսմանյան կայսրության վարչատարածքային միավորիՙ սանջակի մայրաքաղաք եւ սկսում աճել եւ զարգանալ: Հենց այս շրջանում Բաթումում տարածվեց իսլամը եւ Բաթումի վրացի բնակիչները թուրքերի հետ ամուսնական կապերի հետեւանքով դարձան մուսուլմաններ:

1783 թ. վրացական երկու պետություններից ամենամեծ Քարթլի-Կախեթիի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Գեորգիեւյան պայմանագիրով Ռուսական կայսրության պրոտեկտորատի կարգավիճակում գտնվող Վրաստանում 1866 թ. քաղաքի կարգավիճակ ստացած Բաթումը 19-րդ դարում Ռուսաստանի արշավանքների թատերաբեմ էր: 1878 թ. կնքված Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին վերադարձվեցին Բաթումն ու ամբողջ Աջարիան: 1897-1907 թ. կառուցվեց տարածաշրջանում առաջին Բաքու-Բաթում նավթամուղը, որն ուներ 900 կմ երկարություն:

1918 թ. մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրով Բաթումը, ինչպես նաեւ Կարսն ու Արդահանը հանձնվեցին Օսմանյան կայսրությանը: 1919 թ. Բաթումը դարձավ Մեծ Բրիտանիայի ռազմական հենակետ: 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով Թուրքիան ստացավ 1877-1878 թթ. կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը: Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը:

***

Մեր օրերում էլ քաղաքը կարեւոր դերակատարություն ունի: Բաթումում է գտնվում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաեւ Աջարիայի կառավարության ղեկավարի նստավայրը: Սեւ ծովի ափին տեղակայված եւ ծովի մակարդակից 3 մետր բարձրության վրա գտնվող քաղաքը համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը: 2016 թ. մարդահամարի տվյալներով Բաթումի բնակչությունը կազմում է 154 600 մարդ:

Հատկապես Սաակաշվիլիի կառավարման տարիներից սկսած մշտապես ականատես ենք լինում այդ քաղաքի շարունակական առաջընթացին: Առաջընթաց, որն իր ծավալներով մի քիչ զարմանք է պատճառում, իսկ ավելի շատ` հիացմունք: Ամենակարեւորն այստեղ այն է, որ ամեն ինչ արվում համաչափ, առանց հինն ու հնագույնը տրորելու եւ ոչնչացնելու, առանց քաղաքի դիմապատկերն աղավաղելու ու այլանդակելու (մեր համապատասխան կառույցների ու բոլոր երեւանցիների ականջը կանչի): Գնահատելի է, որ հին Բաթումն ամբողջովին պահպանել են, քարե սալարկներով նեղլիկ, բայց կոկիկ ու ջրահեռացման առվակներով փողոցները, երկհարկանի առանձնատներն ու դրանց ընդգծված արժանապատվությամբ առանձնացող բնակիչները աչք են շոյում: Եթե այդ ընդհանուր պատկերում բացառենք ժամանակակից բազմագույն ու բազմալեզու գրվածքներով զարդարված հագուստների ծանրաբեռնված չափերով փոքր, սակայն մեծաքանակ խանութների առկայությունը, ապա հանգիստ կարելի է հայտնվել տասնիններորդ դարի Բաթումում: Ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի փոխվել եւ անաղարտ պահպանվել է քաղաքի դիմագիծը: Յուրաքանչյուր այցելու նախ եւ առաջ կմտածի, որ Բաթումը հին քաղաք է եւ իր դիմագիծն ու ավանդույթներն ունի: Իսկ հին քաղաքում ապրել են բնիկներ: Ակամա մտածում ես, որ նույն զգացողությունը Երեւանում որքան էլ ջանաս չես ունենա, քանի որ հին քաղաքից գրեթե ոչինչ չի մնացել, բացի կենտրոնում կիսատ-պռատ պահպանված մի քանի շենքերի հին ֆասադներից, որոնց շալակին հսկայական բարձրահարկեր են դրված:

Ամբողջովին ու անաղարտ պահպանված հին քաղաքի կողքին` քաղաքի արեւմտյան հատվածում բուռն թափով զարգանում է ՆՈՐ Բաթումը: Կառուցվում են 30-40 հարկանի բազմահարկեր, ժամանակակից քաղաքներին բնորոշ օժանդակ կառույցներով ու բարձրահարկ հյուրանոցներով: Ի դեպ, թե՛ հին, թե՛ նոր Բաթումը, հատկապես կենտրոնական փողոցները, քաղաք-հյուրանոց են հիշեցնում: Յուրաքանչյուր քայլափոխի դրանք կան: Ընդ որում, հազիվ թե գտնվի մի այցելու, որն իր ճաշակին համապատասխան հյուրատուն չգտնի, քանի որ հին, 2-3 հարկանի դասական դղյակներից սկսած մինչեւ վերջին ապակեբետոնային 50 եւ ավելի հարկանի նման հաստատություններ կան: Ի դեպ, քաղաքում վաղուց գործում են աշխարհի հյուրանոցային լավագույն բրենդներ համարվող «Հիլտոն», «Շերատոն», «Ռեդիսոն» բազմահարկ հյուրանոցները, որոնք առանձնահատուկ փայլ ու գրավչություն են հաղորդում քաղաքին:

Ոչ ճշգրտված տվյալներով հանգստյան սեզոնին քաղաքի բնակչության թվաքանակի չափով եւ ավելի հյուրեր են լինում, սակայն այն այնքան մաքուր ու խնամված է, որ պատկառանք է ներշնչում հյուրերին: Մի ավելորդ անգամ իրական է դառնում հայտնի ասացվածքը, որ «մաքուր չէ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ մաքուր է այնտեղ, որտեղ չեն կեղտոտում»: Հիրավի, հաճելի էր տեսնել, թե ինչպես մեր հարեւանությամբ քայլող հայ երիտասարդների խումբն արեւածաղիկի սերմեր չրթելու համար ձեռքներին հատուկ այդ նպատակով պոլիէթիլենային տոպրակներ էին պահում: Երանի Երեւանում էլ այդպես վարվենք…: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ 2-3 օրը մեկ հավաքարարները տոպրակներով քայլում էին ծովափով ու հավաքում հովեկների այնտեղ թողած աղբահետքերը, աղբի ոչ մի հետք անգամ չկար: Ավելին, ամբողջ ծովեզերքին առկա էին շեզլոնգներ (պառկելաթոռներ) իրենց ներքնակներով եւ հովանոցներով, որոնք թեեւ վճարովի էին, սակայն ոչ շատ թանկ:

Բաթումում գտնվելու օրերի ընթացքում հաճախ էինք շրջում քաղաքի ամենաբանուկ ու ինտենսիվ երթեւեկությամբ առանձնացող Գորկու, Ճավճավաձեի, Ռուսթավելու եւ այլ փողոցներում: Մեզ` երեւանցիներիս համար ամենազարմանալին այն էր, որ այդպիսի խիտ եւ մեքենայաշատ երթեւեկության պարագայում ոչ մի վթարի չհանդիպեցինք: 15 օր չէ, 15 ժամ եթե շրջենք Երեւանի նմանատեսակ փողոցներով, ապա առնվազն մեկ-երկու վթարի կհանդիպենք: Հետո էլ մեծ-մեծ խոսում ենք` մենք լավն ենք, խելացի ենք եւ նման բաներ:

Բաթումն առանձնանում է նաեւ իր գեղեցիկ, խնամված Բուլվարով: Տասնյակ կիլոմետրեր ձգվող ծառուղին գեղեցիկ է, հրապուրիչ եւ երեկոյան ու գրեթե ողջ գիշեր` մարդաշատ: Աչքի են ընկնում քաղաքի գրեթե բոլոր ընդարձակ փողոցներին զուգահեռ ձգվող հեծանվաուղիները: Դրանք գերհարթ են ու վառ կարմիր գույնով ներկված: Քաղաքի կենտրոնական փողոցների որոշ հատվածներում նկատելի էին նաեւ կապույտ գույնով ներկված ավտոկայանատեղերը, որոնք նախատեսված էին հաշմանդամ վարորդների համար: Սովորական հեծանիվներից բացի կարելի է վարձակալել ժամանակակից երկանիվ, քառանիվ ու այլ զանզան տեսակների տեղաշարժվելու միջոցներ: Աչքի են ընկնում նաեւ տարատեսակ կարուսելներն ու ատրակցիոնները:

Այս անգամ նկատելի էր թուրքերի առատությունը: Աշխատանքի բերումով շատ եմ եղել Թուրքիայում, հատկապես` Ստամբուլ-Կոստանդնուպոլսում, սակայն ոչ մի անգամ այդքան սեւազգեստ ու չալմայակիր կանանց չեմ հանդիպել, որքան այս անգամ Բաթումում: Տեղացի բարեկամիս ասելով նրանք գալիս են ու գալիս: Գալիս են մենակ, հետո բերում են ընտանիքներին, բարեկամներին: Fast food-ի գրեթե բոլոր կետերը եւ հատկապես շաուրմանոցներն ու գրիլանոցները նրանցն են: Քաղաքում էլ շրջում են շատ ազատ, մի տեսակ տիրոջ կեցվածքով: Պատմաբանիս համար դա այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նրանք մինչեւ օրս էլ համարում են, որ Բաթումն իրենցն է, պարզապես ռուսներն իրենցից խլել նվիրել են վրացիներին: Նրանք երբեք չեն էլ հրաժարվել այն վերադարձնելու մտքից, որի առհավատչյան հուլիսի վերջերին Բաթումում «Գորշ գայլերի» կազմակերպած շուրջ երեքհազարանոց ցույցն էր: Ազգությամբ հայ տեղացի բարեկամս այդ առիթով զայրույթով էր խոսում եւ շեշտում վրացիների «եվրոպական» կեղծ հանուրժողականության եւ քաղաքական կարճատեսության մասին:

Քաղաքակրթությունն իր բոլոր թեւերով տարածվել է Բաթումում: Թբլիսիից Բաթում եւ հակառակ ուղղությամբ կարելի է երթեւեկել ժամանակակից սրընթաց երկհարկանի գնացքներով: Դրանք շատ հարմարավետ են, հանգիստ, ճիշտ ժամանակին շարժվում են եւ ճիշտ ժամանակին էլ տեղ են հասնում: Տոմսի արժեքն էլ մատչելի է` 24 լարի (4800 դրամ): Բաթում է հասել նաեւ կայանելու համար տուգանքների համակարգը, թեեւ դրանց մասին որեւէ նախազգուշացում վրացերենից բացի որեւէ այլ լեզվով այդպես էլ չգտանք: Ճիշտ է, տուգանքը շատ մեծ չէր (10 լարի – 2000 ՀՀ դրամ), սակայն համաձայնեք, որ ընդամենը մեկ ժամ քաղաք մտած հյուրի համար փողոցի նախատեսված վայրում ճիշտ կայանված մեքենայի դիմապակուն տուգանքի կտրոն գտնելն այնքան էլ հաճելի իրողություններից չէր:

Բաթումում նկատելի էր նաեւ որոշ չափով մթերքի, իսկ առավել` մրգերի էժան լինելը: Ամենաընտիր դեղձն ու նեկտարինը արժեին 1,5-ական լարի (300 դրամ), լավ որակի մեղրը` 9-12 լարի (1800-2400 դրամ) եւ այլն: Զգալիորեն փոխվել են նաեւ մարդիկ: Սպասարկման ոլորտի աշխատողները ժպտում են, պատրաստակամ: Նախկին գոռոզ ու ինքնահավան պահվածքից ոչինչ չի մնացել: Մարդիկ սիրով են պատասխանում անցորդների հարցերին, ձգտում անպայման օգտակար լինել: Նախորդ տարիների համեմատ քաղաքը մի տեսակ բարիացել ու մարդամոտ էր դարձել: Ամենուրեք ամառային հանգիստը վայելող հովեկների եւ քաղաքի բնակիչների բարյացկամ հայացքներն են, որոնք կարծես միաբերան հրավիրում են հաջորդ տարի էլ Բաթում գալ…

Երեւան-Բաթում-Երեւան

1) Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 4-րդ դարումՙ հույն փիլիսոփա Արիստոտելի կողմից: Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի գրող եւ գիտակ Պլինիոս Ավագը քաղաքը հիշատակել է «Բատուս» անվանումով, որը թարգմանաբար նշանակում է «խոր» կամ խոր նավահանգիստ: Միջնադարյան ժամանակահատվածում քաղաքը հայտնի է դարձել Բատոմի անվանումով,1878 թվականիցՙ Բատում: Քաղաքի ժամանակակից վրացերեն անվանումն ընդունվել է 1936 թ.: Բոլոր լեզուներով ընդունված է քաղաքն անվանել Բաթումի, իսկ հայերեն լեզվովՙ Բաթում (առանց վրացերեն լեզվում լայն կիրառություն ունեցող «ի» տառի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ԶԵՆՔԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ԶԵՆՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական