Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավար Անատոլի Լապոն հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն Գոմելի եւ Մոզիրի ուղղությամբ պայթեցրել է գրեթե բոլոր կամուրջները։
«Ուկրաինական կողմը ջանքեր է գործադրում՝ սահմանին ինժեներական պատնեշը մեծացնելու ուղղությամբ։ Ուկրաինայում Բելառուսի սահմանը ականապատված է, գրեթե բոլոր կամուրջները Գոմելի եւ Մոզիրի ուղղությամբ պայթեցվել են։ Այժմ սկսում են պայթեցնել Վոլինի ուղղությամբ կամուրջները»,-ասել է նա, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»։
Նա նշել է, որ «Ուկրաինայի սահմանամերձ շրջանում ողջ բնակչությունը հակաբելառուսական եւ հակառուսական քարոզչության ազդեցության տակ է գտնվում»։
News.am