Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«MetroPOLL» ընկերության սոցհարցումը․ Էրդողանը Քըլըչդարօղլուին կհաղթի միայն 1 միավորով

Ըստ «MetroPOLL» ընկերության սոցհարցումների՝ եթե Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններում երկրորդ փուլ լինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն 1 միավորով կհաղթի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Ընկերությունը «Թուրքիայի զարկերակը սեպտեմբեր 2022» հետազոտությամբ ներկայացրել է երկու առանձին սցենար, որոնցում Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ  Մանսուր Յավաշն առաջին փուլում, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում է մրցում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ–AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Սոցհարցումն անկացվել է Թուրքիայի 28 նահանգներում և դրան մասնակցել է 2119 մարդ։

Ըստ այդմ՝ եթե Էրդողանի դեմ ընդդիմությունն առաջադրի Քըլըչդարօղլուի թեկնածությունը, և ընտրություններում երկրորդ փուլ անցկացվի, կստացվի հետևյալ պատկերը․

Էրդողան – 44.9%

Քըլըչդարօղլու – 43.9%

Անորոշներ – 2.8%

Բոյկոտողներ – 6.2%

Պատասխան չունեցողներ – 2.2%

Երկրորդ սցենարի համաձայն՝ եթե Էրդողանի դեմ առաջին փուլում մրցեն Մանսուր Յավաշը և այն թեկնածուն, որը կառաջադրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ապա կստացվի հետևյալ պատկերը․

Էրդողան – 42.1%

Յավաշ – 35%

ԺԴԿ-ի թեկնածու – 14,7%

Անորոշներ – 2.1%

Բոյկոտողներ – 3․6%

Պատասխան չունեցողներ – 2.5%

Իսկ եթե առաջին փուլին մասնակցեն 4 թեկնածու, ապա Էրդողանը մեծ հաշվով հաղթանակ կտանի:

Էրդողան – 42.1%

Քըլըչդարօղլու – 22․5%

Յավաշ-16․9%

ԺԴԿ-ի թեկնածու – 12․4%

Անորոշներ – 2.3%

Բոյկոտողներ – 2%

Պատասխան չունեցողներ – 1․9%