Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որ պլատայից գողություն լիներ, ոչ թե գործ կհարուցեի, այլ կմորթեի. «Հրապարակ»

26/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը, 2 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հերթական մերկապարանոց հայտարարությունն է արել բանակի հասցեին, որը մարդիկ գնահատում են որպես բանակը վարկաբեկելու հերթական փորձ։

Ասել է․ «Ամեն անգամ, երբ գնում ենք որեւէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գոներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է այդպիսի բան, որ հրթիռների վրայից «պլատաները» (միկրոսխեմաները) հանվեն, յուրացվեն, քանի որ ոսկի են պարունակում իրենց մեջ, պատասխանեց․ «Ցանկացած հրթիռ, որի վրա պլատա կա, դրանք լաբորատորիայում ստուգվում են, եւ իմանում են՝ պլատան հանվա՞ծ է, թե՞ չէ։ Այսինքն՝ չեմ կարծում, որ դա կիրառելու օրը դա չեն իմացել։ Բայց չեմ կարող որեւիցե բան մեկնաբանել, որովհետեւ ընդհանրապես իրեն չեմ ուզում մեկնաբանել»։ Ապա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածներին եթե հետեւում ենք, ապա տեսնում ենք, որ իր նպատակը պարտությունն արդարացնելն է, բանակին պախարակելը։

«Ինքն էդ նպատակով է ասում։ Եթե էդպիսի բան է եղել, թող գրի՝ էդ գործով քրեական գործը եւ մեղավորներին»,- ասաց  գեներալ-գնդապետը։ -Պարոն Հակոբյան, եթե Փաշինյանը չի ասում, ստացվում է՝ մերկապարանո՞ց են իր հայտարարությունները։Այո։ Ասեք՝ էդ հայտարարության քրեական գործի համարն ասեք եւ դատախազությունից ճշտեք, թե վարչապետի ասած գործով քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ չէ։

-Ինքը կասի՝ ասել եմ՝ կարող է հանվել են։

-Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունը պոռնկություն է ինձ համար, հիմա պիտի ես դա մեկնաբանե՞մ։

-Իսկ, հետաքրքիր է՝ այդ «պլատաները» որտե՞ղ են տեղադրված լինում, շարքային զինծառայողը կարո՞ղ է այդ հրթիռները քանդել ու «պլատաները» հանել, որ ոչ ոք չտեսնի, որ նա «պլատա» է գողանում հրթիռների միջից։

-Չէ, դա մասնագետը կարող է անել միայն։ Դա հեշտ չի անել, ու հեշտ չի իմանալ նաեւ, որ դրա մեջ ոսկի կա։ Ես, օրինակ, չգիտեի։

-Դրանց մեջ ոսկին որտե՞ղ է կամ՝ ի՞նչ ծավալի է, որ դրա համար գողանան դրանք։

-Ամեն տեղ էլ օգտագործվում է ոսկի։ Բայց ծավալները շատ փոքր են, ուղղակի մարդիկ որոշել են․․․

-Իսկ նախկինում, երբ Դուք էիք ղեկավարում բանակը, դեպքեր եղե՞լ են, որ զինվորները փորձեն ինչ-որ դետալներ գողանալ մեր զենք-զինամթերքի վրայից կամ քանդել, փչացնել բանակի գույքը։

-Չեմ հանդիպել, այդպիսի քրեական գործ չեմ հարուցել։

-Եղել է՝ չե՞ք հարուցել։

-Չէ, չի եղել, չեմ հանդիպել, որ լիներ, ո՞նց չէի հարուցի, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ կարող է ունենալ. Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվել են

Հաջորդ գրառումը

Գործող իշխանությունը հակառուսականության ծրագիրը սրընթաց կերպով առաջ է մղում. Ձյունիկ Աղաջանյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Գործող իշխանությունը հակառուսականության ծրագիրը սրընթաց կերպով առաջ է մղում. Ձյունիկ Աղաջանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական