Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Հունվարի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ երեկոՙ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակին:

Երեկոյին ներկա էին ականավոր կոմպոզիտորի արվեստի երկրպագուներՙ ՌԴ պետդումայի պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը եւ օրվա հերոսի որդինՙ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը :

– Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել իր արվեստով միլիոնավոր սրտեր նվաճած եւ այսօր էլ նվաճող մեր հռչակավոր հայրենակցի հիշատակի երեկոյին,- ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Առնո Բաբաջանյանի թողած երաժշտական սքանչելի ժառանգությունը ինչպես Հայաստանում եւ Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում երբեք անտարբեր չի թողել եւ ոչ մեկի: Նա մշակութային այն հենասյունն ու մեծությունն է, որին գնահատում եւ սիրում են հավասարաչափ ե՛ւ իր հայրենիքում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ Բաբաջանյանի արվեստը, արտացոլելով հայկական ոգին եւ շունչը, եղել եւ մնում է համամարդկային: Ավելինՙ որպես բացառիկ երաժիշտ եւ իր գործի մեծ նվիրյալՙ Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործությունների շնորհիվ կարողացել է միավորել տարբեր սերունդներ եւ ժողովուրդներ` բոլորին հավաքելով համամարդկային արժեքների եւ, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջը, ինչը մեր օրերում առավել քան արդիական է:

Վարդան Տողանյանը նաեւ նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքը, բացի իր հիմնական գործառույթներից, նաեւ մշակութային կենտրոն է, մեր պատմության ու մեր մեծերի թողած ավանդի ներկայացման տեղը, եւ Առնոն Բաբաջանյանը, որպես մեր մշակույթի երկնակամարում փայլատակող վառ աստղՙ պետք է նույնպես իր անկյունն ունենա մեզ մոտ:

– Այսօր մենք Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հետ համատեղ դեսպանատան շենքում հիմնեցինք անկյունՙ թանգարանի եւ մեծ արվեստագետի փոքրիկ հուշարձանի տեսքով,-ասաց Վ. Տողանյանը: Առաջիկայում մեր հայրենակիցներին եւ արվեստասեր ռուս հանրությանը կուրախացնենք նոր անակնկալներով…

Միջոցառման ընթացքում ճանաչված կոմպոզիտորի, դաշնակահարի եւ Առնո Բաբաջանյան մարդու հասցեին հնչեցին գնահատանքի բազմաթիվ խոսքեր, ներկաներից մի քանիսը, ովքեր պատիվ են ունեցել մոտիկից ճանաչելու սիրված կոմպոզիտորին, հետաքրքրական պատմություններ պատմեցին նրա կյանքից:

Հյուրերն այնուհետեւ շրջեցին դեսպանատան դահլիճներում եւ ծանոթացան խնամքով պատրաստված ցուցադրություններինՙ որտեղ հետաքրքրական եւ բացառիկ լուսանկարներ էին, կտավներ, ձեռագրեր, նոտաներ եւ մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղու մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

Բազմերանգ լույսերով շաղախված հիշատակի երեկոյի ներկաների սրտերում կարոտ եւ ափսոսանք կար, բայց քիչ անց տխրությունը վերափոխվեց հպարտության, ուրախության եւ հրճվանքիՙ երբ շենքի կամարները ողողվեցին Առնո Բաբաջանյանի հոգեպարար եւ ապրեցնող երաժշտության հնչյուններով:

Հնչեցին բազմաթիվ կատարումներ, որոնք փառք ու հռչակ են բերել մեծանուն կոմպոզիտորին, եւ որոնց հաղթարշավն այսօր էլ շարունակվում է:

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը գոհունակությամբ նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը չափազանց հայրենանվեր գործունեություն է ծավալումՙ Ռուսաստանի Դաշնությունում մեր մեծերին ճանաչելի դարձնելու, ըստ արժանվույն գնահատելու, մեծարելու եւ նրանց հիշատակը հավերժացնելու ուղղությամբ: Հիմնադրամը, Տողանյանի հետ համատեղ, անցած տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում բացել է երաժշտական դպրոց, որը կրում է Առնո Բաբաջանյանի անունը: Առաջիկայում, դարձյալ Առնո Բաբաջանյանի անվամբ, նմանօրինակ դպրոցներ են բացվելու նաեւ Կամչատկայում, Կալուգայում եւ Դոնի Ռոստովում: Իսկ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն էլ հավելեց, որ օրերս, հունվարի 25-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերով կյանքի կոչվեց մեր ազգի եւս մեկ նվիրական զավակիՙ ԽՍՀՄ միլիցիայի գեներալ-մայոր, անզուգական հայ եւ սերունդներին անկրկնելի երգեր ժառանգած կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել դեսպան Վարդան Տողանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է

Հաջորդ գրառումը

ԱՐՁԱՆԱՄԱՐՏ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՁԱՆԱՄԱՐՏ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական