Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴՐԱԽՏԱՅԻՆ ԳՈՐԾԸ» ՄԵՐԿԱՑՆՈՒՄ Է 50 ԵՐԿՐԻ 120 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

10/11/2017
- 10 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Էլիզաբեթ Բ, Газпром, Nike, Apple, Facebook, Uber…

Միջազգային լրագրողական նոր հետաքննություններից մեկը մերկացնում է հարկերից խուսափելու նրբահնար մեխանիզմներ, որոնցից օգտվում են վերազգային ընկերությունները եւ մեծահարուստներից շատերը: Paradise Papers ՙ «Դրախտային գործը» ցույց է տալիս, թե համաշխարհային էլիտան ինչպես է օգտագործում աշխարհի ծածուկ հարկային օազիսները: Գերհարուստները օֆշորներում թաքցրել են 7,9 տրիլիոն եվրո հարկային մուտքեր: Լրատվամիջոցների մեկնաբանության համաձայն, օֆշորները այնպիսի համակարգ են, որը հարուստներին էլ ավելի է հարստացնում, իսկ աղքատներին ավելի է աղքատացնում:

«Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից մեկուկես տարի անց անցկացված լրագրողական նոր հետաքննությունը բացահայտում է ֆինանսական օֆշորային գործառնությունների գաղտնիքները, ասվում է ֆրանսիական Le Monde թերթի խմբագրականում:

«Դրախտային գործը» Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության անկացվող նոր հետաքննության արդյունքն է: Աշխատանքներին մասնակցում են ընկերակցության 96 լրատվական գործընկերներ, որոնց թվում է Le Monde թերթը եւ ընդհանուր առմամբ 67 երկրի 400 լրագրողներ: Այդ մերկացումները հիմնվում են 2016թ. գերմանական Suddeutsche Zeitung թերթին անանուն աղբյուրի փոխանցած փաստաթղթերի վրա:

«Դրախտային գործը» բաղկացած է տվյալների երեք զանգվածներից, որոնք ընդհանուր առմամբ իրենցից ներկայացնում են 13,5 մլն փաստաթղթեր: Դրանցում ներառված են Բերմուդյան կղզիներում հիմնադրված, սակայն տասնյակ օֆշորային գոտիներում ներկայացուցչություններ ունեցող Appleby միջազգային իրավաբանական ընկերության 6,8 մլն ներքին հաշվապահական փաստաթղթեր, Սինգապուրում գտնվող Asiaciti Trust գրասենյակի 566 հազար ներքին հաշվապահական փաստաթղթեր եւ 19 օֆշորային գոտիներում գտնվող ընկերությունների 6,2 մլն խորհրդապահական հաշվետվություններ:

Հրատարակությունը մերկացնում է հայտնի քաղաքական գործիչների անուններ: Առաջին անգամ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց վկայությունների համաձայն Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Բ թագուհին մի քանի ներդրումային հիմնադրամների տոկոսատերն է եղել եւ շարունակում է լինել օֆշորային գոտիներում:

Մերկացումները վերաբերում են նաեւ ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսին, որը Թրամփի վարչակազմի առավել ազդեցիկ մարդկանցից մեկն է: Ուիլբուր Ռոսսը կարողություն է դիզելՙ գնելով դժվարին կացության մեջ հայտնված մետալուրգիական ընկերություններ: Նա հայտնի է «սնանկության արքա» տիտղոսով: Կառավարության կազմում նշանակվելու պատճառով նա ստիպված է եղել վաճառել օֆշորային գոտիներում իրեն պատկանող 80 ընկերություն, բայց թաքուն պահպանել է 9 ընկերություն Կայմանի եւ Մարշալի կղզիներում: Այդ ընկերություններից մեկն ուղղակիորեն մրցակցում էր ամերիկյան տրանսպորտային ձեռնարկությունների հետ, ինչը Ուիլբուր Ռոսսին դրել էր շահերրի բախման ենթադրյալ իրավիճակի մեջ: Այդ նույն ընկերությունը սերտ կապեր ունի ԱՄՆ վարչակազմի պատժամիջոցներին ենթական դարձած ռուսաստանցի օլիգարխների ընկերությունների հետ: Այդ կապերը խորացնում են Ռուսաստանի հետ Թրամփի ենթադրյալ առնչություններին վերաբերող կասկածները, ասվում է Le Monde-ի հոդվածում:

«Դրախտային գործը» նաեւ ցույց է տալիս, թե ինչպես Ռուսաստանի իշխանություններին մոտիկ կանգնած կառույցները 2011-2012 թվականներին միլիարդատեր Յուրի Միլների հիմնադրամի միջոցով ներդրումներ են կատարել սոցիալական ցանցերում: Խոսքը Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ԹՁը բանկի մասին է, որի նախագահը Վլադիմիր Պուտինի մերձավորներից է: Le Monde-ը հավելում է, որ խոսքը նաեւ ՌԴ իշխանությունների հետ սերտորեն կապված “թՈջտՐՏՎ”-ի մասնաճյուղերից մեկի մասին է:

Paradise Papers-ի կապակցությամբ գերմանական Suddeutsche Zeitung թերթը գրում է, որ նոր մերկացումները ցավագին հարված կհասցնեն միջազգային մի շարք խոշոր կոնցեռններին ու քաղաքական գործիչներին, կցնցեն մեծահարուստների աշխարհը:

Վերջերս Suddeutsche Zeitung-ի տրամադրության տակ հայտնվեց Appleby ընկերության հաղորդագրությունների ու փաստաթղթերի արխիվը: Դա առաջատար գրանցող ընկերություն է Բերմուդյան կղզիների օֆշորային բիզնեսում: Դրա հաճախորդների ցանկում առկա են հանրահայտ անուններ. կան արքայադուստրեր, վարչապետներ, հոլիվուդյան աստղեր, ինչպես նաեւ բովանդակ աշխարհի օլիգարխներ Ռուսաստանից, Մերձավոր Արեւելքից, Ասիայից եւ Աֆրիկայից:

«Դրախտային գործ» անվանումն ստացած փաստաթղթերում առկա են այնպիսի խոշոր ընկերությունների անուններ, ինչպիսիք են Nike-ը, Apple-ը, Uber-ը եւ Facebook-ը: Նոր բացահայտումները ցույց են տալիս, թե քաղաքական էլիտան (50 երկրների 120 քաղաքական գործիչներ) ինչպես է օգտագործում «հարկային դրախտները» հարկերից խուսափելու նպատակով:

Օֆշորային ընկերությունների գործունեությունից օգտված անձանց թվում կան միլիարդատերեր, արիստոկրատական գերդաստանների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, ներդրողներ, խարդախներ, նախկին քաղաքական գործիչներ, օրինակՙ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ինչպես նաեւ Sixt-ը, Deutsche Post-ը, Meininger հյուրանոցների խումբը, Siemens-ը, Allianz-ը, Bayer-ը եւ Deutsche Bank-ը:

Ինչպես մեկ ուրիշ հոդվածում գրում է Suddeutsche Zeitung-ը, «Դրախտային գործի» փաստաթղթերի մերկացումները նաեւ ցույց են տալիս, թե արդյունաբերապես զարգացած երկրները որքան մեծ չափով են ներգրավված օֆշորային բիզնեսում: «Հարկային դրախտը հարկ չվճարելու հնարավորություն է տալիս ինչպես կոնցեռններին, այնպես էլ մասնավոր անձանց: Եվ խոսքը ոչ միայն հարկերից խուսափելու մասին է, այլեւ մեծահարուստներին խանգարող օրենքների շրջանցման մասին», նկատում է հրատարակությունը:

«Տվյալ համակարգից շահում են բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս դառնալու այդ զուգահեռ աշխարհի մասնիկը: Եվ այդուհանդերձ օֆշորները հետեւանքներ ունեն նաեւ հասարակ մարդկանց համար: Պետությունների տնտեսությունները պակաս են ստանում միլիարդավոր դոլարներ, որոնք հարկերի ձեւով կարող էին մուտք գործել գանձարաններ եւ անհրաժեշտ են, օրինակ հիվանդանոցների աշխատանքը ֆինանսավորելու, մանկապարտեզներում նոր տեղեր ստեղծելու կամ փողոցների անվտանգությունն ապահովելու համար»: Տնտեսագետ Գաբրիել Ցուկմանի հաշվարկների համաձայն, մեծահարուստները օֆշորներում թաքցրել են 7,9 տրիլիոն դոլար:

Այս նոր մերկացումների ուղերձը հասկանալի է. ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ կոնցեռնները, եւ ո՛չ էլ նրանք, ովքեր շրջանցում են պատժամիջոցները, խուսափում են հարկ վճարելուց կամ դիմում են անդրկուլիսյան այլ գործարքների, չեն կարող չեն կարող վստահ լինել, որ իրենց նմանատիպ գործողությունները գաղտնի կմնան: Աշխարհի ստվերում տեղի ունեցող ծածուկ գործարքները ամեն պահի կարող են ջրի երես հանվել, եզրափակում է Suddeutsche Zeitung-ը:

Նախորդ գրառումը

ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԿԱ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ, ԱԼԱԲԱՄԱՆ ԵՎ ՄԻՍՍԻՍԻՊԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ, ԱԼԱԲԱՄԱՆ ԵՎ ՄԻՍՍԻՍԻՊԻՆ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական