Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈԲԵՐՏ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԸ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» տպագրած իր հոդվածում դեսպան Հենրի Մորգենթաուի թոռըՙ Ռոբերտ Մորգենթաուը հույսեր է փայփայում, որ նախագահ Թրամփն իրեն յուրահատուկ նորաոճ քաղաքականությամբ կփշրի անցյալի տաբուները եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հոդվածի հակիրճ թարգմանությունը ստորեւ:

«Ցարդ ամերիկյան կառավարությանը չի հաջողվել պատշաճ ձեւակերպումով բնորոշել հայերի կոտորածները: Իրարահաջորդ կառավարությունները տեղի են տվել թուրքական ճնշումներին եւ չեն ճանաչել այն փաստը, որ կատարվածը սոսկ պատմական դժբախտություն չէր, այլ համակարգված ցեղասպանություն», գրում է նա եւ շարունակում, որ նման մոտեցումը անպայմանորեն զարմանալի չէր, հաշվի առնելով քաղաքականության երկդիմի բնույթը:

«Բայց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը հռչակելով նախագահ Թրամփը կարծես նոր դարաշրջանի սկիզբն է ազդարարում», համոզված է նա: «1995-ից ի վեր, երբ կոնգրեսն ընդունեց բանաձեւը, նախագահներ Քլինթոնը, Բուշը եւ Օբաման հակառակ իրենց նախընտրական խոստումներինՙ չճանաչեցին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ չտեղափոխեցին Մ. Նահանգների դեսպանատունը այնտեղ: Այժմ վերջապես Ամերիկայի երուսաղեմյան քաղաքականությունը հաստատ հիմքերի վրա է:

Եվ դա ինձ լավատես է դարձնում, որ Ամերիկան կճանաչի նաեւ Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Փաստերն անհերքելի են: Դարեր շարունակ հայերն ապրել են Արարատ լեռան ստվերի ներքո, այժմյան արեւելյան Թուրքիայում: …Պատմական դեպքերի ժամանակագրությանը ծանոթ եմ ոչ միայն պատմության գրքերից, այլեւ հորական պապիսՙ Հենրի Մորգենթաուի գրություններից, ով նախագահ Ուիլսոնի կողմից դեսպան էր նշանակված Օսմանյան Թուրքիայում: Նա անմիջապես հասկացել էր, որ ջարդերն անասելի չափեր են ընդունում եւ բողոքել էր թուրքական կառավարությանը: Վերջիններս պատասխանել էին, որ հայերը ամերիկացի քաղաքացիներ չեն եւ չպետք է լինեն դեսպանի մտահոգության առարկան: Բացի այդ նշել էին, որ հայերը քրիստոնյաներ են, իսկ դեսպանըՙ հրեա: Նրանք նաեւ սպառնացել էին, որ Վաշինգտոնին կստիպեն ետ կանչել իրեն: Պապիս պատասխանը հստակ է եղել: «Ավելի բարձր պատվի չէի կարող արժանանալ, ասել է նա, իմանալով, որ հրեա լինելով փրկել եմ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը»: Դժբախտաբար, Առաջին համաշխարհային պատերազմի հոգսերով ծանրաբեռնված լինելու հետեւանքում պետքարտուղարությունը անտարբեր գտնվեց պապիս հորդորներին եւ դիմումներին, եւ պապս որոշեց հրապարակային ելույթներով մարդկանց ուշադրությանը հանձնել հայերին պատուհասած ողբերգությունը, որի հետեւանքում զանգվածային օգնություն ցուցաբերվեց վերապրողներին: Նա հաճախ էր այցելում «Էլիս Այլենդ», որտեղ նրան ճանաչում էին որպես «Անքլ Հենրի»: Նա իր որդիներին եւ թոռներին փոխանցեց իր ականատեսի վկայությունները: Դասը, որ սովորել էր, շատ հստակ էր, երբ սկզբունքները տեղի են տալիս նպատակահարմարությանը, ապա արդյունքն անպայմանորեն ողբալի է լինում:

Ամեն տարի ապրիլին Մ. Նահանգների նախագահները ելույթ են ունենում դատապարտելով կատարված վայրագությունները, բայց երբեք չնշելով, որ դա ցեղասպանություն էր: Այս մոտեցումը պետք է փոխվի: Ես չեմ հասկանում այն մարդկանց մտահոգությունը, ովքեր պնդում են, որ դրանով մենք Թուրքիայի զայրույթը կառաջացնենք: Չեմ անտեսում նաեւ նրանց մտահոգությունը, ովքեր նշում են, որ մեր դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը կարող է խոչընդոտել խաղաղության բանակցություններին: Բայց արդար աշխարհը չի կարող կառուցվել կեղծիքի եւ երկդիմության հիմքերի վրա: Թող նախագահ Թրամփը մի անգամ եւս դրսեւորի իր պարտավորվածությունը, բարձրաձայնելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Դա հստակ ուղերձ կլինի ուղղված բոլոր այն մարդասպաններին, որոնք այսօր դարձել են երկրի ղեկավարներ աշխարհով մեկ, ասելով, որ «Ձեր ոճրագործություններն աննկատ չեն մնա», եզրակացրել է Ռոբերտ Մորգենթաուը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ՄՈՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱԼԱՎ ԹՈՒՐՔԸ ՄԵՌԱԾ ԹՈՒՐՔԸ ՉԷ՞

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱԼԱՎ ԹՈՒՐՔԸ ՄԵՌԱԾ ԹՈՒՐՔԸ ՉԷ՞

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական