«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ «Հիստոր» (Histor) հրատարակչատունը (ԱՄՆ) լույս է ընծայել կեսարացի Գոճայան (Kojaian) ընտանիքի անդամների նամակները գրված 1912-19 թվականներին իրենց հարազատներինՙ Հարություն եւ Կարապետ Գոճայաններին, որոնք ԱՄՆ էին տեղափոխվել 1912-13 թվերին:
Հարությունն ու Կարապետը թողնելով Կեսարիայի Էվքերե գյուղըՙ չեն պատկերացրել, որ վերջին անգամ են տեսնում իրենց ծննդավայրը եւ հարազատներին: Մինչեւ 1919-ը նրանք իրենց հուշերով եւ հարազատների նամակներով են կապված եղել Էվքերեին:
Դոկտ. Ջոնաթան Վարժապետյանն ու Շյուքրու Իլիջաքը ի մի են բերել 86 նամակներ, թարգմանել անգլերեն եւ ներկայացրել դրանք իրենց բնագիր թուրքերեն-հայերեն տարբերակներով 428 էջանոց մի հատորում, որը վերնագրել են «Սիրելի որդիս Կարապետ, կարդացի նամակդ, լաց եղա եւ ծիծաղեցի» (My Dear Son Garabed: I Read Your Letter, I Cried, I Laughed):
Գիրքը կարելի է ձեռք բերել հրատարակչատնիցՙ այցելելով «historpress@dmail.com» կայքը: