Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱԴԻՋԱ ԻՍՄԱՅԼՈՎԱՆ ՃԻՇՏ Է ԱՊՐՈՒՄ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ադրբեջանը մեզանից առաջ անցավ: Ու մինչ մենք կսկսենք ազգովին նախանձելՙ ասեմ, որ շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգեւատրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային: Պարգեւն էլ սովորական չէ. այն հայտնի է որպես այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Այս տեմպերով տիկին Իսմայլովան նաեւ իսկական Նոբելյան մրցանակ կստանա, ինչպես հայտնում է Deutsche Welle-նՙ Խադիջա Իսմայլովան առաջինն է Ադրբեջանից, որը ստանում է այլընտրանքային Նոբելյան մրցանակը…

Առայժմ այլընտրանքային Նոբելը Իսմայլովան ստացել է իր գործունեության համար: Տիկինը Ադրբեջանում իշխող վերնախավի ամենահետեւողական քննադատներից է, հետեւաբար մշտապես գտնվում է Ալիեւների ու նրանց շատ սիրելի Փաշաեւների ճնշման տակ: Իշխանական ԶԼՄ-ները, որոնց թիվը Ադրբեջանում, ինչպես գիտենք, ավելի շատ է, քան Հայաստանում (դրանով էլ են մեզանից առաջ), անմիջապես եւ ինքնակամորեն անշուշտ, լծվելով Իսմայլովայի դեմ պայքարինՙ սկսեցին ինտիմ մանրամասներ հրապարակել նրա անձնական կյանքից, որն, ինչպես պարզ դարձավ, այնքան էլ ավանդական չէ, գոնե Ադրբեջանի պես հետամնաց հասարակություն ունեցող երկրներում (հասարակության հետամնացությամբ նրանք նույնպես մեզանից առաջ են): Իսմայլովան, սակայն, մնաց անդրդվելի եւ շարունակեց մերկացնել Ալիեւներին, մանավանդ նրանց սիրելի Փաշաեւներին, իսկ Ադրբեջանում մերկ Փաշաեւը սրբապղծության պես մի բան է. ցանկալի, բայց դատապարտելի: Խադիջան բացահայտեց Ալիեւ-Փաշաեւների բազմամիլիոնանոց եւ ապօրինի բիզնեսը, փաստեր ներկայացնելով, ինչի համար էլ Բաքվի դատարանը 2015-ի սեպտեմբերին նրան դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման: Սակայն 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց Իսմայլովայի խափանման միջոցըՙ այն դարձնելով պայմանական ազատազրկում:

Այս ողջ ընթացքում Խադիջան, ինչպես արձանագրել են մրցանակն հանձնող շվեդական հանձնաժողովում, ցուցաբերել է քաջություն եւ տոկունություն: Իմիջիայլոց, այլընտրանքային Նոբելյան մրցանակը հանձնվում է ամենաբարձր պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած քաջության եւ տոկոնության համար:

Այս պատմության ամենակարեւոր բանը, սակայն, մրցանակի ճիշտ անվանումն է: Ինչպես արդեն նշեցի, այն կոչում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ, բայց պաշտոնապես այս մրցանակը կոչվում էՙ Ճիշտ ապրելակերպի համար: Այս համատեքստում առավել ուշագրավ է թվում Deutsche Welle-ի ընդգծումըՙ Խադիջա Իսմայլով առաջինն է Ադրբեջանից, որը ստանում է այլընտրանքային Նոբելյան մրցանակը, ավելի ճիշտՙ Ճիշտ ապրելակերպ մրցանակը: Առաջինը, այսինքնՙ դեռեւս միակը, այսինքն Ադրբեջանում էլ չկան ճիշտ ապրելակերպով մարդիկ, ովքեր կունենան այնքան քաջություն եւ տոկոնություն, որ կբացահայտեն կոռուպցիան ամենաբարձր պետական մակարդակում: Իսմայլովան առաջինն է, միակը…

Բայց ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանից ոչ ոք նման մրցանակ չի ստացել ու հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մեզանից առաջ անցավ: Մենք էլ մտածենք, թե տվյալ պարագայում դա լա՞վ է, թե՞ վատ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական