Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Art Newspaper)

Գերմանիան ստիպված կլինի պատասխան տալ վաշինգտոնյան դատարաններից մեկումՙ նացիստների կողմից թալանված արվեստի գործերի առնչությամբ: Դաշնային մի դատավորի որոշման համաձայն մերժվել է երկրի որոշ շրջանակների կոչը հրաժարվելու «Գուելֆ գանձերը» (Guelph Treasures) իրենց տերերին վերադարձնելու դատական հայցից: Նման հնարավորություն դատավորին տվել է վերջերս ընդունված «Հոլոքոսթի ժամանակ բռնագրավված արվեստի գործերի վերադարձի» (HEAR) օրենքը, որը կանաչ լույս է վառել Հոլոքոսթի զոհերի ժառանգների համարՙ վերատիրանալու իրենց ունեցվածքին:

1935-ին գերմանա-հրեական գործարարների մի խումբ «Գուելֆի Տան» միջնադարյան արվեստի մասունքները վաճառել է Պրուսիային: Այդ տան ժառանգներից Ալան Ֆիլիպը, Ջերալդ Սթիբելը եւ Ջեդ Լիբերը պնդում են, որ նացիստներն այդ ժամանակ ստիպել են գործարարներին վաճառել այդ թանկարժեք իրերը շուկայական գնի ընդամենը 35 %-ի չափով: Փաստաբանները համոզված են, որ վաճառքը կազմակերպած են եղել Հերման Գյորինգն ու Ադոլֆ Հիտլերը, որպեսզի «այդ հարստությունը մնա Ռայխին»: Որպես ապացույց նրանք մեջբերում են մի նամակ Ֆրանկֆուրտի կառավարչից ուղղված Հիտլերին, որտեղ վերջինից խնդրում է «օրինական եւ ֆինանսական նախապայմանները ստեղծել դրանց (գանձերի) վերադարձի համար»: Վաճառքից հետո, Գյորինգը այն նվիրել է Հիտլերին որպես «անակնկալ նվեր»:

«Գուելֆ գանձերը» այժմ գտնվում են Բեռլինի դեկորատիվ արվեստի թանգարանում, որը գտնվում է պետական «Պրուսիայի մշակութային ժառանգության հիմնադրամի» վերահսկողության ներքո: Նրանց պնդմամբ գործարքը կնքվել է իրավական հիմքերի վրա, եւ ցածր գինը պայմանավորված է եղել այդ ժամանակվա «Մեծ դեպրեսիայի» առկայությամբ: Նախքան այդ գործարքը գործարարների խումբը 2,5 միլիոն ռայխսմարկով կարողացել է մասնավոր հաստատություններին եւ անհատ հավաքորդներին վաճառել 40 (ընդհանուր քանակի մոտ կեսը) իրեր:

«Նացիստների կանոնակարգված թալանը (հրեաների ունեցվածքի) ցեղասպանություն է, իսկ ցեղասպանությունը միջազգային օրենքի կոպիտ խախտում է», նշել է ամերիկացի դատավոր Քոլին Քոլար-Քոթելլին :

«Դատավորի որոշումը նշանակալի իրադարձություն է, որովհետեւ 1933-ից 1939 ընկած ժամանակաշրջանը լի է նման հանցագործություններով եւ ակնկալում ենք, որ այս որոշումը կօգտագործվի նաեւ այլ հայցեր ներկայացնելու դատարան», հավելել է ժառանգորդ հայցվորների փաստաբան Նիկոլաս Օ՛Դոնելը :

Խմբ. կողմից.- Տեսնես երբեւիցե Մ. Նահանգները կանցկացնի՞ նման մի օրենք Թուրքիայի պետության եւ 1915 թ.ից հետո հայկական արժեքավոր իրերի եւ արվեստի գործերի թալանով հարստացած թուրք բազմաթիվ ընտանիքների նկատմամբ, որպեսզի համապատասխան դատական գործեր հարուցվեն եւ այդ արժեքները վերադարձվեն հայ ժողովրդին: Հիտլերական Գերմանիան գոնե որոշակի վճարումներ կատարել է հրեաներին, մինչդեռ թուրքական կողմը, պետություն եւ ժողովուրդ, ոչինչ չի վճարել: Առավելագույնը, որ արել են վերջինները, ոմանց տվել են մի թղթի կտորՙ հետագայում այդ արժեքավոր իրերը վերադարձնելու խոստումով, մինչեւ սեփականատերին սպանելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԲԱՐԶԱՆԻԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԲԱՐԶԱՆԻԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական