Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՖԻԶ ՀԱՋԻԵՎԻ ՄՈՐ ՈՐԴԻՆԵՐԸ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եվրոպական դիտորդներ Ադրբեջանումՙ ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին չէին մասնակցում: Մարդիկ մտածել էին, որ իմաստ չկա. ավելի լավ է հանգիստ մտածել Եվրոպայի ապագայի մասին, քան հետ վերադառնալ միջնադար, որտեղ Իլհամ սուլթանը բոլորին…Կային իհարկե առանձին անկախ դիտորդներ, որոնց հետաքրքրել էր ոչ թե այն, թե ո՞վ կդառնա Ադրբեջանի նախագահ, այլ քանի՞ տոկոս կհավաքի Իլհամ Ալիեւը, եւ հենց նրանք ահազանգում են, որ Ադրբեջանի մի շարք ընտրական տեղամասերում խրձերով լցոնումներ են եղել, բայց ես վստահ եմ, որ եթե անգամ այդ լցոնումները եղել են, չեն եղել հօգուտ Ալիեւի: Ադրբեջանի նախագահը դրանց կարիքը չունի, ինչպես Կիմ Չեն Ընը չունի, կամ Պուտինը, կամ Էրդողանը, կամ… Մի խոսքով:

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 70 տոկոսը: Ի դեպ, Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի մոտ 5,2 միլիոն մարդ, ընդ որում այս թիվն արդեն 5 տարի էՙ չի փոփոխվում: Սա այն պարագայում, որ ըստ վերջին պաշտոնական տվյալներիՙ վերջին 5 տարում Ադրբեջանի բնակչությունը հասել է 10 միլիոնի: Ու եթե ընտրողների թիվը բնակչության թվի աճի հետ մեկտեղ չի աճում, նշանակում է, որ կա՛մ Ադրբեջանի բնակչության կեսը անչափահաս է, կա՛մ էլ… Իմիջիայլոց, ըստ պաշտոնական տվյալների Ադրբեջանում յուրաքանչյուր ընտանիք, որտեղ մեկ երեխա է ծնվում, պետությունից ստանում է 95 մանաթ, որը մոտավորապես 60 ամերիկյան դոլար է: Իսկ երբ կով պահող ադրբեջանական ընտանիքում հորթ է ծնվում, տվյալ ընտանիքը պետությունից ստանում է 100 մանաթ, որը մոտավորապես 65 դոլար է: Այսինքն շատ հնարավոր է, որ Ադրբեջանիՙ 10 միլիոնի հասած բնակչության կեսը ամենեւեին էլ մարդ չէ, բացի այդ շատ հավանական է, որ ապագայում Ադրբեջանում ավելի շատ կով լինի եւ հորթ ծնվի, քան մարդ ապրի ու երեխա ծնվի: Սա, անշուշտ, մեզ հույս է տալիս, բայց միայն հույսով երեխա չի ծնվում, իհարկե:

Ինչեւէ: Իլհամ Ալիեւը վերընտրվեցՙ կովին մարդուց բարձր գնահատող երկրի նախագահ: Չորրորդ անգամ անընդմեջ: Այս անգամ նա հավաքեց շուրջ 87 տոկոս ձայն: Էրդողանն արդեն շնորհավորել է Ալիեւին, երբ այս հոդվածը գրվում էր, Ալիեւին շնորհավորել էին նաեւ Հասան Ռոհանին, Ալեքսանդր Լուկաշենկոն, Պյոտր Պորոշենկոն, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի նախագահները եւ Պուտինը: Թերեւս արժեր, որ նախագահ Բակո Սահակյանը եւս շնորհավորական ուղերձ հղեր Բաքուՙ մաղթելով Իլհամ Ալիեւին քաջառողջությունՙ բոլոր առումներով:

Ի դեպ, առողջությունՙ նաեւ Ադրբեջանի նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիեւի մորը: Կինն 85 տարեկան է, հիվանդ, եւ քանի որ տնից դուրս գալ չի կարողանում, նրան հնարավորություն են տվել տանը մասնակցել ընտրություններին: Քվեատուփը բերել են եւ կինը կատարել է իր ընտրությունը…Որդինՙ թեկնածու Հաֆիզ Հաջիեւը եւս մասնակցել է ընտրություններին բնականաբար, եւ ընտրություն կատարելուց հետո հայտարարել է.«Չնայած մեր շրջապատում առկա որոշ տարրեր կոչ էին անում բոյկոտել այս ընտրությունները, բայց ժողովուրդը ուշադրություն չդարձրեց այդ հորդորներին եւ բոլորը մասնակցում են քվեարկությանը: Մարդիկ կարող են ազատ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին»: Ապա Հաջիեւը, որը շեշտեմ, Ադրբեջանի նախագահի թեկնածու է, հենց նա, ով 10 հազար մանաթ էր խոստացելՙ գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրելու համար, հայտարարել է, որ ինքն, օրինակ, ազատ մասնակցել է ընտրություններին եւ քվեարկել է նախագահ Իլհամ Ալիեւի օգտին: Նրա մայրն էլ, իմիջիայլոց, Ալիեւին է ընտրել: Երբ ծեր կնոջը հարցրել են, ինչո՞ւ եք Իլհամ Ալիեւին ընտրել, չէ՞ որ իր որդին եւս մասնակցում է ընտրություններին, կինը պատասխանել է. «Ես իմ որդիների միջեւ տարբերություն չեմ դնում»:

Այսքան բանՙ Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ

Հաջորդ գրառումը

2030-Ի ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆԳ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

2030-Ի ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆԳ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական