Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՛շտ Նոր Մարտահրաւէրներ…

26/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թուրքիա միակ մտասեւեռում մը ունի. անխտիր ամէ՛ն միջոց, ամէ՛ն ռազմախաղ, ռազմավարական ամէ՛ն նենգութիւն գործ դնել` միանգամ ընդմիշտ գերեզմանելու համար Հայ Դատը»:

Սարգիս Զէյթլեան (1930-1985)

Դժուար մարտահրաւէրներ՝ ամէն օր, եւ նոր պատնէշներ… Զարմանալի իրավիճակի մէջ ենք:

Կիզակէտը Հայ Դատն է:

Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած մեծարանքի հաւաքն է, որ տեղի պիտի ունենայ այս շաբաթավերջին, Տիթրոյթի մէջ: Կ՚արժէ խօսիլ կացութեան մասին, լոպիինկի ոլորտէն ներս: Ոլորտ մը՝ որ վերջին տարիներուն սկսած է հետզհետէ աւելի հեղձուցիչ դառնալ, ստեղծելով անել կացութիւններ:

Պէ՞տք էր որ հասնէինք այս օրերուն, ուր Հայ Դատը, իր արտաքին յարաբերական լայնածաւալ գործունէութեան կողքին, ստիպուած ըլլար նաեւ ժամանակ տրամադրել ներքին քարոզչական գործունէութեան:

Այո՛, այս է կացութիւնը դժբախտաբար: Տարիներ շարունակ միջազգային լոպիինկի աշխարհէն ներս գործելով, թէ՛ թուրք եւ թէ ազերի քարոզչական մեքենային դէմ վիթխարի աշխատանք տանելէ ետք, Հայ Դատին առջեւ այսօր բոլորովին տարբեր խրամատ մը փորուած է:

Ներազգային իմաստով, խախտած է Հայ Դատ հասկացութիւնը, այնքան մը, որ կարիքը կը զգացուի ձեռնարկելու յատուկ դաստիարակչութեան, նոյնիսկ սկսելով հայրենի դպրոցներէն ներս, յատուկ ծրագրերով եւ դասախօսութիւններով:

Սարգիս Զէյթլեանի վերոյիշեալ հաստատումը ժամանակավրէպ չէ: Ընդհակառակը, թուրք-ազերի նենգամտութիւնը սկսած է վտանգել հայորդիին ազգային շահերը:

Այսօր, հայրենիքէն ներս աղաւաղուած է Հայ Դատի խոր իմաստն ու դերակատարութիւնը: Կիսատ-պռատ հաստատումներ, զիրար հակասող բացատրութիւններ ստեղծած են լաբիւրինդոս մը:

Սփիւռքի զանազան գաղութներէ ներս կը գործէ Հայ Դատը, սակայն Հայաստանի Հանրապետութիւնն է, որ կը նկատուի իր հիմնական կռուանը:

Հայ Դատի ծրագիրը լայնածաւալ է, իր քաղաքական, իրաւական, ընկերային, տնտեսական, բարոյական, տարածաշրջանային, մշակութային, տնտեսական հայեցակէտերով:

Դեռ աւելին, Հայ Դատի ծրագիրը չ՚ընդգրկեր միայն Հայոց Ցեղասպանութենէն ետք տարածուող շրջանն ու նոյնինքն ոճիրին հետեւանքները՝ Արեւմտահայաստանի ամբողջական հայաթափումը՝ ջարդ ու բռնագաղթ, հայութեան հետքերուն հետեւողական ջնջումը, այլ անոնց վրայ գումարուած են յաջորդող տարիներուն՝ խորհրդային օրերուն, անարդարօրէն խլուած եւ դրացի այլ երկիրներու նուիրուած հողաշերտերը, մասնաւորաբար Նախիջեւանն ու Արցախը:

Հայորդիին համար յստակ պէտք է ըլլայ, թէ ինչի՛ մասին կը խօսուի:

Պարզ ու մեկին. Հայ Դատի հետապնդում եւ կենսագործում՝ կը նշանակեն մեր ժողովուրդին իրաւունքներուն, ԲՈԼՈ՛Ր ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒՆ վերահաստատումը, հայուն պետականութիւնը հզօրացումն ու մէկ, միասնական եւ ամբողջական հայրենիքին վերականգնումը. եւ սա իւրայատուկ գաղափարախօսութիւն մըն է:

Այս մեկնակէտով ու այս նկատումներով է որ այս շաբաթավերջին պիտի մեծարուին այս նպատակին տարիներ շարունակ իրենց նիւթաբարոյական լուման տրամադրած հայ թէ օտար ՀԱՅ ԴԱՏի պաշտպաններ: Վախճանական նպատակը՝ թոյլ չտալ, որ Թուրքիա եւ գործակիցը՝ Ատրպէյճան գերեզմանեն մեր Դատն ու հայրենիքը:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը

Հաջորդ գրառումը

Արևմուտքը մտահոգված է, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Արևմուտքը մտահոգված է, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական