Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրանը Ադրբեջանի համաձայնությունը ստացե՞լ է, երբ ներկայացուցչություն է բացել Կապանում»

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թել Ավիվում դեսպանություն բացելու Բաքվի որոշումը նաեւ այսպես են մատուցում Ադրբեջանում

«Մեկ այլ մահմեդական երկիր էլ Իսրայելում դեսպանություն կբացի», նոյեմբերի 22-ին վերնագրել է  «Իսրայելն այսօր» առցանց լրատուն Ադրբեջանի՝ Թել Ավիվում դեսպանություն բացելու նախաձեռնությունը։ Իսկ Իսրայելի կառավարության լրատվականը, նոյեմբերի 18-ի Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշումը պատմական է որակում։ «Այս քայլն արտացոլում է մեր երկրների միջեւ կապերի խորությունը, ինչպես նաեւ մահմեդական աշխարհի հետ ամուր դիվանագիտական կամուրջ կառուցելու՝ Իսրայելի ջանքերը։ Ադրբեջանի խորհրդարանը, հաստատելով Իսրայելում դեսպանություն բացելու անհրաժեշտությունը, շիա մահմեդական բնակչության գերակշռմամբ առաջին երկիրն է, որ այս քայլն է անում», գնահատում է հրեական մամուլը։ «Ադրբեջանը Իսրայելի կարեւոր գործընկերն է, որ մահմեդական աշխարհում պահպանում է հրեական մեծաթիվ համայնքը», դեսպանություն բացելու առիթով նկատել է տվել վարչապետ Յաիր Լապիդը՝ շեշտելով, թե քայլն արդյունք է նաեւ Իսրայելի կառավարության՝ մահմեդական աշխարհի հետ դիվանագիտական կամուրջ հաստատելու նպատակադրման։ 2021 թվականի ապրիլին Ադրբեջանն առաջին անգամ Իսրայելում զբոսաշրջության եւ առեւտրի գրասենյակ բացեց, ստորագրեց համագործակցության համաձայնագիր։

Ապրիլին լրացել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը, հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցն այցելել է Ադրբեջան՝ քննարկելու քաղաքականության, անվտանգության հարցեր, նպատակը եղել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը խթանելը։ Իսրայելն իր նավթի 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից, եւ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի տվյալների համաձայն, 2011-2020-ին Ադրբեջանին հատկացվող հիմնական զենքի 27 տոկոսի մատակարարն է, իսկ 2016- 2020-ին սպառազինության 69 տոկոսն է ներկրվում Իսրայելից։ Ադրբեջանն էլ Իսրայելի նման Իրանը դիտարկում է որպես սպառնալիք, ծանուցում է «Իսրայելն այսօր» առցանց լրատուն։

«caucasuswatch»-ը նոյեմբերի 21-ի անդրադարձում Թել Ավիվում դեսպանություն բացելու լուրը փոխանցելիս հավելում է, թե Ադրբեջանի Միլի մեջլիսի նույն օրվա որոշմամբ պաղեստինյան Ռամալլահում ներկայացուցչություն պիտի բացվի եւ դեսպանություններ՝ Տիրանայում, Նայրոբիում։  Նույն տեղեկատուն Բաքու- Թել Ավիվ դիվանագիտական հարաբերությունները սերտացնելու առիթով հարմար է նկատում հիշատակել, թե Բաքվում, Գուբայի շրջանում, 30 000 հրեա է բնակվում, իսկ աշքենազի հրեաների թիվը Բաքվում 5000-ին մոտ է։ ԽՍՀՄ-ում հրեաների առաջին դպրոցը 1982-ին Բաքվում է բացվել, հավելում է առցանց լրատուն եւ ներկայացնում ադրբեջանաիսրայելյան միջխորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Ռասիմ Մուսաբայովի դիտարկումը, թե Իսրայելում դեսպանություն բացելու ցանկությունը վաղուց է եղել Ադրբեջանի օրակարգում։ Պատգամավորը նշել է, որ երկրում մեծ է հրեաների թիվը, իսկ Իսրայելում բնակվող նվազագույնը 100 000 մարդ կապ ունի Ադրբեջանի հետ։ «caucasuswatch»-ի փոխանցմամբ, պատգամավորին հարց են ուղղել Իրանի վերաբերյալ։ «Իրանը Ադրբեջանի համաձայնությունը ստացե՞լ է, երբ ներկայացուցչություն է բացել Կապանում։ Հիմա նորից Հայաստանում մի նոր հյուպատոսարան թող բացի, որ Ադրբեջանից ավելի հեռացնի իրեն», պատասխանել է Մուսաբայովը։

Իսրայելի դեսպանը Բաքվում՝ 2018-ին նշանակված Ջորջ Դեեքը ողջունելով Բաքվի քայլը, մեծ իրադարձություն է որակել այն։ 1993-ից Իսրայելը  դեսպանություն ունի Բաքվում, որ արդյունավետ աշխատում է։ Իսրայելյան ԶԼՄ-ները բազմիցս են ընդգծել, որ Բաքվում Իսրայելի դեսպանը միակ քրիստոնյա արաբն է Իսրայելի արտգործնախարարությունում, միակ քրիստոնյան, որին Իսրայելն իր երկրի դեսպան է ուղարկել այլ երկիր։ Ի դեպ  2014-ին Ջորջ Դեեքի Օսլոյում արտասանած ճառը համարվել է Իսրայելի դիվանագիտության պատմության մեջ երկրի ներկայացուցչի երբեւէ հնչեցրած լավագույն ելույթը։

Ամերիկայի հրեական կոմիտեն գովաբանել է Բաքվի քայլը՝ այն որակելով Իսրայելի արդի քաղաքականության՝ մահմեդական աշխարհի հետ մերձեցման հստակ օրինակ։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պրոյեկցիան» Իրանի արտաքին քաղաքականության մեջ

Հաջորդ գրառումը

Պուտինից լքված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինից լքված

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական