Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակը հարգող անձնավորությունն այդպիսի բան չէր կարող ասել․ «Հրապարակ»

27/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է․ «Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց՝ ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»,- Հակակոռուպցիոն կոմիտեում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Այս հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Մենք զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։


– Փաշինյանի ասածը տեսականորեն հնարավո՞ր է իրագործել։

– Գիտեք, եթե իմանամ, թե ինչ հրթիռների մասին է խոսքը, կասեմ, որովհետեւ այդպիսի մերկապարանոց հայտարարություններ այս իշխանությունները, առավել եւս՝ իշխանության մեջ, կառավարության աթոռին նստած անձնավորությունը՝ հանձին Նիկոլի, մշտապես են եղել, ե՛ւ հիմա, ե՛ւ 44-օրյայի ժամանակ, ե՛ւ պատերազմից առաջ։ Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը՝ սպառազինության հետ կապված բոլոր տեղեկությունները գաղտնիություն են իրենց մեջ պարունակում՝ քանակական տվյալներ, տեսակներ, տեղակայման վայրեր, համալրվածություն եւ այլն։ Եվ սեփական պետությունը հարգող, սեփական պետության անվտանգության երաշխիք հանդիսացող, բանակը հարգող անձնավորությունը երբեւիցե հրապարակավ այդպիսի բան չէր կարող ասել։ Եթե նույնիսկ այդպիսի բաներ կան, ապա պետք է ներքին հրամանով, ներքին ցուցումով սկսեն իրականացնել այն բոլոր հետաքննությունները, որոնք կբացահայտեն այդ ամբողջ իրողությունը։ Ես այդ շարքին եմ դասում նաեւ այն հայտարարությունները, որոնք վերաբերում են այս կամ այն զինծառայողին, որ պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ կամ հետո հակառակորդին տեղեկություններ է տվել։ Որովհետեւ, եթե դու բացահայտել ես հակառակորդի գործակալին, ապա, սովորաբար, նորմալ հատուկ ծառայությունները փորձում են այդ նույն գործակալին օգտագործել արդեն հակառակորդի դեմ, այն մարդկանց դեմ, որոնք որ փորձել են մեզնից տեղեկություններ իմանալ։ Վերջնականապես աշխատանք տանելուց հետո նոր կարող են տեղեկացնել հասարակությանը։


– Նման հայտարարությունների նպատակը ո՞րն է։

– Այս ամենը այս իշխանություններն անում են բանակը վարկաբեկելու համար, որովհետեւ, նայեք՝ իրենք պետք է պատերազմի համար մեղավոր գտնեն։ Պատերազմի համար մեղավոր իրենք փորձելու են բանակը ներկայացնել, եւ դրան է ուղղված իրենց ամբողջ աշխատանքը, դրան է ուղղված այդ քննիչ հանձնաժողովը, որն իրենք ձեւավորել են եւ առաջին իսկ աշխատանքային ժամանակահատվածում սկսել են գտնել, ասենք, ավելի ցածր օղակի, մարտավարական օղակի եւ նաեւ բանակից մարդկանց։ Իսկ այս պատերազմի համար պատասխանատու է երկրի գործադիր իշխանությունը՝ իր պետական եւ ռազմական կառավարման համակարգով, պատասխանատու է երկրի օրենսդիր իշխանությունը, որը խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկողություն պետք է իրականացնի։ Եվ պատասխանատու է նաեւ դատական եւ դատաիրավական ամբողջ համակարգը։

– Ձեր նշած համակարգերի կողմից ինչ-որ աշխատանք տարվե՞լ է։

– Պատերազմի ժամանակ նույն դատաիրավական համակարգի ո՞ր կառույցն է մատը մատին խփել, որպեսզի օրինականություն հաստատի այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի, փախուստի, ի վերջո, կոպիտ ասած, բարդակի մեջ, որը հիմնական պատճառն էր դարձել զորքերի նահանջի համար։ Դրա համար մեր ժողովուրդը պետք է հետեւություն անի, որ այս մարդկանց բոլոր հայտարարություններն ուղղված են բանակին, ուղղված են բոլոր այն արժեքներին, որ նորօրյա պատմության ընթացքում նախկին, ինչպես ասում են, 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, ուղղված են մեր ռազմավարական գործընկերներին, մեր հարեւաններին։ Այսինքն՝ այս մարդկանց գործունեությունը ոչ ադեկվատ է, եւ այդ ամեն ինչը կախված է մեկ ոչ ադեկվատ մարդուց։

– Կրկին անդրադառնանք հրթիռներին, որպեսզի շարքային ընթերցողն էլ հասկանա՝ արդյոք տեխնիկապես հնարավո՞ր է պլատաները հանել։

– Գիտեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Այդ հարցը տվեք հենց իրեն՝ թող ինքն էլ պարզաբանի։ Մեր երկրում ոսկուց ավելի թանկ բաներ կան, որ այս իշխանությունները տվել են՝ դա մեր հայրենի հողն է, Արցախի զգալի մասը, մեր սահմանները, երբ որ պաշտպանության նախարարությունը մեկ թիվ է ասում, չգիտեմ՝ պատգամավորները մեկ այլ թիվ են ասում՝ թող իրենք պարզաբանեն։ Այստեղ հետեւությունը մեկն է՝ այս ամբողջ իրողության մեջ ցավ է, որ մենք պատերազմում պարտվել ենք, բայց բազմակի անգամ ցավ է, երբ այդ պարտությունների շարանը շարունակվում է։ Խելացի մարդիկ իրենց գործունեության ընթացքում սովորում են ուրիշների սխալներից, մի քիչ ավելի քիչ խելացիները սովորում են իրենց սխալների վրա։ Չի կարող մի իշխանություն անընդհատ սխալներ թույլ տալ եւ այդ սխալները թույլ տալու պատճառով անընդհատ տա հակառակորդին՝ թուրքին, ադրբեջանցուն, չհասկանալով, որ որքան շատ տաս, այնքան հակառակորդն ավելի շատ է ուզելու։ Եվ այստեղ, երբ որ պարտությունների, սխալների շարանն անընդհատ շարունակվում է, մտածում ես, չէ՞, որ սրանք հո այդքան էլ անգրագետ չեն՝ դա նշանակում է, որ շատ բաներ միտումնավոր են անում։ Իսկ միտումնավոր տալ, միտումնավոր տանել պարտության երկիրը՝ դա դավաճանություն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր

Հաջորդ գրառումը

Մահացել է լրագրող-հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է լրագրող-հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական