«Մենք ցավակցություններ չենք ընդունում բոլորից, ԱՄՆ-ն փորձում է գառ մնալ՝ լինելով Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության իրական համակարգողը»: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Մևլութ Չավուշօղլուն իր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ցավակցության և աջակցության համար։
«Մենք գիտենք, թե ով է ընկեր, ով է թշնամի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին աջակցության համար։ Ռուսաստանը միշտ օգնության է հասել մեզ դժվար պահերին, քանի որ նա աշխարհի ամենաակտիվ երկիրն է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նշենք, որ Ստամբուլի պայթյունի կապակցությամբ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Չավուշօղլուն Միրզոյանին Թվիթերի էջում շնորհակալություն է հայտնել ցավակցության համար։