Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արեւմուտքը գեղեցիկ խոսում է, բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս

30/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ որո՞նք են Կարսի անկման եւ 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը՝ Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս, Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս ՝դաշնակցելով Արեւմուտքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը։

1920-ին այս օրը ընկավ Կարսը։

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։

Այդ ժամանակ պատերազմի գաղափարին չէր սատարում Սովետական Ռուսաստանը։

1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։

Հայաստանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Սովետական Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր,որի համաձայն Ղարաբաղում,Նախիջեւանում եւ Զանգեզուրում տեղակայվելու էին ռուսական զորքերը՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

Այսինքն ՝Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը,հայ բնակչության անվտանգության երաշխավորն ու մեր հիմնական գործընկերը պետք է դառնար Խորհդային Ռուսաստանը։

Բայց Արեւմուտքը չէր ցանկանում դրա հետ հաշտվել ու ծրագրել էր տարածաշրջանից դուրս մղել Խորհրդային Ռուսաստանին։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։

Դա թղթե վրա շատ հայանպաստ,բայց իրականում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու պայմանագիր էր։

Մենք ունեինք ընտրություն.կամ Ռուսաստա՞ն,կամ՝ Արեւմու՞տք/Անտանտի երկրներ/:

Ընտրեցինք Արեւմուտքը ,որը մի քանի ամսից հանգեցրեց ՀՀ կործանմանը։

Այդ ամենից օգտվեց Քեմալական Թուրքիան ու սերտացրեց իր հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ՝ ստանալով վերջինից նույնիսկ ռազմական օգնություն։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։

Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը սեպտեմբերի վերջին դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրել։

Կրկնում եմ ՝ Հայաստանն օգնության խնդրանքով դիմեց դաշնակից Արեւմուտքին/Անտատի երկրներին/,սակայն ստացավ մերժում։

Սա հատուկ ասում եմ այսօր Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին։

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։

1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։

Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր պատմության ամենախայտառակ պայմնագրերից էր.այդ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Այս աղետալի պայմանագիրը կյանքի չկոչվեց,քանի նոյեմբերի29-ից-դեկտեմբերի 2-3-ը Հայաստանում ձեւավորվեց նոր՝Խորհրդային Հայաստանի իշխանություն։

Սա է իրական պատմությունը Կարսի անկման վերաբերյալ։

Հետագայում 1921-ի մարտի 16-ի եւ 1921-ի հոկտեմբերի 13-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով Կարսի մարզն անցավ Թուրքիային։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ կործանարար չէին,բայց այնուամենայնիվ հայանպաստ չէին։

1920-ականներին Քեմալական Թուրքիան աստիճանաբար սառեցնում էր իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ ու դառնում է հստակ դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցող պետություն։

Արեւմուտքը «քցեց» Հայաստանին,իսկ Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանին՝ հետագայում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։

Իսկ որո՞նք են Կարսի անկման եւ 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը։

1. Արեւմուտքը գեղեցիկ խոսում է, բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս։

2. Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս ՝դաշնակցելով Արեւմուտքի հետ »,- գրել է Շարմազանովը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացու վիրավորում է ստացել պահեստազորային Միսակ Նորայրի Պետրոսյանը

Հաջորդ գրառումը

Աստանայից մինչև Սոչի․ Պուտինն՝ ընդդեմ Ալիևի ու Փաշինյանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Աստանայից մինչև Սոչի․ Պուտինն՝ ընդդեմ Ալիևի ու Փաշինյանի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական