Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց

18/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարությունը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ ունի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում Կինեմատոգրաֆիայի  մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը: 

Արա Խզմալյանը նշեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Խզմալյանը հորդորեց, սակայն, արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինել շատ զգուշավոր: 

«Ամենասկզբունքային հարցը ԱԱՀ-ի հարկի մեղմացումը կամ վերացումն է: Սա իսկապես հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ առանձին ոլորտների չտալ հարկային արտոնություններ, սա բարդացնում է հարկահավաքման գործընթացը: Բացի այդ, մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացմամբ ի վերջո ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով ու սկզբունքով ենք կանխատեսում հարկի վերացման հնարավոր արդյունքները, հարցը բաց է:  Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,-ասաց Խզմալյանը:

Նա՝ որպես ոլորտի պատասխանտու, խոսեց նաև հետագա բարդությունների մասին՝ այն առումով, որ պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանում ԱԱՀ-ի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանում են: 

«Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը:

Օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ըստ էության արձագանքեց՝  նշելով, որ նախագիծը նախապես համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Նա ընդունեց, որ ֆինանսական մասով կան խնդիրներ: «Ի վերջո, խոսքը հարկային արտոնությունների մասին է: Ընդունում եմ, որ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումներով ռիսկային է, սակայն այստեղ մենք պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,-նշեց նա:

Մխիթարյանը կարծում է, որ բոլորովին այլ կողմից պետք է մոտենալ կինո երևույթին: «Անընդհատ փողից ենք խոսում, թե հարկավահաքության վրա կազդի, թե չի ազդի»,-նշեց նա ու հավելեց՝  կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, կարծում է, որ կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել:

Պատգամավորը նշեց՝ 1 տարուց ավելի աշխատել են մայր օրենքի մշակման շուրջ, ընդունում է, որ իդեալական չէ, սակայն բաց են ծանրակշիռ առաջարկներ ընդունելու համար, ֆինանսական մասով Մխիթարյանը անելիքներ է տեսնում, հույս հայտնում, որ գործընկեր համահեղինակները ևս զիջող կլինեն:

Խորհրդարանը քննարկում է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն հեղինակել են ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ Լավրովի, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները արդյունավետ չեն լինի

Հաջորդ գրառումը

Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական