Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾ ԲԱՑԱԿԱՆՙ ՍՓՅՈՒՌՔԸ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցնող շաբաթն իր բուռն իրադարձություններով ահագին նյութ է հայթայթում մեկնաբան-վերլուծաբաններին` պետական, ազգային, հասարակական ու քաղաքական բնույթի դիտարկումներ եւ ընդհանրացումներ անելու: Պաշտոնական իրադարձությունների եւ հասարակական պոռթկումների մի շաբաթՙ որն իր հետքն է թողնելու ազգային-պետական մեր ընթացքի ու մոտեցումների վրա, նաեւ հանգրվանՙ եզրակացություններ անելու մեր բացթողումների ու սխալների վերաբերյալ:

Այս առումով, ինչպես իր մասնագիտական պարտքը կատարող յուրաքանչյուր լրատվամիջոց, մեր թերթը փորձում եւ փորձելու է հընթացս դիտարկումներ կատարել ու ամրագրել կարեւոր երեւույթները:

Այս եւ հետագա էջերում մեր աշխատակիցները փորձում են պարզել իրենց տեսակետները կատարված ու կատարվող զարգացումների մասին եւ նպաստել ճիշտ ու ճշմարիտ եզրակացությունների հանգելուն: Իմ հերթին, ցանկանում եմ եղած բաների մեջ անդրադառնալ չեղածին, այսինքն մի բացակայության, որը դժբախտ հանգամանքների բերումով կազմում է մեր ազգի երեք-չորրորդըՙ ոչ միայն իբրեւ թիվ ու քանակ, այլեւՙ ազգային-քաղաքական-տնտեսական գործոն:

Ինչպես վերնագիրն է ասումՙ դա Սփյուռքն է:

Նկատի ունեմ ապրիլի 17-ին Ազգային ժողովի պատմական նիստը, որի ընթացքում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Այդ նիստում եղան շուրջ երկու տասնյակ ելույթներ, մի մասը նախկին նախագահին ուղղված ներբողականներ, իսկ մյուս մասըՙ ուշագրավ ու երբեմն շատ անկեղծ դիտողություններ ու դիտարկումներ: Սակայն ոչ մեկ խոսք, անգամ ակնարկություն Սփյուռքին վերաբերող: Նույնիսկ ՀՅԴ երկու ներկայացուցիչները, որոնք նիստի ընթացքում հանդես եկան խնամված ճառերով, հարկ չհամարեցին անդրադառնալ Սփյուռքին ու նրա, գեթ, մի քանի կարեւորագույն խնդիրներին, նույնիսկՙ իրենց իսկ կուսակցության որոշ շրջանակների լոբբիստական շնորհակալ աշխատանքին:

Բայց ամենաանսպասելին նորընտիր վարչապետիՙ «Հայաստանը մի բան է առանց Սփյուռքի եւ բոլոորովին այլ բանՙ Սփյուռքով» հրաշալի բանաձեւումի հեղինակ (խոսքը մեջ է բերվում հիշողությամբ) Սերժ Սարգսյանի լռությունն էր: Ճիշտ է, նրա գլխավոր ելույթը ծրագրային չէր, ինչպես ինքն ասաց, սակայն ձեռքբերումների եւ առկա պրոբլեմների հաղթահարման ջանքերի մասին վկայություններով առատ նրա ճառի մեջ չկար որեւէ անդրադարձ գոնե Սփյուռքի նախարարության ութամյա գործունեությանը: Այն գերատեսչությանՙ որի հիմնադիրն է փաստացի ինքըՙ իր նախընտրական խոստմանը հավատարիմ: Արդարեւ, հակառակ այդ նախարարության հանդիսանքային, մեդալաբաշխ ու խտրականական գործունեության նկատմամբ ոմանց եւ անձամբ իմ ունեցած վերապահումներին, Սփյուռքի նախարարության գոյառումը առհավատչյան էր Սփյուռքին տրված պետական կարեւորությանՙ որպես համահայկականության կարեւոր բաղադրիչի:

Նորընտիր վարչապետի խոսքում մեկ տեղ միայն, այն էլ անուղղակի, ակնարկ եղավ ուղղված Սփյուռքին, երբ անդրադարձ կատարվեց 2040 թ.ին Հայաստանում չորս միլիոն բնակչություն ունենալու սեփական ծրագրին: Սերժ Սարգսյանը խոսքն ուղղելով Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴաշնակցությանըՙ վստահություն հայտնեց, որ ավանդական այդ կուսակցությունը կօգնի հայրենադարձության կազմակերպմանը: Մինչդեռ նման վստահությունը տեղին պիտի լիներ, եթե հիշյալ կուսակցությունը պատմական փորձ ունենար երբեւիցե ներգաղթ կազմակերպելու: Վերջին 90 տարիներին մեծ ու փոքր հայրենադարձություններ կազմակերպողները եղել են ՀԲԸՄիությունը, Ռամկավար Ազատական եւ Հնչակյան կուսակցությունները, բայց ո՛չ Դաշնակցությունը: Նույնիսկ 90-ական թթ.ին, երբ հնչեց ՀՅԴ Բյուրոյի հանգուցյալ ղեկավար Հրայր Մարուխյանի «Դեպի Երկիր» կոչը, հատուկենտ դաշնակցականներ միայն ընդառաջեցին դրան: Պատճառը ոչ թե Դաշնակցության չկամությունն էր այս անգամ, այլ այն իրողությունը, որ աշխարհայնացման (գլոբալիզացիա) մեր ժամանակներում հայրենադարձությունն այլեւս չի կարող լինել ռոմանտիկ հայրենաբաղձության արտահայտություն: Մեր օրերում հայրենադարձությունը չի կարելի դիտարկել որպես ազգային զոհողության դրսեւորում: Այլՙ պետք է երկրում հենք ստեղծել, գրավիչ ու համոզիչ հենք, որի երաշխիքն ու գործադրողը արդարամիտ, ժողովրդավար եւ հանրօգուտ ծառայությանը նվիրված իշխանությունն է լինելու, արդիական ու զարգացած պետությունը, որը ի գործ է դնում մեր ժողովրդի ամբո՛ղջ ներուժը, այդ թվումՙ Սփյուռքի՛նը:

***

Առաջին հայացքից, նկատի ունենալով ներկա տագնապալի օրերը, գուցե անտեղի թվա իմ այս անդրադարձը: Սակայն, իմ համոզմամբ, հենց նմա՛ն օրերին է հատկապես պետք հիշել, որ Սփյուռքը թեեւ չունի քաղաքացիական իրավունքներ այս երկրում, բայց ունի ազգային-բարոյական իրավացի պահանջներ եւ ակնկալություններ: Պետք է հաշվի նստել նաեւ ժողովրդի այդ մեծ հատվածի հետ:

Նախորդ գրառումը

ՉԺՀ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ ԳԴՀ- ՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ ԳԴՀ- ՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական